ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երեխայի զարգացման «օրացույցը». ինչ հմտությունն է ունենում փոքրիկը 3.5 տարեկանում

ՖՈՏՈ

Երեխաները շատ արագ են աճում ու զարգանում, ուստի 3.5 տարեկան երեխան շատ է տարբերվում 3-ամյա փոքրիկից: Այս տարիքում նա սկսում է նոր հմտություններ ձեռք բերել: Ընդ որում՝ այդ հմտությունները նա ձեռք է բերում ոչ թե բնազդաբար, այլ հետքրքրությունից դրդված: Բացի այդ, այդ տարիքում փոքրիկը փոխվում է ոչ միայն կենսաբանորեն, այլ նաև հոգեբանորեն:

 

Առհասարակ՝ 3.5 տարեկան երեխաների հետ շփումն ավելի ու ավելի հետաքրքիր է դառնում, և եթե նույնիսկ ծնողները մի փոքր հոգնել են, միևնույն է պետք է շարունակեն վայելել ամեն պահը, քանի որ դրանք այլևս չեն երբեք կրկնվի:

 

3.5 տարեկան երեխայի ֆիզիոլոգիան

 

Այս տարիքում երեխաները սովորում են մի քանի բան միաժամանակ անել: Սա ավելի շատ վերաբերում է ոչ թե ֆիզիոլոգիային այլ հոգեբանությանը: Փոքրիկի գլխուղեղն այնքան զարգացած է լինում, որ կարողանում է կոորդինացնել մարմնի աշխատանքը: Սակայն միևնույն ժամանակ մարմինն այդ պարագայում նույնպես շատ ավելի զարգացած է լինում, քան 3 տարեկանում էր: Սա է պատճառը, որ շատ մարզիկներ իրենց մասնագիտական ուղին սկսում են հենց այդ տարիքում, քանի որ մարմինը ճկուն է լինում և հեշտ է յուրացնում նոր շարժումները, իսկ մարզումները դուր են գալիս երեխային: Բացի այդ, այս տարիքում սովորածը երեխայի հետ է մնում ամբողջ կյանքի ընթացքում, իսկ մարզումները ոչ միայն առողջարար են, այլև օգնում են ձևավորել երեխայի բնավորությունն ու կամքի ուժը:

 

3.5 տարեկան երեխայի հմտությունները

 

Այս տարիքում երեխան արդեն կարող է յուրացնել բազմաթիվ հմտություններ: Այժմն նա ոչ թե պարզապես շարժումներ է անում, այլ կառավարում է մարմինը տարածության մեջ: Երեխայի զարգացման համար շատ օգտակար են լինում մանկական խաղահրապարակները, որոնք շատ են դուր գալիս փոքրիկներին: Սակայն հարկ է հիշել, որ երեխային չի կարելի միայնակ թողնել, քանի որ նա կարող է վնասվել:

 

Բացի այդ, այս տարիքում հարկավոր է կիսել երեխայի հետ տնային աշխատանքները: Ընդ որում՝ եթե նույնիսկ նրա մոտ որևէ բան չի ստացվում, միևնույն է հարկավոր է գովել նրան օգնելու համար: Այս տարիքում նա արդեն գիտակցում է իր սխալները, ուստի կարող է շատ տխրել, եթե զգա ծնողի դժգոհությունը:

 

3.5 տարեկան երեխայի հոգեբանությունը

 

3.5 տարեկանում երեխան արդեն բավական մեծ է լինում և պարբերաբար զարգացնող պարապմունքներին հաճախելն արդեն անհրաժեշտություն է դառնում: Առաջին հերթին՝ ամբողջ օրը տանն անցկացնելը նրա համար ձանձրալի է լինում՝ նույնիսկ, եթե ծնողներն ամբողջ օրը նրա հետ են անցկացնում: Հարկ է հիշել, որ ծնողների ընկերակցությունը նրա համար չափազանց միապաղաղ է դառնում, ուստի նրան հարկավոր են նոր տպավորություններ: Բացի այդ, երեխան պետք է անպայման սկսի շփվել իր տարեկիցների հետ: Ինքնուրույն զբաղմունք գտնելու ունակությունը շատ օգտակար հմտություն է, սակայն ոչ պակաս կարևոր է նաև շփվել կարողանալն ու կոլեկտիվում սեփական տեղը զբաղեցնելը: Եթե փոքրիկը միշտ միայնակ է լինում, նա երբեք նման հմտություններ ձեռք չի բերի: Շատ ավելի լավ կլինի, եթե նա այս տարիքում հասկանա, որ գոյություն ունեն կոնֆլիկտային իրավիճակներ և սովորի պաշտպանել իրեն ու ինքնուրույն լուծել խնդիրները:

 

Օգտակար խորհուրդներ ծնողներին

 

հարկ է հիշել, որ 3.5 տարեկան երեխան արդեն բավական մեծ է, որպեսզի սկսի հաճախել տարբեր խմբակներ: Ընդ որում՝ այս տարիքում օգտակար կլինի ցանկացած զբաղմունքը: Առաջին հերքին՝ խաղերի միջոցով երեխան նոր հմտություններ է ձեռք բերում: Բացի այդ, նա ավելի շարժուն ու կազմակերպված է դառնում, ինչը հատկապես կարևոր է, եթե փոքրիկը չի հաճախում մանկապարտեզ: Երեխան ծանոթանում է այնպիսի հասկացություններին, ինչպիսին են ժամանակացույցն ու կարգապահությունը:

 

Պարապմունքները ոչ մի դեպքում պետք չէ բաց թողնել առանց կարևոր պատճառի, իսկ բաց թողնելու դեպքում անհրաժեշտ է բացատրել փոքրիկին պատճառը, այլապես նրա մոտ կձևավորվի սխալ վերաբերմունք («կգնամ, երբ կցանկանամ»):

 

Բացի այդ, սա այն տարիքն է, երբ ծնողները կարող են հասկանալ, թե ինչ նախասիրություններ ունի իրենց երեխան և ինչն է նրա համար ավելի հետաքրքիր ու օգտակար՝ հետագայում ավելի ճիշտ որոշումներ կայացնելու համար:

 

Նյութի աղբյուրը՝ med.tert.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular