ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչպես են սիրահարվում կենդանակերպի նշանները

ՖՈՏՈ

Soulpost.ru-ն ներկայացրել է, թե ինչպես են սիրահարվում կենդանակերպի նշանների ներկայացուցիչները:

Խոյ: Լի եք էներգիայով ու կյանքով: Կյանքի բոլոր բնագավառներում առաջնորդվում եք տրամաբանությամբ, ինքնավստահ եք: Լիդեր եք, սիրում եք վերահսկել հարաբերությունները և չեք ցանկանում զուգընկերոջ հսկողության ներքո լինել: Երբ գտնում եք սիրուն, տրամաբանորեն եք մտածում և չեք շտապում: Ձեր սերը ջերմ է ու վառ:

Ցուլ: Սիրում եք վերահսկել ամեն ինչ: Սովորաբար բավական արագ եք սիրահարվում: Զգացմունքային եք: Երբ սիրային հարաբերություններ ունեք, լողում եք հոսանքի ուղղությամբ: Կցանկանայիք զուգընկերոջ հետ տեղափոխվել հանգիստ, անխռով երկիր, ուր կկարողանաք ապրել բնության և հանգստության գրկում: Սիրային հարաբերություններում կայուն եք, հանգիստ, վճռական:

Երկվորյակներ: Ձեզ հետ հնարավոր չէ ձանձրանալ: Հրաշալի զրուցակից եք, բազմաթիվ մտքեր ունեք, զուգընկերոջը տպավորում են ձեր տարաբնույթ գիտելիքներն ու անսպառ լավատեսությունը: Միևնույն ժամանակ՝ անհույս ռոմանտիկ եք: Չեք սիրում միայնակ լինել, այդ պատճառով սովորաբար շատ եք կապվում զուգընկերոջ հետ, երբ սիրահարվում եք:

Խեցգետին: Սիրահարվում եք երկար ժամանակով, կապվում զուգընկերոջ հետ, բայց նաև զգուշավոր եք: Ձեզ գրավում են մարդիկ, ովքեր գիտեն իրենց արժեքը, ամբիցիոզ են, աշխատասեր: Կարողանում եք լսել մարդկանց, իսկ երբ սիրահարված եք, ամեն կերպ աջակցում եք սիրելիին: Հումորի հրաշալի զգացում ունեք, երբեք չեք դադարում կատակներ անել զուգընկերոջ վերաբերյալ:

Առյուծ: Սիրելիին փնտրելու հետ կապված խնդիրներ չունեք, քանի որ կախարդական էներգիա ունեք, ինքնավստահ եք, խարիզմատիկ: Նվիրված զուգընկեր եք, իսկ երբ սիրահարվում եք, ամեն ինչ շատ լուրջ է: Սիրում եք ձեր ազատությունը, բայց երբ որևէ մեկը ձեզ դուր է գալիս, մյուսներին չեք էլ նայում: Խանդոտ եք, սեփականատիրոջ բնավորություն ունեք: Սերն ամեն ինչից բարձր եք գնահատում, և զուգընկերը հաճախ պետք է հիշեցնի ձեզ, թե որքան է սիրում ձեզ: Էգոիստ եք, ինչը երբեմն գրավում է պոտենցիալ զուգընկերներին:

Կույս: Ուզում եք սիրել և սիրված լինել, բայց վախենում եք կպչուն լինել: Ձեր ընտրյալը երբեմն կարող է նեղսրտել այն պատճառով, որ վստահ չէ, թե ինչ է կատարվում իր անհանգիստ զուգընկերոջ հետ: Սերն ամբողջությամբ կլանում է ձեզ: Ձեզ համար ավելի հեշտ է ամեն ինչ հաշվարկել, մեղադրել, խանդել, քան ապրել հանգիստ և երջանիկ: Բարի եք, համբերատար, հեշտությամբ եք սիրահարվում:

Կշեռք: Կազմակերպված եք, նպատակասլաց: Երբեք չեք համաձայնի ավելի քիչ բան ունենալ, քան մեկին, ով իսկապես հարգանքով է վերաբերվում ձեզ: Հակված եք սիրելիին ստիպել սպասել երկար ժամանակ, մինչև կհամաձայնեք պատասխանատվություն ստանձնել: Երբ սիրահարված եք, ձեզ համար գլխավոր առաջնահերթությունը հարաբերությունների խաղաղությունն ու ներդաշնակությունը պահպանելն է: Գերադասում եք տրամաբանական խոսակցություններ և հաճելի շփում:

Կարիճ: Սեքսուալ եք, բռնկուն, սերն ամեն ինչ է ձեզ համար: Հարաբերությունները հագեցած են դրամայով ու ագրեսիայով: Կամակոր եք, սովոր եք հասնել նրան, ինչ ցանկանում եք: Ձեզ համապատասխանում է հանգիստ, հավասարակշռված զուգընկերը:

Աղեղնավոր: Ձեզ համար սերն արկածն է: Ազատ եք, ոչնչից չեք վախենում: Բավական ուշ եք սիրահարվում: Հակված եք հետևելու սրտին: Ինտելեկտուալ բարձր կարողություններ ունեք, ինչը սովորաբար դեպի ձեզ է ձգում խելացի զուգընկերներին: Չեք սիրում երեկար ժամանակ կանգնել նույն տեղում, հանգիստ կյանք ունենալ:

Այծեղջյուր: Ժամանակ չունեք հարաբերությունների համար, որոնք ոչ մի տեղ չեն տանում: Գերադասում եք ապագան կապել նրա հետ, ում վստահում եք: Կյանքում ամեն ինչ չափազանց լուրջ եք ընդունում և տանել չեք կարողանում մարդկանց, ովքեր այդպիսին չեն: Ուզում եք երջանիկ ընտանիք ունենալ: Ձեզ դուր է գալիս սիրահարվածության վիճակը, ցանկանում եք, որ սիրելին դառնա ձեր լավագույն ընկերը:

Ջրհոս: Մեծ սիրտ ունեք: Երբ սիրահարված եք, ամբողջ ուշադրությունն ու ժամանակը հատկացնում եք սիրելիին: Նվիրված եք, ինչը ձեզ հրաշալի զուգընկեր է դարձնում: Էքստրեմալ, ջերմ սիրո կարիք ունեք: Չեք սիրում խաղեր խաղալ, կենտրոնացած եք ձեզ համապատասխան զուգընկերոջ փնտրտուքի վրա: Երբ գտնեք նրան, այլևս բաց չեք թողնի:

Ձկներ: Գեղեցիկ եք, երազկոտ, կենսուրախ: Շատ զգացմունքային եք, և ցանկացած ցավ խոցում է մինչև սրտի խորքը: Վախենում եք, որ կկոտրեն ձեր սիրտը, բայց մյուս կողմից՝ սիրո բացակայությունն ավելի շատ է վախեցնում ձեզ: Երբ սիրահարված եք, սիրելիի հետ նույնիսկ ամենափոքր վեճը կարող է փչացնել տրամադրությունը ողջ օրվա ընթացքում: Բայց ընդամենը մի հաճոյախոսությունը կարող է ձեզ երկինք հասցնել: Չեք սիրում նեղացնել մարդկանց և հաճախ եք մոռանում սեփական պահանջների մասին՝ ի օգուտ զուգընկերոջ: Պետք է զգույշ լինեք՝ հարաբերություններում ինքներդ ձեզ չկորցնելու համար:

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular