ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կենդանակերպի ամենաեսասեր նշանները

ՖՈՏՈ

Greatpicture.ru-ն գրում է, որ կենդանակերպի նշանների ներկայացուցիչներից յուրաքանչյուրն ինչ-որ չափով եսասեր է։ Բայց կենդանակերպի որոշ ներկայացուցիչներ առավել հակված են եսասիրական դրսևորումների։

Խոյ։ Եսասիրության արքաներն են, քանի որ ամեն ինչում սեփական հետաքրքրությունն են որոնում։ Բայց նրանց եսասիրությունը չար բնույթ չունի. նրանց դրսևորում են այս հատկությունն այն պատճառով, որ միշտ ցանկանում են հասնել իրենց ուզածին։ Նրանց համար առաջին հերթին գոյություն ունեն սեփական նպատակներն ու կարծիքները։

Ցուլ։ Ինքնասիրահարվա՞ծ. այո։ Էգոի՞ստ. ոչ։ Ցուլերը եսասեր լինելու պատճառ չունեն, բայց սեփական հետաքրքրության փոքր բաժինը դիտարկում են ամեն ինչում։ Սովորաբար դա չի խանգարում նրանց հետ շփմանը։

Երկվորյակներ։ Երբեմն չափազանց ինքնավստահ են, բայց եսասեր չեն։ Կարծում են, թե գիտեն ամեն ինչ։ Սակայն երբեմն Երկվորյակների ինքնասիրահարվածությունը կարող է եսասիրության վերածվել։ Այդ դեպքում նրանք սկսում են որոշումներ կայացնել երկուսի փոխարեն։

Խեցգետին։ Խեցգետինների համար կարևոր չէ մյուսների տրամադրությունը։ Եթե նրանք լավ տրամադրություն ունեն, ամեն ինչ լավ է, եթե վատ տրամադրություն ունեն, ուրեմն վատ պետք է լինի բոլորի համար։

Առյուծ։ Ի ծնե եսասեր են։ Կարծում են, թե ամենագեղեցիկն են, ամենախելացին ու իմաստունը։ Երբեմն դա համապատասխանում է իրականությանը, բայց դեպքերի մեծամասնությունում Առյուծները գերագնահատում են իրենց։

Կույս։ Ամենահաճելի նշաններից են, քանի որ կարողանում են իրենց դիտարկել կողքից և զսպել իրենց։ Երբեմն եսասիրություն չեն ցուցաբերում՝ պարզապես շահի մասին պատկերացումներից ելնելով։

Կշեռք։ Կշեռքները սիրում են սեփական ժամանակը. մյուսների ծրագրերը նրանց չեն հուզում։ Նրանց թվում է, թե մարդիկ միշտ պետք է ժամանակ ունենան իրենց օգնելու համար։

Կարիճ։ Սարսափելի եսասերներ են։ Հաճախ հավատացած են, որ այս աշխարհն իրենց է պատկանում, այդ թվում՝ մարդկանց ժամանակը, սերն ու ուշադրությունը։

Աղեղնավոր։ Եսասեր են, սիրում են գովազդել իրենց՝ չափազանցնելով մանրամասները։ Հաճախ են ուրիշների հաղթանակներն իրենց վերագրում, ինչը չի կարող չվիրավորել մյուսների ինքնասիրությունը։

Այծեղջյուր։ Եթե Այծեղջյուրն իր առջև նպատակ է դրել, պարտադիր կհասնի դրա իրականացմանը։ Նրանց համար գոյություն ունեն միայն սեփական նպատակները, և նրանք տեսնում են միայն սեփական հետաքրքրությունները։ Եսասիրության այս դրևորումն օգտակար է հաջողությունների հասնելու համար, բայց ո՛չ հարաբերություններում։

Ջրհոս։ Ջրհոսները նման են Երկվորյակներին։ Նրանք անկեղծորեն հավատում են, որ միշտ ճիշտ են։ Սա երբեմն համապատասխանում է իրականությանը, քանի որ Ջրհոսները կրթված են, խելացի։

Ձկներ։ Զգացմունքային են, այդ պատճառով էլ եսասիրություն են ցուցաբերում սիրային հարաբերություններում։ Պաշտում են ուշադրությունը, այդ պատճառով աշխատում են բոլորի ուշադրությունը գրավել իրենց կողմը։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular