ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ալեքսանդր Բաբասյանի և որդու տարեդարձի անակնկալներն ու տարբերվող խնջույքը

ՖՈՏՈ

Life.Tert.am-ը գրում է.

Դերասան Ալեքսանդր Բաբասյանի ընտանիքում երեկ կրկնակի տոն էր. նա և որդին` կրտսեր Ալեքսանդրը, նշում էին իրենց տարեդարձը։ Հայրը դարձավ 32, որդին` 3 տարեկան։ Այս առիթով նրանք ընտանեկան հավաքույթ էին կազմակերպել մանկական ժամանցի կենտրոններից մեկում։ Tert.am Life–ը ներկա է եղել միջոցառմանն ու իր ընթերցողներին է ներկայացնում երեկոյի հետաքրքիր պահերը։

 

Ալեքսանդրն ու կինը` Լիլիթը, երեկույթին եկել էին որդու նկարով հատուկ շապիկներով։ Թեև Ալեքսանդրին բնորոշ են առավել մեծ խնջույքները, քանի որ նա միշտ նշում է, որ սիրում է ճոխություն, այս անգամ ամեն բան կազմակերպված էր մինիմալիստական ոճով։

 

«Բոլորն էլ գիտեն, որ ես տեսակով ցուցամոլ եմ։ Դա թերություն է, թե առավելություն, թող մյուսները որոշեն։ Սակայն որդուս հետ կապված հարցերում ես դուրս եմ գալիս իմ նորմերից։ Եթե երեխայիս հետ կապված որևէ բան ցուցադրական անեմ, կստացվի, որ կեղծ եմ վերաբերում իմ երեխային։ Այդ իսկ պատճառով իր տարեդարձը մինիմալիստական ոճով կազմակերպեցինք` նախընտրելով իր սիրելի վայրը։ Այնտեղ, որտեղ երեխաս  չկա, ես այնպիսին եմ, ինչպիսին ինձ գիտեք։ Ինձ համար կարող եմ կեղծ բաներ անել, որովհետև չեմ վախենում կեղծիքից. դա այն է, ինչ դու անում ես շրջապատողներին գոհացնելու համար»,– ասաց դերասանը ու հավելեց, որ իր տարեդարձը կնշի կիրակի օրը։

 

 

Ալեքսանդրի հայտնի գործընկերները ընտանեկան խնջույքին հրավիրված չէին։ Միայն Անահիտ Սիմոնյանն էր ներկա, Հայկոն էլ հարգելի պատճառով էր բացակայում։ Դերասանն ասում է` եթե, անգամ, 1 հյուրի սրտանց չհրավիրեր, կզգար, որ երեխայի հանդեպ կեղծ քայլ է անում։ Իր և որդու խնջույքներն իրար կապել նա չի ցանկանում. «Միայն երեխայի 1–ամյակն ենք շատ մեծ ու ճոխ նշել և միքսել երեկույթները։ Այդ տարի նաև իմ 30-ամյակն էր ու իր կնունքը։ Գուցե, հոբելյանական տարիքի ժամանակ կրկին միքսենք ծնունդները, բայց հիմա ուզում եմ առանձին երեկույթներ կազմակերպել»։

 

Ի դեպ, թեև բազմաթիվ խոսակցություններ կան, որ կրտսեր Ալեքսանդրը հոր տարեդարձի օրն է ծնվել արհեստական միջամտությամբ, դերասանը հավաստիացնում է, որ նման բան չկա։ «Երբ իմացանք Լիլիթի հղիության մասին, միշտ ասում էի, որ երեխան պիտի իմ ծննդյան օրը ծնվի։ Օգոստոսի 14–ին Լիլիթի մոտ ցավեր սկսվեցին, գնացինք հիվանդանոց։ Աղոթում էի, որ տղաս 1 օր սպասի, բայց բժիշկն ասաց, որ 1 օր չէ, մոտ 15 օր կսպասի, քանի որ կեղծ ցավեր են։ Ծննդյանս օրն առավոտյան Լիլիթը կրկին ասաց, որ ցավեր ունի, սկզբում չհավատացի, մտածեցի, էլի կեղծ ցավեր են, պարզվեց, այս անգամ տղաս որոշել էր ծնվել։ Առավոտյան 9։50 նա լույս աշխարհ եկավ»,– պատմեց Ալեքսանդրը։

 

 

Դերասանի խոսքով` որդու ծննդից հետո լրիվ այլ կերպ է վերաբերում կյանքին, ամեն բան վերաիմաստավորվել է։ «Ես մինչև այդ մտածում էի, որ ամենալավ կյանքով եմ ապրում, բայց երեխայի ծննդից հետո հասկացա, որ երևակայելի կյանք չեմ ապրել, որքան էլ այն գեղեցիկ ու լավ է անցել։ Ինձ կհասկանան միայն այն մարդիկ, որոնք իրենց երեխային ֆանատիկ են սիրում։ Բոլորը գիտեն, թե մենք ինչքան կապված եք։ Հիմնականում տղաները մոր հետ են կապված լինում, բայց մեր միջև յուրահատուկ կապ կա,– ասաց նա ու նշեց, որ կեսգիշերին, երբ որդին վազելով եկել է իրեն շնորհավորելու, շատ է հուզվել։ –Ինձ համար ամեն ինչ էր։ Ես երբեք չէի էլ կարող մտածել այդ մասին»։

 

Դերասանը նշեց, որ կինն իրեն 2 նվեր է մատուցել, մեկը որոշել է գաղտնի պահել, մյուսը` թևնոց է, որով Լիլիթ փորձում է փոխել ամուսնու ոճը։ «Շվեդիայից Հայաստան վերադառնալու ճանապարհին Լիլիթը 20 րոպեով խանութ գնաց, բայց ես չգիտեի, որ ինձ նվեր  գնելու համար է առանձնացել։ Ես միշտ գեղեցիկ եմ համարել այս թևնոցները, բայց երբեք չէի գնի, որովհետև իմ տեսակի մեջ չէ, ես սիրում եմ դեղին ոսկի։ Լիլիթը որոշեց ոսկյա թևնոցս հանել, հետո ասաց` եթե սա գցում ես, պիտի մատանիդ էլ հանես ու փոքրիկ փոփոխություն մտցրեց իմ ոճի մեջ, քանի որ իր նվերն է, պիտի կապեմ»։

 

Շարունակությունն՝ այստեղ.

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular