ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ի՞նչ է պատմում Ձեր ստորագրությունը Ձեր մասին

ՖՈՏՈ

MediaMag.am-ը գրում է.

Յուրաքանչյուր մարդու ստորագրությունը ունիկալ է և յուրահատուկ։ Հենց այդ պատճառով 100%-ով այն կեղծելը անհնար է։ Որովհետև ստորագրության ստեղծման ժամանակ մարդուն ղեկավարում է ոչ միայն ձեռքի մեխանիկական շարժումը, այլ նաև բնավորությունը, սովորույթները և կամքը։ Նույնիսկ կյանքի փորձն ու հանգամանքները։ Հենց այդ պատճառով, փորձառու աչքի համար ստորագրությունը մի ամբողջ գանձարան է, անձը բացահայտելու բանալի։ Վաղուց արդեն գոյություն ունի ստորագրությունն ու ձեռագիրը ուսումնասիրող գիտություն՝ գրաֆալոգիա։

Մենք ցանկանում ենք բացահայտել մի քանի գրաֆալոգիական գաղտնիքներ և օգնել Ձեզ սեփական և ուրիշների ստորագրությունները կարդալու գործում.

 

 

1. Ուղղված դեպի վեր

1

Եթե Ձեր ստորագրությունը ուղղված է դեպի վեր, դա բացահայտում է Ձեր մեջ լավատես, կյանքը սիրող և մեծ ամբիցիաներ ունեցող և ստեղծագործ սկիզբ ունեցող մարդուն։

2. Ուղիղ ստորագրություն

2

Եթե Ձեր ստորագրությունը սկզբից մինչև վերջ ընկած է մեկ հարթության վրա, նշանակում է, Դուք շատ հավասարակշռված, հանգիստ և ներդաշնակ անձնավորություն եք։

3. Ներքև իջնող ստորագրություն

3

Նրանք, ում ստորագրությունը կարծես լեռն ի վայր իջնի, դասվում են թույլ կամք և կյանքի հանդեպ վատատես հայացքներ ունեցող մարդկանց կատեգորիային։

4. Երկար

4

Երկար ստորագրություն ունեցողները՝ վստահ են իրենք իրենց վրա, և հաճախ չափազանցված։ Բայց փոխարենը կարելի է ամեն ինչում հիմնվել այս մարդկանց վրա։ Կյանքում նրանք առանձնանում են կամակորության հետ եզրվող համառությամբ, ինչը օգնում է նրանց հասնել իրենց նպատակներին։ Իհարկե նրանք երբեմն նույնպես լինում են բավական ձանձրալի։

5. Կարճ

5

Կարճ ստորագրությամբ մարդիկ՝ արագ ռեակցիայի տեր անձնավորություններ են, ովքեր առանց երկար մտածելու որոշումներ են կայացնում։ Շատ հաճախ այս մարդիկ լինում են անհամբեր։ Բայցի այս ամենից, նրանց համար շատ դժվար է կենտրոնանալ կոնկրետ որևէ բանի վրա։

6. Կան մեծատառեր

6

Եթե ստորագրության մեջ առկա են և մեծատառեր և փոքրատառեր՝ դա խոսում է ստորագրության տիրոջ ինքնահաճության, քմահաճության և անհաստատունության մասին։ Այսպիսի մարդիկ երբեմն կարող են լինել չափազանց պահանջկոտ։

7. Բոլոր տառերը գրեթե նույն չափսի են

7

Այսպիսի ստորագրությունը ամենայն հավանականությամբ պատկանում է համեստ և ամաչկոտ մարդուն։

8. Մանր տառեր

8

Մանր տառերը բացահայտում են ռացիոնալ մտածելակերպ ունեցող գիտակից մարդուն։ Դա նաև խոսում է ներքուստ խնայող և կարգ ու կանոն սիրող մարդու մասին։

9. Չափազանց մանր տառեր

9

Իսկ սա արդեն բոլորովին առավելություն չէ։ Չափազանց մանր տառերը խոսում են ժլատության և էգոիզմի մասին։

10. Միայն մեծ տառեր

10

Դուք՝ երազող եք։ Բավական միամիտ և վտահող, բայց և այնպես անկախ։ Նաև բարի սիրտ ունեք։

11. Փափուկ կլորացված գծեր

11

Խոսում են փափուկ և բաց մարդու մասին։

12. Անկյունաձև ստորագրություն

12

Որքան կտրուկ և սուր են անկյունները, այնքան մարդը անկախ, ինքնավստահ և բռնկուն է։

13. Տառերի միջև չկա տարածություն

13

Դա տրամաբանությանը և կոնսերվատիզմին հակված հետևողական բնավորության նշան է։

14. Լայն տարածություններ տառերի միջև

14

Դուք ճկուն մարդ եք, ում կյանքի կրեդոն է՝ բոլոր երազանքները կյանքի կոչելը։

15. Ոլորումներ և ոճավորումներ

15

Եթե ստորագրության մեջ շատ են դեկորատիվ տարրերը դա բացահայտում է անինքնավստահ, քծնելուն հակված մարդուն, ով այդ կերպ փորձում է առանձնանալ։

16. «Մերկ ստորագրություն»

16

Որևէ դեկորի բոլորովին բացակայությունը խոսում է այն մասին, որ ստորագրության տերը չափազանց տրամաբանող մարդ է և այդ տրամաբանությանը պետք է ենթարկվի իր կյանքում ամեն ինչ։

17. Կոմպակտ

17

Դուք մարտավար եք։

Շարունակությունն՝ այստեղ.

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular