ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սիրո մասին 10 կարծրատիպ, որ, որքան էլ մենք չուզենք, ճիշտ են

ՖՈՏՈ

BlogNews.am/Երբ լսում ենք սիրո մասին տարածված ու շաբլոն մտքեր, դրանք մեզ անչափ հիմար են թվում։ Բայց եթե Ձեր կողքին կա մեկը, Դուք կզգաք, որ դրանք իսկապես շատ ճիշտ են։

1.Ավելի լավ է սիրել ու կորցնել, քան ընդհանրապես չսիրել

Նույնիսկ եթե հարաբերություններն ավարտվում են՝ Ձեզ անասելի ցավ պատճառելով, դրանք, միևնույն է, չեն կորցնում իրենց արժեքը։ Դուք սովորում եք Ձեր սխալներից, իսկ դա արդեն անչափ արժեքավոր է։

2.Սերը կուրացնում է

Հնարավոր է՝ Դուք մտածեք, որ Դուք ունեք Ձեր իդեալը՝ ֆիզիկական հստակ տվյալներով, բայց երբեմն, երբ Դուք իսկապես սիրահարվում եք, արտաքինը դառնում է երկրորդական, ու Դուք սիրում եք նրա ներքինը։ Սակայն, ցավոք, սա հաճապ նշանակում է նաև չնկատել բնավորության վատ կողմերը։

3.Դեպի տղամարդու սիրտ տանող ճանապարհն անցնում է ստամոքսով

Բոլոր տղաները ուզում են որպես կին ունենալ երկրորդ մայրիկի. եթե հոգ տանեք նրա մասին խոհանոցում ու խոհանոցից դուրս, Դուք կդառնաք նրա կյանքի երկրորդ հրեշտակը։ Տղամարդիկ երկու բան հատկապես շատ են սիրում՝ ուտելիք ու գեղեցիկ կին, իսկ երբ դրանք համատեղվում են, նրանք պարզապես խենթանում են։

4.Ես ոչ թե պարզապես սիրահարված եմ, այլ սիրում եմ քեզ

Երբեմն Դուք դեռ հոգ եք տանում նրա մասին, բայց այլևս չկա այն կայծը։ Դա պարզապես նշանակում է, որ այժմ Դուք նրան ուրիշ ձև եք սիրում։

5.Ճիշտ մարդուն Դուք գտնում եք այն ժամանակ, երբ ամենաքիչն եք սպասում նրան

Այո, հենց այդպես է, որ կա։ Նա հայտնվում է այն ժամանակ, երբ Դուք նրան ընդհանրապես չեք սպասում։

6.Բացակայությունը ստիպում է գնահատել

Ճիշտ է, որ երբեմն մենք չենք հասկանում՝ որքան ենք գնահատում մեկին, մինչև չենք կորցնում նրան։ Բացակայությունը կարող է իսկապես օգնել հասկանալ՝ որքան մեծ է Ձեր սերը։

7.Ավելի լավ է լինել երջանիկ, քան ճիշտ

Վեճերի ժամանակ հաղթելու վրա կենտրոնանալու փոխարեն՝ պետք է կենտրոնանալ երջանկության վրա։ Հանուն դրա երբեմն կարելի է ընդունել, որ սխալ եք, նույնիսկ եթե այդպես չէ։

8.Դուք ճանաչում եք նրան առաջին իսկ հայացքից

Երբեմն «սեր առաջին հայացքից»-ը իսկապես պատահում է։ Շատ անգամ կարող եք լսել, որ մարդիկ ասում են, թե առաջին անգամ հանդիպելով իրենց սիրելիին՝ միանգամից հասկացել են, որ նա իրենց կյանքի միակ տղամարդն է(կամ կինը)։

9.Սերն օգնում է հաղթահարել ամեն բան

Նույնիսկ եթե կյանքը լի է բազում խնդիրներով ու դժվարություններով, ունենալը մեկին, ով ամեն պահի Ձեր կողքին է, նրա աջակցությունն զգալը ստիպում է լավատեսորեն տրամադրվել՝ հավատալով, որ ամեն բան կկարգավորվի։

10.Սիրո դեպքում ներողություն խնդրելու կարիք չկա

Երբեք ներողություն չխնդրելը Ձեզ բազում խնդիրների առջև կկանգնեցնի, սակայն երբեմն վեճերից ու կոնֆլիկտներից հետո երկուսդ էլ խաղաղության դրոշակ եք բարձրացնում, ու ներողություն խնդրելու կարիք այլևս չի լինում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular