ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թեստ. ընտրեք այն վայրը, ուր կուզենայիք հայտնվել, և բացահայտեք բնավորությունը

ՖՈՏՈ

Greatpicture.ru-ն հետաքրքիր թեստ է առաջարկում. ընտրեք այն վայրը, ուր կուզենայիք լինել, և իմացեք, թե ինչի մասին է վկայում ձեր ընտրությունը։

#1։ Նուրբ մարդ եք, ում հետ հարմար է։ Առանատաձեռն եք, զգացմունքային։ Ձեզ հատուկ է ջերմությունն ու կարեկցանքը, կարողանում են մարդկանց ուրախություն պարգևել։ Աշխատասեր եք, գնահատում եք պատասխանատվությունը, բայց նաև սիրում եք հետաձգել գործերն ու ուրախանալ։ Կարեկցող եք։ Մարդկանց մեծ մասի համար առեղծված եք։ Մի կողմից՝ խարիզմատիկ եք ու զգացմունքային, մյուս կողմից՝ փակ ու հանգիստ։ Երբեմն պատրաստ եք գնալ արկածների ետևից ու հետազոտել աշխարհը, բայց ձեզ ամենից հաճախ երջանկություն է բերում լռությունն ու տնային միջավայրը։ Երբեք չեք տա խոստումներ, որոնք չեք կարող կատարել։

#2։ Մտածող եք, հետևող, հետաքրքրասեր, մարդ, ով ցանկանում է պատասխաններ ստանալ։ Սիրում եք նոր բաներ ճանաչել և փորձել։ Չնայած ձեզ դուր է գալիս նոր մարդկանց հետ ծանոթանալ, ձեզ երջանիկ եք զգում, երբ միայնակ եք սեփական մտքերի հետ։ Սիրում եք հետազոտել ձեզ շրջապատող աշխարհը, սիրում եք կենդանիների։ Մտերիմները հաճախ են դիմում ձեզ, երբ որևէ բան անհանգստացնում է նրանց։ Գնահատում եք հարաբերությունները, սենտիմենտալ եք։

#3։ Համարձակ եք, լի էներգիայով, լիդերին բնորոշ հատկություններ ունեք։Միշտ նկատում եք նույնիսկ ամենափոքր դետալները, որոնք մյուսներն աչքաթող են անում։ Զգայարանները շատ լավ են զարգացած, լավ ճանաչում եք մարդկանց. նրանք գնահատում եք ձեր կարծիքը և ինտուիցիան։ Սիրում եք հետազոտել ամեն նոր բան։ Ձեզ հետ կարելի է լավ ուրախանալ։ Գնահատում եք նվիրվածությունը, ազնվությունը, հետևողականությունը։

#4։ Հանգիստ եք, պրակտիկ, հեշտությամբ եք վեր բարձրանում։ Ուրախությամբ ծանոթանում եք նոր մարդկանց հետ։ Ձեզ ամենից հանգիստ զգում եք բնության գրկում։ Ձեզ հատուկ է անկեղծությունն ու ջերմությունը, երջանկություն եք բերում բոլոր նրանց, ում սիրում եք։ Առատաձեռն եք, կարեկցող, ուրախությամբ ունեցած վերջին բանը տալիս եք նրան, ով դրա կարիքն ավելի շատ ունի։ Խնդիրների մեջ հայտնվելով՝ մարդիկ առաջինը հենց ձեզ են դիմում՝ թե՛ նյութական, թե՛ հոգեբանական աջակցություն ստանալու ակնկալիքով։ Ձեզ հատուկ են համեստությունն ու աշխատասիրությունը։ Բարի սիրտ ունեք։

#5։ Ուժեղ եք, կրքոտ։ Վարակիչ էներգիա ունեք։ Ձեզ հետ հնարավոր չէ ձանձրանալ, սիրում եք երեխայություններ անել։ Սիրում եք խորասուզվել սեփական մտքերում, նոր բաներ հետազոտել, վառ երևակայություն ունեք։ Միշտ սթափ եք դատում՝ չնայած ձեզ ղեկավարում են զգացմունքները։ Ռոմանտիկ եք, նվիրված։ Սիրում եք գեղեցկություն և կարգուկանոն։

#6։ Խաղաղասեր, հանգիստ մարդ եք, հաճախ՝ նաև ինտրավերտ։ Երջանկություն եք գտնում կյանքի կարճատև պահերին։ Ձեզ համար հրաշալի է այն, ինչ մարդկանց մեծ մասին կարող է աննշան թվալ։ Ձեզ տհաճ են բարձրաձայն խոսակցություններն ու կոպիտ վարքագիծը։ Գնահատում եք հանգստությունը, լռությունն ու հարմարավետությունը։ Անկեղծ եք, ինչը շատերն են գնահատում։ Համբերատար եք, ուժեղ, զգացմունքային։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular