ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կենդանակերպի 5 ամենաանտանելի նշանները

ՖՈՏՈ

Կյանքը սևի և սպիտակի բաժանելն այնքան էլ լավ միտք չէ. բոլոր մարդիկ էլ դրական և բացասական հատկություններ ունեն։ Բայց հավանաբար նկատած կլինեք, որ որոշ մարդկանց հետ շփումը հատկապես բարդ է, իսկ ոմանց հետ ավելի լավ է առհասարակ շփում չունենալ, քանի որ նրանց բնավորությունը կարող է նյարդայնացնել և հունից հանել նույնիսկ ամենահավասարակշռված և հանգիստ մարդուն։ Նրանք փոփոխական են, հակված են հիստերիաների և ագրեսիայի, նեղացկոտ են, ոչ կոռեկտ։ Greatpicture.ru-ն ներկայացրել է կենդանակերպի 5 նշաններին, որոնք ամենաանտանելի բնավորությունն ունեն։

1. Կարիճ։ Իրենց համարում են աշխարհի կենտրոնը։ Բարձր ինքնագնահատականի արդյունքում՝ գովասանքն ընկալում են՝ որպես պարտադիր երևույթ, իսկ քննադատությունն առհասարակ չեն ընդունում։ Փակ են, չարակամ, վրիժառու։ Տանել չեն կարողանում սուտը և շողոքորթությունը, բայց եթե հարցնեք նրանց կարծիքը, կարող եք չկասկածել, որ կլսեք միայն ճշմարտությունը։

2. Խոյ։ Խոյերի իմպուլսիվությունը հաճախ անցնում է բոլոր սահմանները։ Պոռթկուն են, անտակտ։ Էգոիստ են և չեն էլ փորձում թաքցնել դա։ Սիում են բողոքել իրենց կյանքից։ Այդպիսի պահերին ավելի լավ է չընդհատել նրանց, քանի որ Խոյերը նեղացկոտ են և կոնֆլիկտային։ Նրանց ինքնավստահությունը սահմաններ չունի։ Կարծում են, թե ամեն ինչ գիտեն և կարող են մյուսներից շատ ավելի լավ։

3. Երկվորյակներ։ Տրամադրությունը նույնքան փոփոխական է, որքան նրանց պլանները։ Շփվող են, բայց չնայած դրան՝ իսկապես մտերիմ ընկերներ քիչ ունեն։ Դա զարմանալի չէ, քանի որ նրանք հուսալի չեն և երկերեսանի են։ Զարգացած երևակայություն ունեն, հաճախ սիրում են «զարդարել» իրենց պատմությունները։

4. Ջրհոս։ Հաճախ են ուժեղ և արդար անձանց տպավորություն թողնում։ Իրականում հակառակ պատկերն է՝ կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներն անտարբեր են մյուսների խնդիրների նկատմամբ։ Նրանք բռնապետներ են, որոնք նպատակին հասնելու համար ոչինչ չեն խնայում։ Անկանխատեսելի են, հաճախ են սիրում արկածների մեջ հայտնվել։ Սուտ խոսելը նրանց համար բարդ չէ, քանի որ իրենք էլ հավատում են իրենց ստին։

5. Այծեղջյուր։ Հիվանդագին ձևով կախված են գովասանքից։ Տանել չեն կարողանում անհարգալից վերաբերմունքն իրենց նկատմամբ՝ չնայած մյուսների նկատմամբ չափազանց քննադատական մոտեցում են ցուցաբերում։ Չափազանց կամակոր են, և նրանց հետ շփվելը պարզապես անտանելի է լինում։ Քննադատում են այն ամենը, ինչ չի համապատասխանում ճշմարիտի իրենց պատկերացումներին։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular