ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հոգեբանական թեստ. ինչ է վկայում սիրելի գույնը ձեր բնավորության մասին

ՖՈՏՈ

Greatpicture.ru կայքը գրում է, որ սիրելի գույնը շատ բան կարող է պատմել մարդու բնավորության մասին։ Ընտրեք նշված գույներից մեկը և իմացեք՝ ինչ է վկայում ձեր ընտրությունը։

1. Սև։ Ինքնավստահ եք, ձգտում եք հաջողության։ Միշտ պատրաստ եք գործել՝ չմտածելով հետևանքների մասին և հաշվի չնստելով շրջապատի կարծիքի հետ։

2. Երկնագույն։ Կոնսերվատիվ եք, պրակտիկ, ձգտւմ եք հարմարավետության, սիրում եք հանգիստ, խաղաղ միջավայր։ Ձեզ դուր է գալիս կազմակերպված կենսակերպը։ Շրջապատող մարդիկ կարծում են, որ ձեզ կարելի է վստահել։

3. Շագանակագույն։ Վստահելի եք և ձգտում եք հաջողության։ Հնարավոր է՝ կարծում եք, որ մինչև վերջ չեք դրսևորել ձեզ, այդ պատճառով էլ ցանկանում եք պոտենցիալ հնարավորությունները ռեալիզացնելու տարբերակ գտնել։ Չեք վախենում միայնությունից։ Սիրում եք կարգի բերել բնակարանը։

4. Կանաչ։ Մի կողմից՝ կենտրոնացած եք ինքներդ ձեզ վրա, մյուս կողմից՝ շրջապատող մարդկանց վրա։ Ձեզ համար կարևոր է գնահատելը։ Բավական իշխող բնավորություն ունեք, սիրում եք խորհուրդներ տալ, թե ինչպես է հարկավոր ապրել։

5. Մոխրագույն։ Ցանկանում եք լավ տպավորություն թողնել մարդկանց վրա և ձգտում եք այնպես անել, որ նկատեն ձեզ։ Ամենայն հավանականությամբ, սիրում եք հասարակական գործունեությամբ զբաղվել։

6. Նարնջագույն։ Իմպուլսիվ եք, կյանքով լեցուն, շփվող և ընկերասեր։ Կյանքն ընդունում եք այնպիսին, ինչպիսին այն կա։ Սովոր չեք անհանգստանալ մանրուքների պատճառով։

7. Վարդագույն։ Կրքոտ բնավորություն ունեք, ձգտում եք ուշադրության կենտրոնում լինել, երբեմն նույնիսկ՝ ի վնաս շրջապատի։ Ձեզ թվում է, թե բոլորից լավ գիտեք՝ ինչպես պետք է վարվեն մյուսները։ Այդ պատճառով էլ հակված եք պարտադրել ձեր կարծիքը։ Միևնույն ժամանակ՝ հոգատար եք և զգացմունքային։

8. Մանուշակագույն։ Ինտելեկտուալ եք, ստեղծագործ անհատ։ Կյանքում մեծ դեր է զբաղեցնում գոյության փիլիսոփայական իմաստի որոնումը։

9. Կարմիր։ Լի եք էներգիայով և ինքնավստահ։ Կարող եք ազդեցություն ունենալ մարդկանց նրա։ Սուր զգում եք կյանքը, ձգտում եք մրցակցել և հաղթել։ Մեծ սեքսուալ էներգիա և պահանջներ ունեք։ Բացառված չէ, որ բռնկուն բնավորություն ունեք։

10. Կապույտ։ Հանգիստ եք, հավասարակշռված։ Զարգացած է սեփական արժանապատվության զգացումը։

11. Սպիտակ։ Ձգտում եք առավելագույս արտահայտվել։ Կարող եք բազմաթիվ հետաքրքիր մտքեր ունենալ, բայց երբեմն դրանք իրականացնելու համար չի բավականացնում պրակտիկությունը։ Ձեզ հարկավոր է ունենալ սեփական տարածքը՝ մտածելու և ստեղծագործական նորարարությունների համար։

12. Դեղին։ Լի եք էներգիայով և լավատես եք, իսկ ակտիվության պոռթկումները կարճաժամկետ են լինում։ Սրտի խորքում ձգտում եք փախչել իրականությունից։ Այդ պատճառով էլ սիրում եք փոփոխությունները և երբեմն առանց նպատակի փոխում եք շրջապատը։

Նյութը հրապարկման պատրաստեց 168.am-ը

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular