ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գինեկոլոգիական հիվանդությունների ախտանշաններն ու խորհուրդներ՝ դրանցից ազատվելու և պաշտպանվելու համար

ՖՈՏՈ

Գինեկոլոգիական հիվանդությունները վաղ թե ուշ անհանգստացնում են բոլոր կանանց: Անկախ նրանից, թե որքան ուշադիր է կինը սեփական առողջության հանդեպ, վաղ թե ուշ նրա մոտ ի հայտ է գալիս գոնե սեռական օրգանների բակտերիալ կամ սնկային հիվանդություն:

 

Ոչ բարենպաստ էկոլոգիական պայմանները, թույլ իմունային համակարգը, ժամանակին բուժզննում չանցնելը, իսկ երբեմն նույնիսկ ինտիմ հիգիենայի կանոններին չհետևելը կարող են դառնալ նման հիվանդությունների առաջացման պատճառ:

 

Օրգանիզմում տեղի ունեցող փոփոխություններին հետևելով՝ շատ կանայք փորձում են բաց չթողնել բորբոքային կամ վարակիչ հիվանդությունների ախտանշանները: Սեռական օրգաններից նկատվող արտադրությունը, որը չափից դուրս շատ է կամ ունի ոչ բնորոշ հոտ կամ գույն, ինչպես նաև առաջացնում է քոր ու գրգռվածություն կարելի է արդյունավետ կերպով բուժել տնային պայմաններում: Սակայն դրանք կարող են լինել շատ ավելի բարդ հիվանդությունների ախտանշաններ, որի բուժումը պետք է նշանակի միայն որակավորված մասնագետը:

 

Անցկացնելով անհրաժեշտ հետազոտությունն ու ախտորոշելով հիվանդությունը՝ բժիշկն անպայման կնշանակի այդ հիվանդության բուժման համար անհրաժեշտ դեղամիջոցները: Ներկայում գոյություն ունեն դեղամիջոցներ, որոնք իրենց բաղադրության շնորհիվ կարող են համարվել ունիվերսալ: Նման դեղամիջոցները շատ տարածված են և ունեն բնական բաղադրիչներ, ինչի շնորհիվ ազատում են և՛ ախտանշաններից, և՛ բուն հիվանդությունից, ինչպես նաև գրեթե չեն առաջացնում կողմնակի բարդություններ: Այս դեղամիջոցների շարքին են դասվում, օրինակ, «Վագիկալ» մոմիկները, որոնք շատ արդյունավետ ու տարածված ֆիտոդեղամիջոց են գինելկոլոգիական հիվանդությունները բուժելու համար:

 

Եթե կինը նկատում է մեծ քանակությամբ արտադրություն, ինչն առաջացնում է տհաճ զգացողություններ ու այրոց սեռական օրգանների հատվածում, ապա հարկավոր է անմիջապես դիմել գինեկոլոգին: Նման հիվանդություններն ու ախտանշանները ինչպիսին են կաթնասնկախտը, բակտերիալ վագինոզը, վագինիտը կամ կոլպիտը, որոնք պայմանավորված են հեշտոցի բորբոքման տարբեր գործոններով, ինչպես նաև արգանդի վզիկի էրոզիան սովորաբար բուժվում են համալիր ու համակարգային բուժման միջոցով, սակայն շատ հաճախ նման հիվանդությունների դեպքում հիմնական բուժման հետ մեկտեղ նշանակվում են նաև նշված դեղամիջոցները:

 

Բացի այդ, նման դեղամիջոցները կարող են օգտագործվել նաև պրոֆիլակտիկ նպատակներով: Հարկ է նշել, որ, շնորհիվ իրենց բնական բաղադրության, դրանք դեղաբույսերի թուրմերին փոխարինող հիանալի միջոց են:

 

Նման դեղամիջոցներ են նշանակվում  հեշտոցի չորության ու տեղային բորբոքային գործընթացների դեպքում: Շատ օգտակար է նաև այդ մոմիկները հակաբիոտիկների ընդունման ժամանակ, ինչպես նաև լողավազան, շոգեբաղնիք կամ լիճ այցելելուց առաջ օգտագործելը:

 

Այս դեղամիջոցները կարելի է ձեռք բերել առանց բշկի նշանակման, սակայն հարկ է հիշել, որ ինքնաբուժությունը կարող է խիստ վնասակար լինել առողջության համար, ուստի թույլատրելի է միայն ամենաչնչին խանգարումների դեպքում:

 

Նյութի աղբյուրը՝ med.tert.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular