ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հինգ նշան, որ դուք ավելի շատ տալիս եք, քան ստանում

ՖՈՏՈ

1. Դուք գործնականում երբեք «ոչ» բառը չեք ասում

Դուք երբեւէ համաձայնվե՞լ եք ժպտալով, բայց միեւնույն ժամանակ ներսում ամեն ինչ ճնշել է: Այո՛, սա կլինի այն բանի նշանը, որ դուք չափից ավելի շատ եք տալիս: Դուք «ոչ» ասելու իրավունք ունեք՝ բացատրելով կամ առանց բացատրության:

2. Դուք ձեզնով զբաղվելու ժամանակ չունեք

Ցավոք, անձնազոհ արարքները կարող են ժամանակի անիմաստ կորուստ լինել: Մենք բոլորս էլ գործեր ունենք, մարդիկ, որոնց հետ կարելի է ինչ-որ բան նայել եւ ինչ-որ տեղ գնալ՝ ժամանակ հատկացնելով զվարճանալու եւ հանգստի համար: Հասարակ փաստ է հանգստի եւ թուլանալու անհրաժեշտությունը: Հանգիստը եւ վերականգնվելը տարբերակ չեն: Ձեր ուղեղն ու մարմինը պետք է լիցքավորվեն եւ վերալիցքավորվեն, որպեսզի արտադրողական եւ երջանիկ լինեն (սա կենսաբանական օրենք է): Ձեզ համար զիջում կատարեք եւ որոշ ժամանակ միայնակ անցկացրեք ձեր «ես»-ի հետ: Եթե դա օգնում է, ապա մտածեք հանգստի եւ ուժերի վերականգնման մասին՝ որպես ձեր մարմնի վառելանյութի:

3. Դուք եք խնդրի լուծումը

Պատկերացրեք, որ դուք հեռախոսով լսում եք, թե ինչպես են Անին կամ Աննան պատմում իրենց խնդիրների մասին: Իհարկե, դուք չափազանց քաղաքավարի եք, որպեսզի զրույցն ընդհատեք, ուստի այն անվերջանալիորեն լսում ու լսում եք: Մոտ 20 րոպե հետո նրանք հետաքրքրվում են ձեր կարծիքի կամ տվյալ խնդրի շուրջ ձեր որոշման մասին: Արեք դա՝ անջատեք հեռախոսը (եթե չեք կարող, անտեսեք անհարկի զանգերը) կամ ունեցեք հանձնարարված ազատ տարածք: Ամենագլխավորը՝ դադարեք ուրիշների համար հոգեթերապեւտ լինելուց:

4. Ձեր անձնական կյանքում բավականաչափ ապրումներ ունեք

Ինչ-որ պատճառով դուք սթրեսի եւ դրամայի զգացում ունեք ու չգիտեք, թե այն որտեղից է ծագել: Նույնիսկ տեսարաններ սիրող մարդիկ թատրոնի համար որոշակի շեմ ունեն: Հիմա եթե դուք չափից ավելի շատ եք տալիս, դուռ կբացեք մեծ դրամաների համար:

5. Ձեր երջանկությունը ստորադասված է տառապանքներին

Չնայած, այսպես կոչված, նվիրաբերողները ուրիշներին օգնելուց հաճույք են ստանում, նրանք ընդամենը մարդ են: Սթրեսի եւ ադրենալինի բարձր մակարդակը կարող են չկանխամտածված հետեւանքներ առաջացնել, որոնք ներառում են քիմիական մակարդակով ուղեղի աշխատանքում փոփոխությունները: Երբ դա տեղի է ունենում, դժվար է արդյունքը կանխատեսել, սակայն առավել հաճախ արդյունքը տագնապն է կամ դեպրեսիան, կամ համանման ախտանիշները: Ավելին՝ ձեր հոգեկան եւ ֆիզիկական առողջությունն է վնասվում, դրա հետ մեկտեղ՝ դուք այլեւս ոչ մեկին չեք կարողանա օգնել:

Ձեր առջեւ մի քանի տարբերակներ կան այն դեպքում, եթե ձեզ մոտ առաջացած ախտանիշները պահպանվում են.

-ուշադրություն կամ մեդիտացիա (սթրեսի նվազեցման բնական եւ ստուգված մեթոդներ),

-սկսեք ասել«ոչ»,

-օգտագործեք խորը շնչառության մեթոդները,

-հետեւեք ձեր թերապեւտի խորհուրդներին:

 

Աղբյուրը՝ Klubber.ua

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular