ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Զզվել ու հոգնե՞լ եք աշխատանքից. 10 եղանակ, որ կօգնեն հաղթահարել հոգնածությունն ու լարվածությունը

ՖՈՏՈ

BlogNews.am/Աշխատանքային լարվածությունը միաժամանակ ֆիզիկական ու հոգեկան ուժասպառության վիճակ է, որն առաջանում է երկար ժամանակ սթրես ապրելուց հետո։ Եթե Ձեզ չմոտիվացված, ձանձրացած, տկար ու թույլ եք զգում, ուրեմն՝ Ձեզ մոտ հենց այս վիճակն է։ Այս դեպքում Դուք մտածում եք, թե ոչինչ չեք կարողանում ճիշտ անել, ընդհանրապես էներգիա չունեք ու Ձեր կարիերան կործանման եզրին է։ Մինչ այս լարվածությունն առաջանում է աշխատանքի պատճառով, այն բացասական ազդեցություն է ունենում Ձեր ամբողջ կյանքի վրա։

Սա կարող է պատահել յուրաքանչյուրիս հետ, սակայն կա այս վիճակից դուրս գալու մի քանի արդյունավետ եղանակ։

Փորձեք գտնել պատճառը

Եթե վերջին մի քանի շաբաթը կամ ամիսը ավելի ուժասպառ եք Ձեզ զգում, քան սովորաբար, ուրեմն՝ փորձեք հասկանալ պատճառը։ Ինչ-որ կոնկրետ բա՞ն է պատահել աշխատանքի վայրում, պարգևատրման չե՞ք արժանացել, խնդիրնե՞ր կան որևէ գործընկերոջ հետ։ Պատճառը հասկանալով՝ կկարողանաք փորձել շտկել ամեն բան։ Եթե կարծում եք, որ ավելի բարձր աշխատավարձի եք արժանի, խոսեք տնօրենի հետ։ Եթե խնդիրը գործընկերոջ հետ է, նրա հետ պարզաբանեք ամեն բան։

Վերջ տվեք տանը ոչինչ չանելուն

Եթե աշխատանքային գերհոգնածություն եք զգում, ուրեմն՝ չմոտիվացված լինելու եք ոչ միայն աշխատավայրում, այլև տանը։ Գալիս եք տուն, փռվում հեռուստացույցի առջև ու ուրիշ ոչինչ չանում՝ չեղարկելով բոլոր պլաններն ու հանդիպումները։ Սակայն սա միայն բարդացնում է իրավճակը։ Դրա փոխարեն ինչ-որ համեղ բան պատրաստեք, գիրք կարդացեք կամ գնացեք զբոսնելու։ Շաբաթը մեկ-երկու անգամ հանդիպեք ընկերներին, զբաղվեք նոր հոբիով։ Մի խոսքով՝ զբաղվեք բաներով, որոնք կբարձրացնեն Ձեր տրամադրությունը։

Ամեն օր արեք մի բան, որը հանգստացնում է Ձեզ

Հաճելի բաներով զբաղվելուն զուգահեռ պետք է նաև ժամանակ գտնել հանգստանալու։ Օրական ընդամենը 15 րոպեն էլ կարող է բավարար լինել։ Այդ ժամանակը պետք է օգտագործեք լիովին հանգստանալու համար՝ կարդալով, որևէ բան գրելով կամ քնելով։

Արձակուրդ վերցրեք

Աշխատանքային գերհոգնածություն ու լարվածություն զգալը նշանակում է, որ արձակուրդից օգտվելու ճիշտ ժամանակն է։ Մի փոքր կհանգստանաք ու կվերականգնեք ուժերը։

Ավելի շատ շփում

Գիտությունը պարբերաբար ցույց է տալիս, որ շփվող լինելն ու մյուսների հետ հարաբերություններ պահպանելը երջանիկ լինելու կարևոր քայլ է։ Այսպիսի վիճակում հայտնված մարդիկ ուզում են մենակ մնալ, բայց պետք է հասկանալ, որ այդ լարվածությունը շուտ հաղթահարելու համար պետք է շաբաթը գոնե մեկ-երկու անգամ դուրս գալ, հանդիպել տարբեր մարդկանց։

Ավելի լավ առավոտներ

Աշխատանքից զզված լինելու պարագայում առավոտներն իսկապես դժվար են լինում։ Դուք մոտիվացիա չեք զգում, արթնանում եք այն մտքով, որ Ձեզ հերթական երկար ու հոգնեցուցիչ օրն է սպասվում։ Գտեք մի բան, որ Ձեր առավոտներն ավելի հաճելի կդարձնի ու կցրի աշխատանքի հետ կապված վատ մտքերը։ Մի փոքր շուտ արթնացեք ու ժամանակ տրամադրեք նախաճաշի, զբոսանքի, ընթերցանության, յոգայի կամ նմանատիպ որևէ այլ զբաղմունքի համար։

Ընկերանալ գործընկերների հետ

Եթե աշխատավայրում չկա մեկը, ում հետ կարելի է խոսել, ամեն բան ավելի է վատանում։ Եթե հնարավոր է, փորձեք ընկերանալ այն մարդկանց հետ, ում ամեն օր տեսնում եք։ Աշխատանքը կարող է շատ ավելի հաճելի լինել, եթե աշխատավայրում ընկերներ ունենաք։

Մարզումներ

Մարզվելը սթրեսից, անհանգստությունից, տխրությունից ազատվելու ապացուցված միջոց է։ Մարզվելն էներգիա ու մոտիվացիա է տալիս։

Չմոռանալ լանչի մասին

Օրվա մեջ գոնե մեկ անգամ դուրս եկեք ընդմիջման, զբոսնեք, գնացեք սնվելու, հետո միայն վերադարձեք աշխատանքի։

Որքան հնարավոր է քիչ տեխնոլոգիաներ աշխատանքից հետո

Մի քանի օր այսպես անելուց հետո կտեսնեք՝ որքան դրական ազդեցություն է այս սովորությունն ունենում Ձեզ վրա։ Պարզապես մի կողմ դրեք հեռախոսը, անջատեք հեռուստացույցն ու մնացած տեխնիկան։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular