ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


5 կարեւոր կանոն՝ ամառային հաջող լուսանկար ունենալու համար. Նազենի Հովհաննիսյանի հումորային գրառումը

ՖՈՏՈ

Հաղորդավարուհի եւ դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը միշտ է անթերի տեսքով՝ թե՛ հեռուստաէկրաններին, թե՛ հանրային միջոցառումներին, թե՛ հանգիստը վայելելիս: Դերասանուհու գեղեցիկ լուսանկարները հաճախ տարատեսակ մեկնաբանությունների են արժանանում, որոշները բազում բացասական արձագանքներ են ստանում: Այդ ամենին Նազենին որոշել է հումորով վերաբերվել՝ ներկայացնելով կարեւորագույն կանոններ, որոնք կօգնեն մյուս օգտատերերին էլ ունենալ գեղեցիկ ամառային լուսանկարներ:

Դերասանուհին ֆեյսբուքայան էջում գրել է.

«Նվիրվում է բոլոր քար (car) ու նաքսանդզներին (naxandz):) 
Մի քանի ԿԱՐԵՎՈՐ կանոն ամառային լավ ֆոտո ստանալու, ձեր «չուզողներին» «պայթեցնելու») եւ իրականում հասկանալու համար, թե որքանով են ձեզնով հետաքրքրված։ 
1. ԾՈՎ գնալիս անպայմա՛ն վերցրեք ձեզ հետ ԲԱՐՁՐԱԿՐՈՒՆԿՆԵՐ!


Նախ՝ բոլորը կլինեն հողաթափերով կամ ոտաբոբիկ՝ դուք՝ ԲԱՐՁՐԱԿՐՈՒՆԿՆԵՐՈՎ) արդեն օրիգինալ է!!!
2.Ձեզ հետ վերցրեք առնվազն 4 գիրք, դրանով նախ կլցնենք դատարկությունը, 
պարապությունից՝ չեք ուտի ուրիշի կյանքը, այլ «կուտեք » այդ գրքերը: Արեւայինլոգանք ընդունելիս անիմաստ չեք կանգնի ջրում կամ մեռելային դիրքով չեք պառկիափին՝ վախեցնելով միջավայրի մարդկանց՝ որպես արեւահարված հանկարծամահ, եթե հանկարծ որոշեք փռշտալ։ 
3. Գրքերի պարունակությունը ԿՈՆԿՐԵՏ արտահայտվում է մարդու դեմքին, այնպեսոր՝ գոնե դեմքի խորիմաստ արտահայտությամբ ֆոտո կստացվի, որն իհարկեկշարունակի նյարդայնացնել հույժ «հայրենասեր» կամ «պաթոսիկի» մասնագետմարդկանց։ 


4. Իհարկե, պակաս կարևոր չէ իմանալ կանգնելու կերպը, երբ դուք ինքնամոռացկարդում եք ու ձեզ կողքից նկարում է մի անծանոթ պապարացցի (որն իրականում ձերհազար տարվա ընկերուհին է ու գժական լուսանկարիչ): 
5. ԾՈՎՈՒՄ լավ լուսանկար ու գեղեցիկ ոտքեր ստանալու համար ՊԵՏՔ ԵՆԲԱՐՁՐԱԿՐՈՒՆԿՆԵՐ!!! վերցնում եք հարևանների սեղանիկը, հարմարեցնումափամերձ տարածքում՝ ՋՐԻ մեջ, զգուշությամբ կանգնում եք վրան, ՀԱԳՆՈՒՄԲԱՐՁՐԱԿՐՈՒՆԿՆԵՐՆ ՈՒ  ունենում ՇԱՏ ԼԱՎ ՖՈՏՈ՝ առանց ֆոտոշոփի։ 


Նույնը կարելի է կրկնել քարքարոտ միջավայրում՝ օրինակ Պոսեյդոնի կամ Գառնուտաճարում (մենք քարից հաց սարքող լեռնային ժողովուրդ ենք, մի՞թե մի քանի սմկրունկը մեզ պետք է վախեցնի):
ԿԱՐԵՎՈՐԸ. պետք է ունենալ այնպիսի ընկերուհի, ով ոչ միայն ճանապարհի լավընկեր է, այլև շշմելու լուսանկարիչ, մոնտաժող, օպերատոր և տանել չի կարողանումհագնել բարձրակրունկ կոշիկներ:)


Որպես վերջաբան. ԼՈՒՐՋ. ես երեխա չեմ և հասկանում եմ, որ FB միջավայրումտարբեր տեսակետներով ու ճաշակներով մարդիկ կան, նրանցից շատերը վստահ են, որ իրենք ու միմիայն իրենք են ՃԻՇՏ ու բարոյական), խելացի կամ ճաշակով, խորատես ու եսիմինչ, ԲԱՅՑ, խնայեք ձեր նյարդերը , հարգելիներս)))), դուք իզուրկորցնում եք ձեր նյարդային բջիջները, որոնք չեն վերականգնվում:  Հանգստացեք, վայելեք կյանքն ու նրա տված ամեն մի վայրկյանը, մենք հո անմահ չե՞նք)) 
Հ.Գ. Հուսով եմ այս կիսահումորային գրառումս ու հույժ լուրջ լուսանկարներս ձեզպարգևեցին գոնե մի քիչ ժպիտ)))) լավ մնացեք! 
Չեմ ալարել էսքան գրել եմ, չեմ ալարել նկարվել եմ, ես ՉԵՄ ԱԼԱՐՈՒՄ ՎԱՅ: Սոֆին էլչի ալարում»:

NEWS.am STYLE

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular