ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱՄՆ-ում արջը մեքենա է «առևանգել» ու ջարդուփշուր արել այն (լուսանկար)

ՖՈՏՈ

Ամերիկյան Դուրանգո քաղաքում (Կոլորադո նահանգ) արջն «առևանգել» ու ջարդուփշուր է արել Subaru մակնիշի արտաճանապարհային մեքենան, հայտնում է Associated Press-ը:

Աղբյուրը մանրամասնում է, որ գիշերը կենդանին մտել է մեքենայի մեջ և, ենթադրաբար, կարողացել է այն գործի դնելով՝ դուրս գալ տան կողքի հարթակից: Այնուհանդերձ՝ «առևանգողը» հեռու չի գնացել, քանի որ բախվել է հարակից փոստարկղերից մեկին:

Հարևանները ոստիկանություն են կանչել, ինչից հետո պարզվել է, որ խուճապի մատնված կենդանին պոկել է ղեկը, ռադիոն ու կոտրել հետևի ապակին:

«Մարդուց մի քանի ժամ կպահանջվեր անելու այն, ինչ այս արջն արել է հաշված րոպեների ընթացքում»,-ասել է ոստիկանության ներկայացուցիչը:

 

Ar 170809814

Ep 170809814

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular