ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչ բացասական հատկություններ են բնորոշ կենդանակերպի նշանների ներկայացուցիչներին

ՖՈՏՈ

Երբեմն թվում է, թե աստղերն ավելի շատ բան գիտեն մեր մասին, քան ցանկացած մտերիմ մարդ։ Greatpicture.ru-ն գրում է, որ ըստ կենդանակերպի նշանի՝ կարելի է նաև ինքդ քեզ դիտարկել այլ կողմից՝ հասկանալով սեփական թերություններդ։

Խոյ։ Ագրեսիվ են, համառ, սիրում են դոմինանտ դիրք գրավել, երբեմն նաև մեծամիտ են։ Սիրում են վիճել, հաճախ են հակառակվում հրամանների կատարմանը։ «Ես դա ցանկանում եմ հենց այս պահին» արտահայտությունը լավագույնս բնութագրում է կենդանակերպի այս նշանի երկայացուցիչներին։

Ցուլ։ Մի կողմից՝ աշխատասեր են և վստահելի, մյուս կողմից՝ աննկարագրելի ալարկոտ, համառ, թափթփված։ Շատ են ցանկանում շատ գումար ունենալ, սակայն չեն ցանկանում ոչինչ անել դրան հասնելու համար։ Նրանք չեն անհանգստանում ճանապարհը դանդաղ անցնելիս՝ այն դեպքում, երբ նրանց ետևից մեքենաների ամբողջ շարք է հավաքված։ Նրանք պարզապես կծիծաղեն այդ «հիմարների» վրա, ովքեր չեն կարողանում շրջանցել իրենց։

Երկվորյակներ։ Մարդկանց մի մասը Երկվորյակներին գրավիչ է համարում նրանց երկակիության համար, մյուս մասը տեսնում է նրանց երկերեսանիությունը։ Նրանք անկազմակերպ են, նյարդային, արագ կորցնում են հետաքրքրությունը։ Չեն պատրաստվում փոխվել և մեծանալ։

Խեցգետին։ Չափազանց զգացմունքային են, ինչի հետևանքով մարդիկ նրանց կողքին իրենց ականապատ դաշտում են զգում։ Երբեք չես կարող իմանալ, թե ասված որ բառը կարող է դուր չգալ Խեցգետնին, և երբ նա դուրս կգա ափերից։ Օրվա ընթացքում ամենատարբեր զգացմունքներ են ունենում։

Առյուծ։ Միշտ պետք է ամեն ինչի կենտրոնում լինեն։ Միշտ։ Փառասեր են, եսակենտրոն և պարզապես պաշտում են ուշադրությունը։ Ապրում են շողոքորթության համար։

Կույս։ Հայտնի են իրենց քաշվածությամբ, հիպերքննադատական պերֆեկցիոնիզմով։ Նրանց բնավորության ամենավատ գիծն այն է, որ հիշում, ապա վեր են հանում անցյալի տհաճ թեմաները։ Մյուսներին նայում են բարձրից նրանց կենդանական ձգտումների պատճառով՝ մոռանալով, որ իրենք ևս օժտված են այդպիսի ձգտումներով։

Կշեռք։ Նույնիսկ այն դեպքում, երբ հարցը վերաբերի կյանքին ու մահվանը, Կշեռքները չեն կարող ժամանակին որոշում կայացնել։ Նրանք բոլորից լավ գիտեն, թե ինչպես է հարկավոր կասկածել։ Կասկածը նրանց համար արվեստի ձև է։ Կեղծ են, մշտապես մյուսների հավանության կարիքն են զգում այնպես, ինչպես մյուսներն օդի կարիք ունեն՝ շնչելու համար։

Կարիճ։ Պահանջկոտ են, վերահսկում են ամեն ինչ և բոլորին, վրեժ են լուծում։ Չեն սիրում նորարարություններ, երկար ժամանակ կհիշեն ցանկացած վիրավորանք։ Մտերիմներին ներելը նրանց առավելությունների մեջ չի մտնում։

Աղեղնավոր։ Կոպիտ են, կատեգորիկ, իսկ օտարվածությունը նրանց արտահայտություններն առավել կոպիտ է դարձնում։

Այծեղջյուր։ Կենդանակերպի այս նշանի երկայացուցիչները միայն անհանգստանում են։ Անհանգստանում են նույնիսկ այն ժամանակ, երբ առհասարակ առիթ չկա։ Կարող են շատ աշխատասեր լինել, իսկ իրենց նպատակներին հասնելու համար կարող են օգտագործել մյուսներին։

Ջրհոս։ Կարելի է ենթադրել, որ հենց նրանք են հորինել լռությամբ տանջելը։ Ամենայն հավանականությամբ, սառը, օտարված և զուսպ լինելը լավագույն ընկերներն են, երբ մարդկանց շրջանում քեզ օտար ես զգում։

Ձկներ։ Լուրջ խնդիրներ ունեն իրականության հետ. մշտապես «կորչում» են սեփական երևակայության մեջ։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular