ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայկական շոու բիզնեսի անցած շաբաթվա ամուսնություններն ու բաժանությունները

ՖՈՏՈ

BlogNews.am/Անցած շաբաթը հայկական շոու բիզնեսում աղմկոտ էր: Անակնկալ երկու ամուսնությունները ցանկալի փեսացուների շարքից հանեցին հայ հայտնի տղամարդկանցից երկուսին՝ երգիչ, «Հայաստանի ձայնը» նախագծից առավել հայտնի դարձած Մարտ Բաբայանին և սերիալներից հայտնի ու սիրված դերասան Գևորգ Գրիգորյանին: Երկու ամուսնությունների դեպքում էլ լրատվամիջոցներն իմացել են տեղի ունեցածի մասին պոստ-ֆակտում: Նույնքան աղմկոտ, բայց այս անգամ արդեն ափսոսանքով համացանցն արձագանքեց Ինգրիդ Կոկչյանի ամուսնալուծությանն ու Քրիստինա Կույումչյան և Վարուժան Մարգարյան զույգի բաժանմանը: 

 Aysor.am կայքը դերասան Գևորգ Գրիգորյանի և նրա ընտրյալի սիրո պատմությունն այսպես է ներկայացրել. «Դերասանի ընտրյալը լուսանկարիչ Յուլիա Կուրոչկինան է, ում հետ ծանոթացել են երկու ամիս առաջ Երևանում: Նա ռուսի, ուկրաինացու և գնչուի խառնուրդ է: Հայաստան էր եկել հանգստանալու և տեսարժան վայրերը նկարելու: Գևորգի և Յուլիայի սերն առաջին հայացքից է ծագել: Հանդիպել են 3 օր, որից հետո լուսանկարչուհին մեկնել է Մոսկվա: Հայ դերասանն էլ հենց նույն օրը տոմս է գնել ու գնացել նրա ետևից: «Երեք օր անց՝ ծննդյանս օրը, նրան ամուսնության առաջարկություն արեցի: Անգիտակից ժպիտով, կիսաձայն՝ դրական պատասխան տվեց»: 

Իսկ ահա Մարտ Բաբայանի ամուսնության մասին հայտնի դարձավ միայն այն ժամանակ, երբ երգիչը սոցիալական կայքերում փոխեց իր կարգավիճակը՝ «ամուսնացած»: NEWS.am STYLE-ին տված հարցազրույցում երգչի պրոդյուսեր Սոֆյա Ղուլյանը այսպես է մեկնաբանել երգչի ամուսնությունը. «Մարտն ու Էլենն ամուսնացել են զագսով: Դեռ հարսանիք չի եղել, բայց առաջիկայում հարսանեկան արարողություն էլ կլինի»: Կայքը նշել է նաև, որ Էլեն Ամյանը մասնագիտությամբ արվեստաբան է։ Նա արդեն Instagram-ում փոխել է ազգանունը՝ դառնալով Բաբայան:

Իսկ ահա ռեժիսոր, դերասանուհի ու հաղորդավարուհի Ինգրիդ Կոկչյանի երկրորդ ամուսնալուծության լուրերն իսկական սառը ցնցուղ էին Վարդավառին ընդառաջ: Թեև Ինգրիդը ո՛չ հերքել ու ո՛չ է հաստատել է այս լուրը, սակայն փաստն անհերքելի է՝ Ինգրիդն իր սոցէջում փոխել է կարգավիճակն ու նշել  է, որ իր և Արմեն Մկրտչյանի հարաբերություններն ավարտվել են: Ավելին՝ Ինգրիդը հանգստյան օրերին նոր կարգավիճակ է հաստատել իր ֆեյսբուքյան էջում՝ «հանդիպում է»: Նոր ընտրայլ արդեն ունի Ինգրիդը, թե՞ ոչ, դեռ պարզ չէ: Նշենք, որ նախկին երկու ամուսնություններից Ինգրիդն արդեն ունի երկու երեխա՝ տղա ու աղջիկ:

Իսկ ահա «Կայարան» սերիալից հայտնի Վարուժան-Քրիստինա զույգի բաժանության լուրերը խորը հիասթափություն պատճառեցին սերիալի երկրպագուներին: Ճիշտ է, Քրիստինան ու Վարուժանը պաշտոնական հարաբերությունների մեջ չէին, նրանք անգամ նշանված չէին: Սակայն այն, որ զույգն արդեն 5 տարի է՝ միասին է, սերիալի երկրպագուներին առանձնակի համակրանք էր ներշնչում դերասանների նկատմամբ: Չնայած այս ամենին՝ զույգի երկրպագուները հավատում են, որ նրանք դեռ միանալու են: Հուսանք՝ ամեն ինչ հենց այդպես էլ կլինի:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular