ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սա բացառիկ ժողովուրդ է, որտեղ իշխում են կանայք, իսկ տղամարդիկ զրկված են բոլոր իրավունքներից

ՖՈՏՈ

MediaMag.am-ը գրում է.

Քչերը գիտեն, որ Տուարեգը՝ ոչ միայն Volkswagen ավտոմեքենայի արտաճանապարհային մոդել է, այլ նաև աշխարհում բացառիկ աֆրիկական այն ժողովուրդներից մեկը, որում պահպանվել է, ժամանակակից չափանիշներով, բավական տարօրինակ ավանդույթ: Նրանց մոտ իշխում են կանայք, իսկ տղամարդիկ ստիպված են դեմքները ծածկել և զրկված են բոլոր իրավունքներից: Սակայն նրանք սովորել են իրերի այսպիսի դասավորվածությանը և ոչ մի տարօրինակություն այդ ամենում չեն տեսնում:

 

 

Դա կոչվում է «Մայրիշխանություն (մատրիարխատ)» և ըստ էության նշանակում է այն, որ տղամարդիկ սահմանափակվում են ըստ սեռային հատկանիշների, չնայած նրան, որ ամբողջ քաղաքակիրթ աշխարհում տեղի է ունենում հակառակը:

Եկեք ծանոթանանք այս զարմանահրաշ ժողովրդի հետ ավելի մոտիկից:

touareg-1

touareg-2

touareg-3

touareg-4

Գոյություն ունի լեգենդ, ըստ որի տուարեգների արմատները տանում են դեպի լեգենդար նախամայր և թագուհի Սահարա Թին Հինան: Նա ժամանակին ամազոնուհի է եղել և եկել է Հոգգար՝ այժմյան Մարոկկոյի հարավային մասից, որն այն ժամանակ կոչվում էր Թաֆիլալետ: Ի դեպ, 1925թ. Ահագարում գտնվող Աբալլես ամրապնդման տարածքում հայտնաբերվել է շատ հարուստ կնոջ հին գերեզման: Տուարեգները հավատում են, որ դա հենց իրենց թագուհին է:

touareg-5

touareg-6

touareg-7

touareg-8

Պաշտոնապես տուարեգները իսլամ են դավանում, բայց դա ոչ մի կերպ չի անդրադառնում նրանց ավանդույթների վրա՝ այս ժողովրդի կանայք ունեն շատ ավելի իրավունքներ, քան տղամարդիկ: Կանայք չեն փակում դեմքերը, կարող են ունենալ անսահմանափակ քանակությամբ սիրեկաններ և սեքսուալ կապեր՝ ընդորում ոչ մեկ իրավունք չունի դրա համար նրանց պախարակել:

touareg-9

touareg-10

touareg-11

touareg-12

Տուարեգները պահում են անձնական կյանքի գաղտնիքը, այդ պատճառով  տղամարդիկ գնում են կանանց մոտ միայն երբ մութն ընկնում է: Բացի դրանից, կանանց են պատկանում բոլոր սեփականությունները՝ ինչպես շարժվող, այնպես էլ անշարժ: Եվ երբ ամուսնալուծություն է լինում, ապա սեփականությունը կիսում է նույնպես կինը՝ տղամարդը պետք է բավարարվի նրանով, ինչ մնում է:

touareg-13

touareg-14

touareg-15

touareg-16

Տուարեգների կանայք պահպանում են իրենց ազգի ավանդույթները: Հենց նրանք են մանկուց գրել, կարդալ սովորում, այն դեպքում, երբ տղամարդիկ, չնայած խիզախ մարտիկներ և լավ առևտրականներ են, չափահաս դառնալուց հորից ստանում են ընդամենը թուր և հատուկ հագուստ՝ դեմքը ծածկելու համար: Այդ դեմքը ծածկող հագուստը նրանք չպետք է հանեն նույնիսկ տանը, երբ հաց են ուտում: Տղամարդու դեմքը տեսնելը թույլատրվում է միայն կնոջը կամ սիրուհուն:

Շարունակությունն՝ այստեղ.

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular