ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչպես հասկանալ, որ ձեզ խաբում են SMS հաղորդագրությամբ

ՖՈՏՈ

Ձեզ շատ բան կարող են խոստանալ հաղորդագրությունների միջոցով՝ միլիոններ և ավտոմեքենաներ, կալանք բանկային հաշիվների վրա։ Lifehacker.ru կայքը ներկայացրել է՝ ինչպես տարբերել մեքենայությունները։

1. Ձեզ մեդիաֆայլի հղում են ուղարկել։ Հաղորդագրությունը կրող է ունենալ հետևյալ տեսքը՝ «Ձեզ լուսանկար են ուղարկել։ Դիտելու համար բացեք հղումը»։ Հաղորդագրության տեքստը կարող է տարբեր լինել՝ բջջային հավելվածի գովազդ, ուղարկված երգ։ Վերջին շրջանում հատկապես տարածված է բանկային հաշիվները կալանքի տակ դնելու սխեման։ Այդ կերպ չարագործները փորձում են ստիպել ձեզ բացել առաջարկվող հասցեն, իսկ այնտեղ կարող է լինել ցանկացած բան՝ վճարովի ծառայություններին ավտոմատ բաժանորդագրումից՝ մինչև վիրուսային ծրագրեր՝ քարտից գումար գանձելու համար։

Ինչ անել

• Անուշադրության մատնեք հաղորդագրությունները, որոնք առաջարկում են ինչ-որ հղում բացել։
• Ուղարկված տեղեկատվությունը ստուգեք հավաստի աղբյուրներից։
• հավելվածներ, լուսանկարներ և երաժշտություն ներբեռնեք միայն պաշտոնական ինտերնետ-խանութներից։

2. Անհավանական նվեր եք շահել։ Ձեզ հաղորդում են, որ հենց ձեր հեռախոսահամարը շահող է դարձել, և դուք կստանաք միլիոն դոլար, կամ տուն, կամ էլ մեքենա։ Բայց մի բան կա՝ հրաշալի նվերը ստանալու համար հարկավոր է վճարել տրանսպորտային ծախսերը։

Ինչ անել

• Այսպիսի հաղորդագրություն ստանալուց հետո նախ փորձեք հիշել՝ արդյո՞ք մասնակցել եք որևէ մրցույթի։ Եթե ոչ, պարզապես ջնջեք հաղորդագրությունը և մոռացեք դրա մասին։
• Եթե մրցույթի եք մասնակցել, կապվեք դրա պաշտոնական կազմակերպչի հետ, որի մասին ասվում է հաղորդագրության մեջ։
• Ոչ մի դեպքում գումար մի փոխանցեք կասկածելի անձանց։

3. Ձեզ խնդրում են հետ զանգել։ Ձեզ կարող են հաղորդագրություն ուղարկել այն մասին, որ բանկայիին քարտն արգելափակված է, առաջարկվում է երաժշտություն ներբեռնել։ Միակ բանը, որ պահանջվում է ձեզնից, զանգահարել նշված համարով։ Բայց զանգից հետո ձեր հաշվից ընդամենը մի քանի դոլար կկորչի։

Ինչ անել

• Ստուգեք հաղորդագրության մեջ նշված տեղեկատվությունը պաշտոնական աղբյուրների միջոցով՝ բանկի, բջջային օպերատորի կամ պետական հաստատության կայքում։
• Հաղորդագրության տեքստը փնտրեք որոնողական համակարգերում. Մեքենանություններ անողները հիմնականում տարածված բառեր ու ձևակերպումներ են օգտագործում։
• Ջնջեք կասկածելի հաղորդագրությունը և մոռացեք դրա մասին։

4. Ձեզ խնդրում են գումար ուղարկել։ Իբրև մոտ հարազատի անծանոթ համարից հաղորդագրություն եք ստանում, որն ուղեկցվում է գումար փոխանցելու խնդրանքով։

Ինչ անել

Կապվեք բարեկամի հետ, զանգահարեք նրան կամ մարդկանց, ովքեր նրա հետ ուղղակի շփման հնարավորություն ունեն։

5. Խնդրում են տվյալներ հաղորդել բանկային քարտի մասին։ Սա ավելի հաճախ տեղի է ունենում այն դեպքերում, երբ համացանցում որևէ բան եք վաճառում։ Ձեզ կարող են զանգահարել նույն պահին գումար փոխանցելու համար, սակայն, երբ համաձայնեք փոխանցման հետ, կսկսեն խնդիրներ առաջանալ։ Գնորդը խնդրում է տվյալներ հայտնել քարտի մասին, որոնք իբրև հարկավոր են խնդիրը լուծելու համար։ Արդյունքում՝ վճար չեք ստանա, կզրկվեք նաև եղած գումարից։

Ինչ անել

Հիշեք, որ գումարային փոխանցումներ կատարելու համար հարկավոր է իմանալ միայն քարտի համարը։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular