ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ի՞նչ կարող են պատմել Ձեր աչքերը Ձեր մասին

ՖՈՏՈ

MediaMag.am-ը գրում է.

Բոլորը գիտեն, որ աչքերը հոգու հայելին են: Միայն ուշադիր նայեք մարդու աչքերին և Դուք կսուզվեք նրա էմոցիաների և տրամադրության աշխարհ: Մարդու աչքերը կարող են լինել տաք և վառ, կամ սառը և թափառող: Եվ այդ ամենը մենք տեսնում ենք՝ ուղղակի նայելով դրանց մեջ: Մարդու աչքերի փայլը միշտ ուշադրություն է գրավում: Իսկ գիտե՞ք, որ աչքերի գույնը շատ բան կարող է պատմել անձի մասին:

 

 

Սև աչքեր

Untitled-1

Ամենազարմանալին այն է, որ մաքուր սև աչքեր շատ հազվադեպ են հանդիպում: Սովորաբար այն աչքերը, որին մենք բնութագրում ենք որպես սև՝ հիմնականում մուգ շագանակագույն են: Մուգ շագանակագույն կամ սև աչքերը՝ ինչպես մենք դա անվանում ենք սովորույթի համաձայն, ասոցացվում են գիշերվա, գաղտնիության և ինտուիցիայի հետ: Սև աչքերով մարդիկ համարվում են շատ պատասխանատու և վստահելի: Նրանք փակ են և երբեք չեն բացահայտի Ձեր գաղտնիքը: Նրանք հիմնականում մարդկանց չեն վստահում, դժվարությամբ են ընկերանում և վախենում են սիրահարվելուց: Բայց եթե նրանք սկսում են հարաբերությունը, ապա հավատարիմ են մնում մինչև կյանքի վերջ: Նրանք շատ աշխատասեր և պրակտիկ են: Միշտ ապահովում են լավագույն արդյունքները, այնտեղ, ինչով սկսում են զբաղվել: Նրանք կրքոտ են, լավատես և ունեն հարուստ հոգևոր կյանք: Գիտեն իրենց արժեքը:

Շագանակագույն աչքեր

725e5057bac31a874df876f16026127a

Սա աշխարհի ամենատարածված աչքի գույնն է: Ասելով «շագանակագույն», մենք նկատի ունենք բաց շագանակագույնից մինչև միջին, բայց ոչ մուգ շագանակագույն: Շագանակագույն աչքերով մարդիկ գրավիչ են և վստահ են իրենց վրա: Սա ուժեղ և հարուստ գույն է, որը ասոցացվում է հողի և պարզության, ստեղծարարության և լավատեսության հետ: Սա այն է ինչ դուք կգտնեք շագանակագույն աչքերով մարդկանց մեջ: Նրանք անկախ են, բարեհամբույր, հոգատար, սիրում են նոր ընկերներ գտնել և միշտ ուրախ են կյանքում նոր բան փորձել: Նրանք նաև շատ պրակտիկ են, բայց երբ խոսքը սկսում է վերաբերել իրենց սիրելիներին՝ պրակտիկությունը ետին պլան է մղվում և սկսում է ժայթքել սերը: Նրանք հիմնականում անհոգ են և այդքան էլ չեն անհանգստանում նյութական բարեկեցության համար՝ մնալով մոտ բնությանը: Ու չնայած նրանք վստահ են իրենց վրա և վճռական են, երբեմն նրանց համար դժվար է արտահայտել իրենց շրջակա աշխարհում: Շագանակագույն աչքերով մարդիկ շատ լավ սիրեկաններ են, նաև արժան են վստահության և միշտ պատրաստ են օգնել: Եվ նրանք չեն հանգստանա, մինչև չհամոզվեն, որ Ձեր հետ ամեն ինչ կարգին է:

Ընկուզագույն աչքեր

2e7a918c384c9e57b5051b6bec479011

 

Ընկուզագույնը իրենից ներկայացնում է շագանակագույնի և կանաչի գեղեցիկ խառնուրդ և այդպիսի գույնից ուղղակի մարդու շունչ է կտրվում: Էլեգանտություն՝ դա առաջին հասկացությունն է, որ ասոցացվում է այս գույնի աչքերի հետ: Այսպիսի մարդիկ շատ ինքնաբուխ են, ուրախ և միշտ պատրաստ են արկածների: Հեշտությամբ հարմարվում են յուրաքանչյուր իրադարձությանը՝ սա նրանց ամենաուժեղ կողմերից մեկն է: Նրանք խիզախ և համարձակ մարդիկ են, որոնք սիրում են բազմազանություն:

Ընկուզագույն աչքեր ունեցողները սիրում են «համտեսել» նորը: Նրանց գեղեցկությունը հաճախ է դեպի իրենց ձգում մարդկանց, սակայն նրանց հետ հարաբերությունը չի կարող երկար լինել, եթե իհարկե Դուք չեք լինի «այն միակը»: Հավասարապես չարաճճի են և զգայուն, ունեն մեծագույն անձի որակներ: Եվ եթե Դուք պատրաստ եք համակերպվել նրանց բարդ բնավորության հետ, նրանց հետ կյանքի ճանապարհը կլինի արկածախնդիր և ուրախ ճանապարհորդություն:

Շարունակությունն՝ այստեղ.

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular