ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դադարեք անել այս 8 բանը, ու Ձեր կյանքն ավելի լավը կդառնա

ՖՈՏՈ

BlogNews.am/Հաճելի է մտածել, որ կյանքում հաջողության հասնելու լավագույն տարբերակը բազմաթիվ հմտություններ ու ունակություններ ձեռք բերելն է։ Սակայն, որքան էլ զարմանալի է, երբեմն ավելի արագ հաջողության հասնելու համար պետք է ազատվել հին սովորություններից, որոնք կանգնում են մեր ճանապարհին՝ չթողնելով հասնել մեր առջև դրված նպատակներին։

Դադարեք արդարանալ

Եթե Ձեզ հետ որևէ անհաջողություն է պատահել, մի փորձեք դրանում մեղադրել Ձեր մտերիմներին, ծանոթներին ու գործընկերներին։ Դուք պետք է հասկանաք, որ Ձեր կյանքում կատարվող ամեն բանի պատասխանատվություն կրում եք հենց Դուք։ Արդարացնելով ինքներդ Ձեզ՝ Դուք խաբում եք Ձեզ, իսկ դա ոչ մի կերպ չի լավացնում Ձեր կյանքն ու չի տանում հաջողության։

Ազատվեք պերֆեկցիոնիզմից

Կատարելության հասնել հնարավոր չէ, այնպես որ, ամեն ինչում կատարելության ձգտելը ժամանակի անտեղի կորուստ է։ Ոչ մեկն իդեալական չէ, բայց յուրաքանչյուրը կարող է անել բաներ, որ կօգնեն ավելի լավը դառնալ։

Դադարեք վախենալ

Շատ մարդիկ թերագնահատում են իրենց։ Որևէ հարցի քննարկման ժամանակ նրանք լուռ են մնում, երբ ուզում են ասել որևէ բան։ Նրանք երբեք ռիսկի չեն դիմում՝ վախենալով, որ իրենց հետ որևէ վատ բան կպատահի։ Այսպիսի պահվածքը միշտ կանգնելու է նոր պոտենցիալներ բացահայտելու ճանապարհին։ Ազատվեք բոլոր վախերից ու ավելի համարձակ քայլերով գնացեք Ձեր երազանքին ընդառաջ։

Ազատվեք ամեն ինչ վերահսկելու սովորությունից

Դուք չեք կարող վերահսկել ամեն բան, այնպես որ, մի էլ փորձեք. դա անօգուտ է։ Ամեն բան վերահսկելու փորձերը չեն օգնի ավելի հաջողակ դառնալ, դեռ մի բան էլ հակառակը. Ձեր կյանքում կշատանա սթրեսը, կհիասթափեցնի ու կվշտացնի Ձեզ։

Փոխեք Ձեր կարծիքը

Շատ մարդիկ ամբողջ կյանքում մնում են նույն կարծիքին ու ոչ մի ջանք չեն թափում՝ ավել բան իմանալու կամ իր աշխարհընկալումը փոխելու համար։ Փորձեք ավելի շատ գիտելիք ու փորձ ստանալ ու հիշեք, որ միշտ կարող եք դառնալ ավելի իմաստուն։

Ձեր շրջապատից հեռացրեք մարդկանց, ովքեր թունավորում են Ձեր կյանքը

Փորձեք ավելի շատ շփվել լավատես մարդկանց հետ, այնպիսի մարդկանց, ովքեր կաջակցեն ու կքաջալերեն Ձեզ՝ դեպի երազանք շարժվելու ճանապարհին։

Դադարեք հույսը դնել միայն հաջողության վրա

Անկասկած, հաջողությունը կարող է կարևոր դեր խաղալ նպատակներին հասնելու համար, բայց պետք չէ ձեռքերը ծալած նստել՝ սպասելով, թե երբ է բախտը ժպտալու Ձեզ։

Դադարեք բոլորին ասել «այո», երբ իրականում ուզում եք ասել «ոչ»

Միշտ ամեն ինչի հետ համաձայնելով՝ Դուք անտեղի վատնում եք Ձեր ժամանակը՝ անելով այն, ինչ իրականում չեք ուզում անել։ Ձեր մեջ ուժ ու համարձակություն գտել՝ ասելու «ոչ»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular