ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայ երգչուհիներ, որոնք թաքուն են պահում իրենց ամուսիններին

ՖՈՏՈ

BlogNews.am/Հայկական շոու բիզնեսում մի քանի երգչուհիներ կան, որոնք տարիներ շարունակ այդպես էլ «հարկ չհամարեցին» հանրությանը ներկայացնել սեփական ամուսիններին: Նրանք արդեն երեխաներ ունեն, երեխաների լուսանկարներն էլ անկաշկանդ հրապարակում են, բայց արի ու տես՝ ամուսիններին գաղտնի են պահում: Ո՞րն է խնդիրը՝ փոքր-ինչ անհասկանալի է մնում: Չէ՞ որ հանրային ճանաչում ունեցող կնոջ հետ ամուսնացող տղամարդը լավ է հասկանում, որ իր կյանքը ևս դառնում է որոշ չափով հանրային: Ներկայացնում եմ հայկական շոու բիզնեսի այն հայտնի հայուհիներին, որոնք հասարակության աչքից թաքուն են պահում իրենց ամուսիններին:

Սոնա Շահգելդյան։ Չկա մի հարցազրույց, որտեղ Սոնան չընդգծի, թե որքան կարևոր դեր ունի իր կյանքում ամուսինը: Սոնան ասում է, որ ամուսինն իրենից անբաժան է ու ուղեկցում է նրան ամենուր: Բայց արի ու տես, որ Սոնային ու ամուսնուն երկրագնդի վրա ոչ մի լրագրողի այդպես էլ չի հաջողվել գոնե մի կադր նկարել: Ամուսնու մասին Սոնան կարող է ժամերով պատմել, բայց նրա լուսանկարը հրապարակել՝ երբեք: Երգչուհու որդին՝ Արթուրն, արդեն 1,5 տարեկան է, ու չնայած նրա ծննդյան տարեդարձից ու մնացած բոլոր ուրախ առիթներից Սոնան բավականաչափ լուսանկարներ էր հրապարակել, երեխայի հայրը ոչ մի անգամ կադրում չի հայտնվել: «Ամեն բան չէ, որ պետք է բոլորն իմանան։ Կարծում եմ՝ դա իմ անձնականն է։ Իմ երկրորդ կեսը շատ համեստ է և չի ցանկանում շատ բան հրապարակել մեր անձնականի մասին»,- հարցազրույցներից մեկում ասել է Սոնան:

 

Լիլու։ Այս երգչուհին ամուսնացել է 2016թ. հունվարին: Նրա ամուսնու մասին գիտենք այն, որ ֆրանսահայ է: Երգչուհու պրոդյուսերն էլ «էն գլխից» ասել էր. «Նա չկա սոցցանցերում, նախ՝ շատ զբաղված է, հետո էլ չի հետաքրքվում վիրտուալ կյանքով»: Նա չկա, հասկացանք, բայց Լիլուն էլ հո կա: Ամուսնության մասին լուրերից 4 ամիս անց Լիլուն երեխա ունեցավ: Որդու լուսանկարներով երգչուհին հիմա էլ սիրով կիսվում է իր սոցէջերում, սակայն ամուսնու լուսանկարը նա այդպես էլ չհրապարակեց ոչ մի անգամ:

Էմմի։ Երբ այս երգչուհին հայտարարեց, որ ամուսնացել է, բոլորն անակնկալի եկան ճիշտ այնպես, ինչպես որ նախորդ երկու դեպքերում: Ֆեյսբուքով ստատուս գրել և հենց այդպես ասել, որ ամուսնացել ես, իսկապես տարօրինակ է: Բայց ամեն ինչ հենց այդպես էլ եղել է: «Նա սովոր չէ լրատվամիջոցների, լսարանի ուշադրությանը: Հուսով եմ` կհարգեք անձնական կյանքի մեր գաղտնիության իրավունքը»: Ահա այս ուղղվածությամբ մի քանի հայտարարությունից հետո շատերի մոտ լուրջ կասկածներ առաջացան՝ իսկապես Էմմին ամուսնացե՞լ  է, մինչև որ երգչուհու և նրա ամուսնու պապարացիական լուսանկարները հայտնվեցին համացանցում: Իսկ արդեն երկրորդ բալիկի ծնունդը ոչ մի կասկած չի թողնում այս հարցի շուրջ: Թերևս միակ հարցը շարունակում է մնալ այն, թե ինչումն է բանը, որ երգչուհին անգամ ընտանեկան միջոցառումներից արված լուսանկարներում չի ցուցադրում ամուսնուն:

Այս երեք հայտնի հայուհիներն ասում են, որ իրենց ամուսինները հանրային մարդիկ չեն և չեն սիրում երևալ, բայց խնդիրն այն է, որ այս պարագայում ստացվում է, որ այս մարդիկ միասին ոչ մի տեղ չեն հաճախում՝ ո՛չ հարսանիք, ո՛չ համերգ, ո՛չ սեփական երեխաների ծննդյան տոներին միայն նրա համար, որ նրանց ոչ ոք միասին չտեսնի ու չնկարի՞… Ծիծաղելի է:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular