ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ո՞վ եք ըստ մայաների հորոսկոպի

ՖՈՏՈ

MediaMag.am-ը  գրում է.

Հայտնի է, որ մայաների մոտ զարգացած էր աստղագիտությունն ու աստղաբանությունը: Իմացեք, թե ով եք դուք ըստ մայաների կենդանակերպի նշանների:

 

 

 

Չեն (2-21 հունվար)

Մարդիկ, ովքեր ծնվել են  չեն նշանի տակ՝ գիշերային մարդիկ են: Նրանց էներգիան սկսում է աճել անմիջապես արևի մայր մտնելուն պես:

Լիալուսինը այս մարդկանց դարձնում է հուսահատ, վայրի և անհավանական նպատակասլաց:

Բնավորությունը և մտքերի ահռելի հոսքը սանձելու համար, մայաները այս մարդկանց խորհուրդ էին տալիս զբաղվել մեդիտացիայով:

Յաշ (22 հունվար – 10 փետրվար)

Այս մարդկանց վարքի վրա զգալիորեն ազդում է Վեներա մոլորակը: Հենց այս մոլորակն է այս մարդկանց օժտել բնության և ամբողջ կենդանի աշխարհի հանդեպ անսահման սիրով:

Դուք քնքուշ և հոգատար մարդ եք: Ձեր նման մարդկանցից հրաշալի դիվանագետներ և բանակցողներ են ստացվում: Դուք ծնված եք, որպեսզի հարթեք կոնֆլիկտները և հաշտեցնեք անհաշտելի կողմերին:

Ամենամեծ արժեքը ձեր համար՝ հարմոնիան է:

Սակ (11 փետրվար – 2 մարտ)

Մարդիկ, ովքեր ծնվել են սակի նշանի ներքո, աշխատում և ցուցաբերում են իրենց հիմնականում կեսօրին:  Նրանց համար ամենահարմար ժամանակը՝ ցերեկային ժամն է: Նրանք աճում են արևի հետ, շատ աշխատասեր են և միշտ պատրաստ են կատարել ամենադժվար աշխատանքը:

Ձեր ուղղությունը՝ հյուսիսն է, իսկ թալիսմանը՝ գորտը: Դուք ուժեղ եք և ճկունություն եք դրսևորում ինչպես այս կենդանիները:

Կյանքում առավել շատ գնահատում եք արագ փոփոխությունները: Տեմպն ու փոփոխության ուրախությունը՝ ձեր ամեն ինչն է:

Կեն (3 – 22 մարտ)

Մարդիկ, ովքեր ծնվել են կենի նշանի ներքո, շատ են սիրում բնությունը և շատ հաճախ դառնում են բնապահպան: Նրանց կիրքը՝ կրակոտ է, սիրած գույնը՝ կարմիրն է, իսկ գլխավոր նպատակը՝ հզորություն և էներգիա:

Ձեր նման մարդկանց, մայաները խորհուրդ էին տալիս առավել հաճախ ժամանակ անցկացնել բնության գրկում՝ հատկապես անտառում: Դա կօգնի ավելացնել ձեր լավատեսությունը և լիցքավորվել էներգիայով:

Ձեր տոտեմային կենդանին՝ եղնիկն է:

Մակ (23 մարտ – 11 ապրիլ)

Մակ նշանը մայաների մեծագույն հանելուկներից մեկն է: Ձեր նման մարդիկ շատ են սիրում հանելուկներ, գաղտնիքներ և գաղտնիություն:

Անխոս դուք նույնպես արտաքին աշխարհից թաքցնում եք ձեր իրական էությունը:

Ձեզ թվում է, որ այս աշխարհի գլխավոր արժեքը՝ գիտելիքն է: Եթե դուք գիտեք մարդուն, նրա թուլությունը 100%-ով, ապա նշանակում է նրա կամքը ձեր ձեռքերում է:

Ձեր սիրած թիվն է՝ 3, Այս թիվը միաժամանակ հավասարակշռության և աստվածային խորհրդանիշն է:

Կանկին (12 ապրիլ – 1 մայիս)

Մարդիկ, ովքեր ծնվել են կանկինի նշանի ներքո ավելի սուր են զգում սերը երկրի և գլխավերևում շողացող արևի հանդեպ: Նրանք ընդունում են հանուն հաջողության և երջանկության շատ աշխատելու անհրաժեշտությունը:

Եթե դուք վերցրել եք որևէ աշխատանք, ապա այն երբեք կիսատ չեք թողնի, դուք միշտ գործերը ավարտին եք հասցնում:

Կենդանին, որը հոգեպես համապատասխան է ձեզ՝ շունն է: Ինչպես և այս ազնվազարմ արարածները, դուք հայտնի եք ձեր հավատարմությամբ և ամուր բնավորությամբ:

Մուվան (2 – 21  մայիս)

Այս մարդիկ՝ մի ամբողջ հակասությունների շարք են: Նրանք ունեն մի անգամից երկու հովանավոր տարր՝ կրակը և ջուրը: Ի՞նչ է տեղի ունենում, երբ այս երկու տարրերը միաձուլվում են: Իհարկե ամպրոպ:

Դուք լի եք անսանձ էներգիայով, որն անընդհատ դուրս է ուզում ժայթքել: Դրանք ղեկավարել՝ ոչ միշտ եք ունակ, այդ պատճառով հակված եք իմպուլսիվ արարքների և չմտածված որոշումների:

Ձեր մեջ այս ամենը զարմանալի կերպով ներդաշնակված է իմաստության հետ: Այդ պատճառով ձեր տոտեմային կենդանին է բուն: Միայն դուք կարող եք նայել խավարին և տեսնել ճշմարտությունը:

Պեկս (22 մայիս – 10 հունիս)

Պեկսի նշանի տակ ծնված մարդիկ ի ծնե առաջնորդներ են: Նրանք ուժ են հավաքում շրջապատող մարդկանցից, և որպես օրենք, շարժվում են միայն առաջ և ուղիղ:

Նրանց տարրն է՝ ջրային գոլորշին, դա ջրի, հողի և կրակի խառնուրդն է:

Կայաբ (11  – 30 հունիս)

Լուսնի մարդիկ են: Նրանք շատ են սիրում հոգևորին վերաբերող և դժվարամատչելի երևույթները: Դուք ամենային հավանականությամբ ունեք ավելի խորը աշխարհայացք, քան շրջապատող մարդիկ:

Դուք կարողանում եք հեշտությամբ կարդալ տողատակերը և երիտասարդ տարիքից հայտնի եք ձեր իմաստությամբ:

Կումկու (1 – 20 հուլիս)

Այս մարդիկ ի ծնե քաղաքագետներ և մանիպուլյատորներ են: Նրանք շատ են սիրում բանավեճեր, հայտնի են իրենց ինտելեկտով և իմաստությամբ:

Ձեզ համար չկա ավելի քաղցր բան, քան հաղթանակը ինտելեկտուալ մրցավեճում: Ընդ որում դուք շատ արագ եք մտածում և որոշումներ կայացնում: Իսկ հարմարվողականության հետ կապված հարցում՝ հավասարը չունեք:

Փոփոխությունները երբեք չեն վախեցրել ձեզ: Իսկ իշխանությունը միշտ ձգել է ձեզ ինչպես մագնիսը:

Վեյեբ (21 – 25 հուլիս)

Մայաները այս նշանի տակ ծնվածներին համարում էին իսկական անոմալիա: Եվ դա հասկանալի է՝ այս նշանի համար շատ քիչ օրեր են հատկացված և հետևաբար այս նշանի տակ ծնված մարդիկ էլ շատ քիչ են:

Վեյեբը աշխարհ է գալիս, որպեսզի իր հետ բերի հարմոնիա, իսկ մարդկանց տա՝ փոխզիջումների գնալու և բանակցելու ունակություն: Դուք հավասարակշռության, ինտելեկտի և հազվագյուտ հաջողության տեր մարդ եք: Եթե աշխարհում կա մի բան, որը տանել չեք կարողանում՝ դա նեգատիվն է:

Որտեղ էլ լինեք, ձեզ կուղեկցի հաջողությունը: Իսկ շրջապատում գտնվող մարդիկ միշտ ուրախ կլինեն ձեզ տեսնել:

Պոպ (26 հուլիս – 14 օգոստոս)

Այս նշանի մարդիկ նույնպես առաջնորդներ են: Բայց նրանց առանձնահատկությունը՝ հսկայական մասշտաբների և մտադրությունների հանդեպ կիրքն է: Ձեզ միշտ քիչ են եղել ձեր ձեռքբերումները, դու առանց հոգնելու ձգտում եք հեգեմոնիայի ամեն ինչում:

Դուք ձեզ հանգիստ և հարմարավետ եք զգում միայն այն դեպքում, երբ զբաղված եք որևէ էքստրաօրդինար գործով:

Վու (15 օգոստոս – 3 սեպտեմբեր)

Այս մարդիկ շատ նման են չեն նշանի տակ ծնված մարդկանց: Ձեր ժամն է՝ գիշերը, գլխավոր որակը՝ իմաստությունը: Բայց նույն ժամանակ դուք կարողանում եք էներգիա քաղել արևից: Այս հակադրությունների մեջ է ձեր ամբողջ էությունն ու հանելուկը:

Շարունակությունն՝ այստեղ.

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular