ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ընտրեք ամենաերջանիկ զույգին և իմացեք՝ ինչպիսին եք հարաբերություններում

ՖՈՏՈ

Adme.ru-ն գրում է, որ զույգի մասին շատ բան կարելի է իմանալ՝ հետևելով նրանց պահվածքին: Կայքն անսովոր թեստ է առաջարկում, որը կօգնի բացահայտել, թե ինչպիսին եք հարաբերություններում: Հարկավոր է ընտրել այն զույգին, որը ձեր կարծիքով ամենաերջանիկն է:

#1 Աղջիկը հպարտ է սիրելիով և պատրաստ է այդ մասին հայտարարել ամբողջ աշխարհին: Նա բավական ինքնուրույն է և անկախ՝ հասարակական կարծիքին նշանակություն չտալու համար: Տղան այն խմբին է պատկանում, ովքեր կարծում են, որ հարաբերությունների վրա հարկավոր է աշխատել: Հարաբերությունների նշանաբանն է՝ բաց լինել մեկը մյուսի համար:

#2 Յուրաքանչյուր հզոր տղամարդու ետևում հզոր կին է կանգնած. սա հենց ձեր հարաբերությունների մասին է: Հենց կինն է տղամարդու ուշադրությունը հրավիրում իսկապես կարևոր երևույթների վրա և ցույց տալիս, թե ինչի վրա է հարկավոր կենտրոնանալ այս պահին: Այդպիսի աջակցության օգնությամբ կարելի է շատ բանի հասնել:

#3 Տղամարդն այս հարաբերություններում լիդեր է, ով ստանձնում է պատասխանատվության մեծ մասը: Նա մի փոքր բռնկուն է, բայց կինն իր խաղաղասիրությամբ հարթում է բոլոր սուր անկյունները և պահպանում հարաբերությունների հավասարակշռությունը: Լսե՞լ եք այս արտահայտությունը՝ «տղամարդը պահպանում է երկուսին, կինը պահպանում է հավասարակշռությունը»: Սա հենց ձեր հարաբերությունների մասին է:

#4 Ինտիմ, վստահության մասին վկայող գրկախառնությունը նշանակում է, որ տղամարդը ցանկանում է կնոջը ետ պահել ցանկացած խնդրից: Կարելի է միայն նախանձել այս զույգին. փոխադարձ հարգանքն ու վստահությունն այս հարաբերությունների հիմքն են:

#5 Ներդաշնակ զույգ, որի հարաբերությունների հիմքը փոխադարձ աջակցությունն է: Վայելում եք մեկը մյուսի ներկայության ցանկացած պահ. կարևոր չէ՝ ինչով կզբաղվեք, կարևորը՝ լինեք միասին:

#6 Այս հարաբերություններում ընդունված չէ կառչել մեկը մյուսից և հասարակության առաջ ցուցադրել սեփական զգացմունքները: Ձեզանից յուրաքանչյուրը հաշվի է առնում զուգընկերոջ անձնական տարածքն ու հետաքրքրությունները: Հոգով երկուսդ էլ անուղղելի ռոմանտիկներ եք:

#7 Հակված եք քնքշության ցուցադրման: Բոլոր ընկերները կարծում են, որ հիանալի զույգ եք: Ընդհանուր հետաքրքրությունները երբեք թույլ չեն տա ձանձրանալ մեկը մյուսի ընկերակցությամբ:

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular