ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կատարյալ արևայրուք` առանց օրգանիզմին վնաս հասցնելու․ ինչպես ճիշտ արևայրուք ընդունել

ՖՈՏՈ

BlogNews.am/«Արդյո՞ք արևն օգտակար է» հարցին ցանկացած լավ բժիշկ կպատասխանի, որ արևը, ինչպես այս կյանքում յուրաքանչյուր բան, օգտակար է չափի մեջ։ Արևը D վիտամինի աղբյուր է, ինչն անհրաժեշտ է մեր օրգանիզմին։

Ինչպե՞ս ճիշտ արևայրուք ընդունել. նախևառաջ կողմնորոշվեք, թե որ տիպին է դասվում ձեր մաշկը։

Իհարկե, այս սահմանազատումը պայմանական է, սակայն սովորաբար աշխատում է։

1-ին խումբ։ Ակնհայտ բաց գույնի մաշկ ունեցող մարդկանց, ովքեր հակված են պեպենների, ունեն բաց գույնի աչքեր, խարտյաշ վարսեր, ընդունված է դասել առաջին խմբին։ Նրանց մաշկն արևից կարմրում է, քանի որ ունակ չէ պաշտպանելու։ Եթե դասվում եք այս խմբին, օգտագործեք SPF 50+ արևապաշտպան քսուք, արևի տակ մնացեք բացառապես առավոտյան և երեկոյան ժամերին։

2-րդ խումբ։ Եվս սպիտակ մաշկ ունեցողների խումբ, որոնք այդքան էլ քմահաճ չեն։ Հաճախ նրանք ևս ունեն բաց գույնի աչքեր, արևից միանգամից կարմրում են քիթն ու ուսերը։ Նրանց խորհուրդ կտանք օգտագործել բարձր արևապաշտպան քսուքներ, արևայրուքն ընդունել առավոտյան կամ երեկոյան, իսկ ցերեկային ժամերին՝ արևի ոչ ուղիղ ճառագայթների ներքո։

3-րդ խումբ։ Զեյթունի գույնի մաշկով և հաճախ բաց գույնի մազերով։ Նրանց մաշկը կարող է այրվածքներ ստանալ, սակայն ճիշտ վերաբերմունքի դեպքում դառնում է գեղեցիկ ոսկեգույն երանգի։ Էքստրեմալ բրոնզե երանգի նրանք դժվար թե հասնեն, բայց ցերեկային ժամերին SPF 50 և առավոտյան SPF 30 քսուք օգտագործելով՝ կարող են ունենալ գեղեցիկ արևայրուք։

4-րդ խումբ։ Շագանակագույն աչքերով սևահերներ, ովքեր ունեն մուգ մաշկ։ Նրանք հազվադեպ են արևից այրվում, ստանում են հարթ, գեղեցիկ արևայրուք։ Հաճախ անգամ կարող են աչքաթող անել արևապաշտպան միջոցները, բայց իզուր. բացի արևայրուքից, որի համար պատասխանատու են В UV-А և B ճառագայթները, արևն արձակում է նաև С շողեր, որոնք մոտ են ռենտգենի էֆեկտին և վնասակար են։

Բոլոր տիպի մաշկ ունեցողները պետք է արևայրուքից հետո հետևեն իրենց խնամքին։ Խորհուրդ է տրվում օգտագործել խոնավեցնող և փափկեցնող միջոցներ, քանի որ մաշկը չորանում է և հակված է լինում ճաքճքվածության։ Այրվածքների դեպքում ցուցված են պանտենոլն ու տարբեր սառեցնող սփրեյեր, որոնք պարունակում են ալոե։ Անհրաժեշտ է նաև շատ հեղուկ օգտագործել, հրաժարվել ալկոհոլից։

Պետք չէ շտապել. անվտանգ արևայրուքի գլխավոր կանոնը՝ արագ արևայրուքը ռիսկային է, հատկապես եթե մաշկը մինչ այդ նախապատրաստված չէ։ Արևապաշտպան քսուքները խորհուրդ է տրվում օգտագործել բարակ շերտով, յուրաքանչյուր 30 րոպեն մեկ։

Արևայրուքի համար լավագույն ժամերը առավոտյան 9-ից 11-00-ն է, իսկ երեկոյան՝ 17:00-ից հետո։

Արևը կարող է վտանգավոր լինել 11-00-ից 15-00-ը։

Ինչպե՞ս արագ արևայրուք ստանալ

Արագ արևայրուք կարելի է ստանալ ջրին մոտ գտնվելով։ Ջուրն ունի արևի ճառագայթներն արտացոլող հատկություն, ձեր մաշկը շուտ է արևայրուք վերցնում անգամ լողալիս, քանի որ ուլտրամանուշակագույն ճառագայթներն աշխատում են ջրի մեջ։ Ջրին մոտ գտնվելով՝ արևայրուք ստանալը մաշկի համար առավել անվտանգ է, քանի որ խոնավ օդը փափկեցնում է մաշկն ու չի թողնում չորանալ։

Արևայրուք ստանալիս շատ կարևոր է նաև սնունդը. եթե ուզում եք արագացնել պրոցեսը, օգտագործեք բետա կարոտին պարունակող մթերքներ, օրինակ՝ գազար, ծիրան, դեղձ, ձմերուկ, դդում, սեխ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular