ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թեստ. ինչ եք առաջինը տեսնում լուսանկարում. պատասխանը կպատմի ձեր մասին

ՖՈՏՈ

Greatpicture.ru-ն գրում է, որ այս թեստն օգնում է բացահայտումներ անել կենսակերպի մասին։ Նայեք լուսանկարին և ֆիքսեք, թե ինչ եք առաջինը տեսնում լուսանկարում։

Եթե առաջինը գյուղ եք տեսել, նկատել եք այն, ինչ սերտորեն կապված է ազատության հետ՝ ճնճղուկներ, գյուղ։ Ազատ, անկախ մարդ եք, ով չի բավարարվում հաջողություններով, որոնց արդեն իսկ հասել է։

Ազատության բացասական կողմը։ Եթե պատկերացնենք, որ դուք նավակ եք, իսկ ափերը՝ կյանքը, որը բաղկացած է ամենօրյա հոգսերից, դուք կապված չեք ափին և հեշտությամբ կարող եք կորել։ Կարող եք այնպիսի վարքագիծ դրսևորել, որը վեճերի, բաժանության պատճառ է դառնում։ Խնդիրն այն է, որ մարդկանց մեծ մասի համար հասկանալի չէ ազատ մարդու մտածելակերպը, ում համար սեփական բարեկեցությունն ու հետաքրքրություններն առաջին տեղում են։ Այս մարդիկ կյանքում հաճախ են միայնակ լինում, ներփակվում։ Բայց նրանք հարկավոր են աշխարհին, քանի որ լույս են մթության մեջ։

Ազատության դրական կողմերը։ Բացառիկ մարդ եք, ունեք սուր միտք, հսկայական ներաշխարհ, հանդուգն բնավորություն, խարիզմ։ Հետաքրքիր զրուցակից եք, ում հետ հաճելի է ժամանակ անցկացնել։ Կարող եք զգալ մարդու հոգեբանությունը։ Բնավորությանը բնորոշ են բացառիկությունն ու անկրկնելիությունը։ Կարողանում եք ընտրել այն, ինչով ցանկանում եք զբաղվել, և ոչ թե՝ հետևել մյուսներին։ Կարողանում եք դադարեցնել հարաբերությունները, երբ վիրավորում են ձեր արժանապատվությունը։ Կարողանում եք ձեզ պահել այնպես, ինչպես ցանկանում եք՝ առանց ոտնահարելու մյուսների իրավունքները։ Կարողանում եք հաղթահարել դժվարություններն ու իրականություն դարձնել երազանքները։

Եթե առաջինը փիղ եք տեսել, նշանակում է՝ դեպրեսիայով եք տառապում և պաշտպանության կարիք ունեք։ Կյանքի այս փուլում անկարող եք ապահովել սեփական ազատությունը։

Հանգստությունը ձեր գլխավոր դրական հատկությունն է։ Հավասարակշռված եք, բարեկիրթ, համեստ, ազնիվ, անկեղծ, մեծահոգի, դատող մարդ, սակայն կյանքի այս փուլում բավական պասիվ եք։ Խնդիրն այն է, որ սեփական «ծանր» մտքերը ձեզ ստիպում են կանգ առնել տեղում և գոհանալ նրանով, ինչի արդեն հասել եք։ Բայց նախկինում դուք այդպիսին չէիք. հակառակը՝ ձգտում էիք իրականություն դարձնել նպատակներն ու երազանքները։ Ներքին ձայնը հուշում է, որ հարկավոր է առաջ շարժվել, բայց փղի նման ծանր կյանքը խլացնում է այդ ձայնը և թույլ չի տալիս առաջ շարժվել։ Ինքներդ ձեզ հրամայեք ապրել, ստեղծագործել, խոսել, բղավել, սիրել, ներել, և ոչ թե՝ պարզապես գոյություն ունենալ։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular