ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ապոկալիպսիսը մոտենո՞մ է․ 5 անգամ արդեն սպասել ենք աշխարհի վերջին, բայց ոչինչ չկատարվեց․․․

ՖՈՏՈ

BlogNews.am/Մեր ժամանակներում աշխարհի վերջի մասին կանխատեսումները գնալով հաճախանում են: Վերջին վարկածի համաձայն՝ աշխարհի վերջը սպասվում է այս տարվա սեպտեմբերին արեգակի խավարումից հետո, երբ Երկիր մոլորակը կբախվի անտեսանելի Նիբիրու մոլորակին: Սակայն սա միայն վարկած է, ինչպես նախորդ 5 կանխատեսումները:

#1 2016թ. հուլիսի 29

YouTube-ում տեսանյութ հայտնվեց «Վերջին ժամանակների մարգարեություն» վերնագրով, որտեղ ասվում էր, որ աշխարհի վերջը կսկսվի մոլորակի բևեռների փոփոխության պատճառով: Իսկ կործանմանը պետք է նախորդեր մեծ երկրաշարժը, որը պիտի վերջ տար բոլորի կյանքին: YouTube-ի ադմինիստրացիան որոշ ժամանակ անց հեռացրեց տեսանյութը:

#2 2014-ի ապրիլ-2015-ի սեպտեմբեր

2008 թվականին Մարկ Բլիցը գաղտնազերծեց ինչ-որ «Արյունալի Լուսնի մարգարեությունը», որ խոստանում էր ամեն կենդանի բանի ոչնչացում: 2014 թվականին այդ տեսակետը հաստատեց հոգևորական Ջոն Հագին: Քրիստոնյա հոգևորականների կարծիքով՝ 2014-2015 թթ թվային դասավորությունը խորհրդանշում էր Քրիստոսի 2-րդ գալուստը, որը, չգիտես ինչու, իր հետևից պիտի բերեր աշխարհի կործանումը:

#3 2012 թվականի դեկտեմբերի 21, հունիսի 30, մայիսի 27

Աշխարհի կործանման մասին այս կանխատեսումը այնքան տարածված էր, որ շատերը վախենում էին չհասցնել ապրել մինչև «2012» ֆիլմի պրեմիերան: Ոմն Ռոնալդ Վեյնլանդը գուշակել էր, որ Քրիստոսը պիտի վերադառնա, իսկ մեր խղճուկ մոլորակը պիտի կործանվի: Քրիստոնյա մեկ այլ քարոզիչ հավատացնում էր, որ այդ օրը պիտի փլուզվի համաշխարհային տնտեսությունը, և ինքն ու իր հետևորդները պիտի երկինք համբարձվեն:

#4 2011թ. օգոստոս-հոկտեմբեր, սեպտեմբերի 29, մայիսի 21

Աշխարհի վերջը պետք է տեղի ունենար Քրիստոսի գալստյան պատճառով, միջուկային պատերազմի, կործանարար երկրաշարժերի պատճառով: Որոշ լավատեսներ պնդում էին, որ կկործանվի ոչ թե ողջ աշխարհը, այլ նրա մեծ մասը միայն: Դարձյալ կանխատեսումը ճիշտ դուրս չեկավ:

#5 2010թ.

Այդ տարի աշխարհի վերջը կարող էր տեղի ունենալ ամեն ամիս, սակայն տեղի չունեցավ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular