ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ճապոնական հորոսկոպ. ինչ է ասում ձեր մասին արյան կարգը

ՖՈՏՈ

BlogNews.am/Ի՞նչ կապ կա կենդանակերպի հորոսկոպի և արյան խմբի միջև: Իմաստուն ճապոնացիները, որոնք հնուց ի վեր հակված են ինքնաճանաչողության բարդ համակարգեր ստեղծելուն, կարծում են, որ մարդուն կարելի է իրապես ճանաչել միայն կենդանակերպի և արյան խմբի տվյալները զուգադրելով: Դեռ շատ վաղ անցյալում արյունը համարվել է մարդկային հոգու բնակարանը: Խառնվածքը և բնավորության առանձնահատկությունները պայմանավորված են արյան խմբով. հենց դրանով էլ բացատրվում է հոգեբանական և ֆիզիկական անհամատեղելիությունը:

Առաջին խումբ

Այս մարդիկ պատկանում են հուր տարերքին: Նրանք շատ արագ դառնում են առաջնորդներ, ձգտում են իշխանության: Վստահ են իրենց ուժերի վրա, զգացմունքային են և իմպուլսիվ, չեն ընդունում ոչ մի քննադատություն: Շատ արագ կարելի է հայտնվել նրանց ազդեցության տակ: Այս մարդկանց շրջանում ավելի տարածված են գաստրիտ և արտրիտ հիվանդությունները: Խորհուրդ է տրվում ցածր սպիտակուցային սնունդ ընդունել և սահմանափակել հացեղենը:

Երկրորդ խումբ

Օդ տարերքի ներկայացուցիչներ են: Նրանք ունակ են ոգևորություն և ուրախ տրամադրություն պարգևելու իրենց շրջապատին: Նրանք առանձնանում են իրենց համբերությամբ և լավատեսությամբ: Արդարության և պատվի աննկուն մարտիկներ են: Նրանց թերություններից է անհարկի համառությունը և չափից դուրս զգայունությունը: Սիրում են շատ ուտել, երբեմն չարաշահում են խմիչքը, ինչը կարող է հանգեցնել սիրտ-անոթային համակարգի և ուռուցքածին հիվանդություններին: Այս մարդկանց խորհուրդ է տրվում սննդի մեջ ավելի շատ օգտագործել բանջարեղեն, մրգեր, բրինձ, ձավարեղեն:

Երրորդ խումբ

Հող տարերքի մարդիկ են, ունեն վառ երևակայություն և ստեղծագործական ջիղ: Նրանց հետ ապրելը ուրախ է և հարմարավետ: Որպես կանոն՝ նրանք նուրբ էություններ են, փիլիսոփաներ, հազվադեպ են հաշվի նստում այլոց կարծիքների հետ: Նրանց մեջ հանդիպում են նաև լռակյացներ, որոնք երբեմն կարող են տառապել ընկճախտով: Սննդի հարցում նրանք սահմանափակումներ չունեն:

Չորրորդ խումբ

Ջուր տարերքի ներկայացուցիչներ են և ինչպես ջուրը, անկանխատեսելի են: Արտաքնապես կարող են հանգիստ թվալ, սակայն ներսում իսկական փոթորիկ թաքցնեն: Նրանք հավասարակշռված են, միաժամանակ ձգտում են ամենայն նորի, նրբանկատ են և ունեն հումորի զգացում, երբեմն անհարկի կտրուկ են: Իրենց երջանկությունը գտնում են աշխատանքի մեջ:

Հարաբերություններ

Սովորաբար համատեղելի են նույն խմբի մարդիկ: Սակայն կարող են և տարբեր խմբի մարդիկ համատեղի լինել:

Համատեղելի են՝ հուրը և օդը (1-ին և 2-րդ խմբերը), հողը և ջուրը (3-րդ և 4-րդ խմբերը):

Անհամատեղելի են՝ հուրը և հողը (1-ին և 3-րդ խմբեր) կամ օդը և ջուրը (2-րդ և 4-րդ խմբեր):

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular