ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


9 բան, որ հարկավոր է իմանալ, մինչև Խոյին սիրելը

ՖՈՏՈ

Soulpost.ru-ն գրում է, որ Խոյերը համարձակ են, նախաձեռնող, ուժեղ։ Նրանք հետաքրքիր են, ձգտում են անկախության ու առանձնության, միևնույն ժամանակ՝ սիրո ու կրքի կարիք ունեն։ Խոյ կանանց ուժեղ տղամարդ է հարկավոր. տղամարդ, ով կկարողանա իր կողքին պահել անվախ, էներգիայով լի կնոջը։

1. Անկախ են, բայց ուշադրություն են սիրում։ Խոյերը հավանաբար ամենաբարդ մարդկանցից են, ում երբևէ հանդիպել եք։ Չնայած նրանք կարող են ամեն ինչ անել առանց ձեր օգնության, ուզում են, որ սիրեք իրենց և ուշադրություն դարձնեք։

2. Տաքարյուն են։ Խոյերը չափազանց տաքարյուն են, իսկ երբ զայրացած են, ամեն ինչ շատ ավելի վատ է։ Նրանք համբերություն չունեն։ Հանգիստ խոսակցությունը նրանց կստիպի լռել։ Բայց Խոյերը երկար ժամանակ նեղացած չեն մնում. նրանց մի քանի րոպեով հանգիստ թողեք։

3. Սիրում են լսել։ Եթե խնդիրները խեղդում են ձեզ, խոսեք Խոյի հետ։ Նրանք միշտ ցանկանում են, որ ասեք իրենց, թե ինչպես եք։ Նրանք ցանկանում եք հոգ տանել ձեր մասին։ Խոյերն ամենայն ուշադրությամբ ու համբերությամբ կլսեն, թե ինչն է ձեզ անհանգստացնում։ Անկախ նրանից՝ ինչի մասին է խոսքը, նրանք միշտ ձեր կողքին կլինեն։

4. Իմպուլսիվ են։ Խոյերը նախաձեռնող են։ Սիրում են անակնկալներ և անսպասելի իրավիճակներ։ Բայց երբ զայրանում են, խոսելուց առաջ չեն մտածում։

5. Ներքուստ անինքնավստահ են։ Խոյերը նպատակասլաց են, այդ պատճառով էլ ճնշում են գործադրում իրենք իրենց վրա՝ նպատակներին հասնելու համար։ Եթե չեն կարողանում հասնել դրանց, համակվում են բացասական մտքերով։

6. Հավատարիմ են։ Խոյերը զգացմունքային են։ Երբ սիրում են, ամբողջությամբ խորասուզվում են այդ զգացմունքի մեջ։ Եթե Խոյն ընտրել է ձեզ, նրա համար միակը կլինեք։ Խոյերն ուրիշների կողմը չեն նայի, քանի որ նրա համար միակը կլինեք։

7. Երբեք չեք ձանձրանա։ Խոյերն արկածախնդիր են, պաշտում են անակնկալ ճամփորդություններ։ Երբեք չեք ձանձրանա Խոյի հետ, քանի որ մշտական զվարճանքը կուղեկցի ձեզ։

8. Կստանաք այն, ինչ տեսնում եք։ Եթե Խոյը նեղացած է, կամ ինչ-որ բան դուր չի գալիս նրան, դուք պարտադիր կիմանաք դրա մասին։ Խոյերը չեն թաքցնում զգացմունքները և ուղիղ ասում են՝ ինչ են զգում։ Նեղացկոտ են, անհամբեր, միևնույն ժամանակ՝ նպատակասլաց և վճռական։ Երբ ցանկանում են ինչ-որ բան ունենալ, կարծում են, որ պարտադիր պետք է ստանան դա։

9. Անմնացորդ են սիրում։ Եթե Խոյը սիրում է, ապա սիրում է ամբողջ սրտով։ Նրան հասնելու համար համբերություն ու ջանքեր են հարկավոր, բայց երբ Խոյը ձեզ թողնի իր կյանք, որևէ մեկը ձեզ ավելի շատ չի սիրի։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular