ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչպես է ազդում կալցիումը սրտանոթային հիվանդություններից տառապողների օրգանիզմի վրա

ՖՈՏՈ

Կարոլինսկայի համալսարանի գիտնականների վերջին ուսումնասիրությունների համաձայն՝ որոշ մարդիկ ունեն հակվածություն սրտի իշեմիկ հիվանդության ու սրտամկանի կաթվածի հանդեպ: Ընդ որում՝ խնդիրը միայն գեների մեջ չէ, այլև կալցիումի: Մասնագետները պարզել են, որ որքան բարձր է արյան մեջ կալցիումի մակարդակը, այնքան բարձր է հիվանդության առաջացման հավանականությունը: Հայտնի է, որ կալցիումը շատ կարևոր նշանակություն ունի թրոմբների ձևավորման, արյան ճնշման կարգավորման ու մկանների կծկումների ապահովման հարցում:

 

Ուսումնասիրությանը մասնակցել է 184305 մարդ, որոնցից 60801-ի մոտ ախտորոշվել է սրտի իշեմիկ հիվանդություն: Բացի այդ, այս խմբի 70%-ի մոտ ախտորոշվել է նաև սրտի նոպա: Գենոմի անալիզը թույլ է տվել առանձնացնել գենետիկական վեց տարբերակ, որոնք կապված են օրգանիզմում կալցիումի ցուցանիշների հետ: Պարզվել է, որ կալցիումի բարձր մակարդակի և սրտի հիվանդությունների համար պատասխանատու են նույն գեները:

 

Ի դեպ՝ ավելի վաղ գիտնականները պարզել են, որ կալցիում պարունակող բիոակտիվ սննդային հավելումները կարող են վտանգավոր լինել: Դրանք նպաստում են անոթներում վահանիկների կուտակման: Սակայն միևնույն ժամանակ կալցիումով հարուստ սննդամթերքը շատ օգտակար է սրտանոթային համակարգի համար, ինչն ապացուցել են շուրջ 10 տարի տևած ուսումնասիրությունները:

 

Պարզվում է՝ կալցիում պարունակող բիոակտիվ սննդային հավելումները կարելի է ընդունել միայն բժշկի նշանակմամբ, մինչդեռ շատերը նման զգուշացումներին ուշադրություն չեն դարձնում:

 

Մասնագետները նշում են, որ երբ խոսքը գնում է կալցիումի օգտագործման մասին, մարդկանց թվում է, թե որքան շատ կալցիում են իրենք օգտագործում, այնքան առողջ են լինում նրանց ոսկորներն ու ատամները: Սակայն կալցիումի ավելցուկը վնասակար է սրտանոթային համակարգի համար: Այն հատկապես վնասակար է տարեցների համար, քանի որ նրանց դեպքում կալցիումը չի ամրացնում ոսկորները և ամբողջությամբ դուրս չի գալիս օրգանիզմից մեզի հետ, այլ կուտակվում է փափուկ հյուսվածքներում, մասնավորապես՝ աորտայում ու զարկերակներում՝ խոչընդոտելով արյան հոսքին ու բարձրացնելով սրտի հիվանդությունների առաջացման հավանականությունը:

 

Նյութի աղբյուրը՝ med.tert.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular