ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչպե՞ս իմանալ մարդու բնավորությունը ըստ շրթունքների ձևի

ՖՈՏՈ

Մեր բնավորությունը և խառնվածքը անդրադառնում է մեր դիմագծերի և արտաքինի վրա:Շրթունքները մարդու ամենազգայուն հատվածներից է, դրանք կարող են շատ բան պատմել մարդու մասին:


N1 Հաստ շուրթեր

Այսպիսի շրթունքներ ունեցողները տարբերվում են ուժեղ բնավորությամբ, որը թաքնվում է փափուկ արտաքինի տակ: Նրանք սովոր չեն բղավել իրենց ուժի և քաջության մասին, սակայն բարդ իրավիճակում պատրաստ են գործողությունների: Այսպիսի մարդիկ ունակ են պաշտպանել մտերիմներին: Նրանց համար տունն իրենց ամրոցն է, իսկ ընտանիքը՝ ամենակարևորը կյանքում:
Նրանց, ում բախտը բերել է ունենալ գեղեցիկ և հաստ շրթունքներ միշտ աչքի են ընկնում նրբաճաշակությամբ և հմայքով, հիանալի գիտեն գայթակղելու միջոցները, սակայն երբեմն իրենց ավելի բարձր են դասում, քան մնացածներին և բավականին մեծամիտ են երևում:
N2 «Թիթեռնիկ» շրթունքներ

Փոքրիկ և հաստ շրթունքները խոսում են հաճելի և թեթև բնավորության մասին: Այսպիսի շուրթերով մարդկանց վրա անհնար է նեղանալ կամ բարկանալ: Նրանք արևի նման են՝ շրջապատին պարգևում են ջերմություն և ուրախություն ու միշտ բաց են խոսակցության համար: Նրանց հետ շփումը միշտ հաճույք է պատճառում: Սակայն այսպիսի շփվող բնավորություն ունենալու հետ մեկտեղ նրանք լինում են կամակոր և եսասեր: Նրանք երբեք չեն ցանկանում անուշադրության մատնված լինել:
Եթե նրանց դադարել ուշադրություն դարձնել, ապա կարելի է բախվել նույնիսկ վեճերի:
N3 Հաստ վերին շրթունք

Այսպիսի շրթունքներով կանայք ի ծնե առաջնորդներ են, պատրաստ ամեն ինչ վերցնել իրենց վրա՝ և պատասխանատվությունը, և կառավարումը, կարևորը, որ յուրաքանչյուրը ենթարկվի: Ընտանիքում նրանք բավականին վստահելի անձնավորություններ են, ովքեր երբեք չեն գցում իրենց աշխատանքը և պարտականությունները ուրիշի վրա: Ընդունակ են կարևոր որոշումներ ընդունել: Սակայն իրենց ցանկությունների իրականացման պահանջը հաճախ փչացնում են հարաբերությունները:
Այսպիսի շրթունքներ ունեցողներն ունեն պայքարող բնավորություն, միշտ հասնում են ցանկալիին և երբեք մտածածից հետ չեն կանգնում: Նրանք չեն վախենում կյանքի դժվարություններից և միջոցներից, որոնց օգնությամբ կարող են հասնել հաջողության:
N4 Հաստ ներքևի շրթունք

Այսպիսի շրթունքներ ունեցողները վառ և դրական անձնավորություններ են: Նրանց դժվար է նույն տեղում նստելն ու ոչինչ չանելը: Միշտ վստահաբար շարժվում են դեպի իրենց նպատակը և հասնում հաջողության ինչպես կարյերայում, այնպես էլ անձնական կյանքում: Նրանք հեշտությամբ մոտեցում են գտնում մարդկանց, սակայն չեն կարողանում հասկանալ, թե իրենք ինչ են ցանկանում:
Շրջապատի համար նրանց հետ միշտ ուրախ է, չնայած չափից դուրս ակտիվությունը երբեմն հոգնեցնում է: Այսպիսի շրթունքներ ունեցողները լինում են անզուսպ և նույնիսկ անհանդուրժող: Նրանք երբեք չեն լռի, եթե իրենց կարծիքը հակասում է շրջապատի կարծիքին: Երբեմն հենց դրա համար էլ սիրում են, իսկ երբեմն հենց դրա համար էլ՝ ոչ:
N5 Բարակ շրթունքներ

Մեծ բերանը բարակ շրթունքներվ բաց և բարի բնավորության նշան է: Այսպիսի շրթունքներ ունեցող մարդիկ բաց անձնավորություններ են, ունակ հաղորդելու դրական Էներգիա և ուշադրություն գրավելու: Նրանց հետ հեշտ է ընդհանուր լեզու գտնել: Սակայն չնայած այդպիսի բաց բնավորության նրանք ունակ են շրջապատին ներշնչել իրենց ցանկությունը և սեփական կարծիքը:
Բարակ շրթունքներով մարդիկ բարդ բնավորություն ունեն: Նրանք ունակ են գայթակղել և գրավել, կարող են հանելուկային լինել, եթե դա նրանց անհրաժեշտ է՝ նաև բաց: Ամեն դեպքում նրանք յուրաքանչյուր իրավիճակից շահումով դուրս կգան:
N6 Բարակ և փոքր շրթունքներ

Փոքր և բարակ շրթունքներ ունեցող մարդիկ ունեն բարդ բնավորություն: Նրանք շատ ընտրողաբար են մոտենում շրջապատին: Ոչ բոլորը կարող են նրանց հետ ընդհանուր լեզու գտնել: Սակայն նա, ով դարձել է նրանց ընկերը կարող է համզված լինել, որ միշտ աջակցություն և օգնություն կստանա ու երբեք դավաճանված չի լինի նրանց կողմից:
Նույնկերպ և ընտանիքում․ այսպիսի շրթունքներ ունեցող մարդիկ հավատարիմ և լավ ամուսիններ են: Չնայած նրան, որ իրենց ընտանիքում հնարավոր են վեճեր, դրանց պատճառը դավաճանությունը չի լինի:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular