ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ընտրյալ ունեմ և երջանիկ կին եմ». Սյուզաննա Սեդրակյանը` ընտրյալի և իրեն մատչելի չդարձնելու մասին

ՖՈՏՈ

Life.Tert.am-ը գրում է.

Մոդել Սյուզաննա Սեդրակյանը Ter.am Life–ի հետ զրույցում խոսել է, թե ինչու այս տարի չի մեկնելու հանգստի, ինչ գործնական առաջարկներ է ստացել և անձնական կյանքում ինչ փոփոխություններ կան։

 

–Սյուզաննա, հանգստի համար լավագույն շրջանն է։ Մինչ բոլորը շտապում են հանգստանալու, դու աշխատում ես` նկարահանվելով տեսահոլովակներում, ֆոտոշարքերում։ Ե՞րբ ես պատրաստվում մեկնել հանգստի։

 

–Այո, գործերը շատ են: Ավելին, գործնական այնքան առաջարկներ եմ ստանում, որ, ցավոք սրտի, շատ-շատերը ստիպված եմ լինում մերժել՝ ժամանակ չունենալու համար: Այս տարին բուռն է ստացվել, այդ իսկ պատճառով չեմ կարողանալու մեկնել hանգստի: Մինչ բոլորը հանգստանում են և վայելում կյանքը, ես աշխատում եմ: Այնքան զբաղված եմ, որ եթե նկարահանման կամ որևէ այլ միջոցառման չեմ, ապա մարզասրահում եմ: Գիտեք, ես չեմ ունենա ոչ մի հաջողություն, եթե չհետևեմ իմ արտաքին տեսքին: Ես ամեն օր զբաղվում եմ իմ արտաքին տեսքով, դա նկատում են բոլոր նրանք, ովքեր Ինստագրամում հետևում են ինձ: Ես չեմ կարող իմ առօրյան, աշխատանքը, խնամքը թողնել և հենց այնպես գնալ հանգստանալու, թեկուզ մեկ շաբաթով, թեկուզ այս պահին էլ գերհոգնած եմ և բոլոր մարդկանց նման լիցքաթափվելու անհարժեշտություն ունեմ: Հնարավոր է` մեկնեմ մի քանի օրով, բայց գնալիս էլ կհամատեղեմ հանգիստն աշխատանքի հետ: Կստացվի երկուսը մեկում:

 

–Առհասարակ, որտեղ և ո՞ւմ հետ ես սիրում հանգստանալ։

 

–Իմ կյանքում փոփոխություն է եղել: Նախընտրում եմ ազատ ժամանակն անցկացնել սիրելիիս կողքին, դա ամենալավ հանգիստն է: Ստացվում է, որ նախընտրում եմ հանգստանալ իմ սիրած տղամարդու կողքին, որտեղ էլ դա լինի։ Հանգստի գնալիս երբեք միայնակ չեմ լինում: Ես եսակենտրոն չեմ և միշտ էլ ցանկացել եմ այդ ամենը կիսել սիրելի մարդու հետ, ով էլ նա լինի` ընտանիքի անդամ, ընկեր, ընկերուհի, թե սիրելի անձնավորություն: 

 

 

—Սյուզաննա նշեցիր, որ բազում առաջարկներ ես ստանում։ Ի՞նչ առաջարկների մասին է խոսքը, ի՞նչ ծրագրեր ունես այս ընթացքում։

 

–Նարեկի, dj Smoke և Էմանուելի տեսահոլովակում նկարահանվելուց հետո, ես շատ առաջարկներ եմ ստանում, ընդ որում` մեծ մասն արտերկրից: Մինչ այս միշտ մերժել եմ օտար երկրներից եկած առաջարկները, որովհետև ինձ համար խորթ է աշխատել օտար մարդկանց հետ՝ օտար միջավայրում: Բայց այս պահին մի քանի առաջարկներ կան, որոնք, գուցե, հաստատեմ և փորձեմ ուժերս արտերկրում։ Վստահ եմ, որ ինձ մոտ կստացվի և նոր հորիզոններ կգրավեմ: Ինձ առաջարկվել են մասնակցել «Միսս Ինթերնեշնլ 2017» մրցույթին, որը տեղի է ունենալու Բուլղարիայում՝ սեպտեմբերին: Այս առաջարկը, ամենայն հավանականությամբ, կմերժեմ և չեմ տրվի գայթակղությանը: Խնդիրն այն է, որ ես ինձ համարում եմ ոչ թե պոդյումային մոդել, այլ ֆոտոմոդել: Ինձ համարում եմ ավելի շատ գովազդային դեմք, տեսահոլովակների աստղ: Մարդիկ, մոդել ասելով, հասկանում են պոդյումի վրա քայլող աղջիկներին, ես այդպիսին չեմ, իմ աշխարհն այլ է: Չնայած կա մեծ հավանականություն , որ ես կհաղթեմ Բուլղարիայում տեղի ունենալիք «Միսս ինթերնեշնլ 2017» մրցույթը, ինչպես պնդում են կազմակերպիչները, կմերժեմ առաջարկը՝ չդավաճանելով իմ ոճին և սկզբունքներին: Ամենը չեմ խառնի իրար, ինչպես խառնում են մյուս մոդելները: Ես ինձ այդքան մատչելի չեմ դարձնի:

 

–Ի դեպ, տեսահոլովակի մասին, այստեղ համարձակ և սեքսուալ կերպարով ես ներկայացել։ Նման տեսահոլովակները միշտ  քննարկման առիթ են դառնում հանրության շրջանում։ Ինչպե՞ս ես վերաբերում քննադատություններին ու խոսակցություններին, որ հնչում են քո հասցեին։

 

–Քննադատություններին աշխատում եմ չհետևել, որովհետև ես աշխատում եմ և իմ ժամանակն ափսոս է` այդ ամենին հետևելու համար: Հայ հասարակության մեջ նման կերպարով ներկայանալը կդառնար քննարկման առարկա, բայց այդ ամենն ինձ չի հուզում, որովհետև դա իմ աշխատանքն է։ Լրատվամիջոցներն են ինձ կնքել` որպես սկանդալային մոդել, ես էլ պահում եմ այդ կարգավիճակը: Վստահ եմ` մարդկանց դուր է եկել տեսահոլովակը, քանի որ արձագանքները չափից շատ են, ընդ որում` կան շատ դրական արձագանքներ, որոնց ես չէի սպասում: Ինչ վերաբերվում է սեքսուալ կերպարով հանդես գալուն` դա բնական է: Ես ինձ համարում եմ սեքսուալ կին և մոդել և պարտավոր եմ նման կերպարով հանդես գալ, ներկայանալ հանրությանը:

 

Շարունակությունն՝ այստեղ.

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular