ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչո՞ւ է տղամարդն ավելի հաճախ մտածում սեքսի մասին

ՖՈՏՈ

ԱՄՆ Ինդիանա համալասարանի սեռական և վերարտադրողության կենտրոնի հետազոտությունների տվյալներով` տղամարդիկ միշտ են մտածում սեքսի մասին: Այդ տվյալների համաձայն տղամարդկանց 54%-ը, իսկ կանանց` 19%-ը օրվա ընթացքում մի քանի անգամ մտածում է սեքսի մասին:
Ըստ նյարդահոգեբանական վերլուծությունների, տղամարդիկ մտածում են սեքսի մասին յուրաքանչյուր 52 վայրկյանը մեկ, իսկ կանայք` ընդամենը օրվա ընթացքում մեկ անգամ:

Մարդկային ուղեղն ընկալում է սեքսուալ պատկերներն անուղղակիորեն, նույնիսկ, երբ անմիջապես աչքի առաջ չեն: Գիտական վերլուծությունները հանգել են այն եզրակացության, որ տղամարդկանց և կանանց սեքսի մասին մտածելու հաճախականությունը հիմնականում կախված է նյարդաբանական տարբերություններով: Իսկ այդ տարբերության հիմքում ընկած են` տղամարդու և կնոջ հորմոնների մակարդակը կյանքի տարբեր շրջաններում: Հետևաբար` սրանով են պայմանավորված տղամարդու և կնոջ մտածողության, սեքսի և վարքի տարբերությունները:

Ճիշտ է, որ կինն ավելի քիչ է մտածում սեքսի մասին, քան տղամարդը, բայց կինը մտածում է սեռական հրապուրանքի մասին: Կինը կարող է լինել և ռոմանտիկ, և կռվազան, լուծել կոնֆլիկտներ, հասկանալ մարդու էությունն ու տրամադրությունը: Կնոջ հորմոնները ապահովում են նրա իրատեսությունը, արժեքները, ցանկություններն ու սերը: Իսկ տղամարդու հորմոնի` տեստոստերոնի պատճառով նա հաճախ մտածում է սեքսի մասին:

Ըստ վերոնշյալ վերլուծությունների, կան նաև տղամարդու և կնոջ միջև այլ տարբերություններ, որոնք բնավ սեքսի հետ կապ չունեն: Կինը կարող է օգտագործել 250 բառ մեկ րոպեի ընթացքում, իսկ տղամարդը` 125: Օրվա ընթացքում կինն օգտագործում է` 20000, իսկ տղամարդը`7000 բառ:

Ինչո՞ւ տղա երեխաները չեն լսում իրենց մայրերին: Քանի որ ֆիզիկապես նրանք ավելի լավ են ընկալում իրենց սեռի տոնայնությունը:

Կինը հասկանում է մարդու զգացմունքները, տղամարդիկ` ոչ շատ:
Մի խոսքով, իսկապես կնոջ և տղամարդու միջև կան տարբերություններ, որոնք հասկանալու դեպքում զույգերը կարող են զերծ մնալ մի շարք կոնֆլիկներից և խնդիրներից:

Սեռական սառնություն
Սեռական սառնությունը (ֆրիգիդություն) սեռական հարաբերության ժամանակ սեռական բավարարություն ստանալու կնոջ անընդունակությունն է: Այսպիսի կանանց մոտ սեռական հակումն իջած է, հեշտանքը բացակայում է, և նրանք հաճախ տհաճության պատճառով խուսափում են սեռական հարաբերությունից:
Ֆրիգիդությունը լինում է ժամանակավոր և մշտական:

Ֆրիգիդության պատճառները բազմաթիվ են, որոնցից են.

  • Սեռական զգացմունքի ուշացած զարգացում (ինֆանտիլիզմ)
  • Հոգեկան վնասվածքներ
  • Հոգեբանական տրամադրվածություն
  • Միջավայրի անբարենպաստ լինելը (աղմուկ, ոչ հարմարավետ բնակարանգ)
  • Զուգընկերոջ անբարյացակամ վերաբերմունք
  • Հոգեկան աններդաշնակություն
  • Հղիանալու վախ
  • Սեռական բռնություն
  • Օրգանական հիվանդություններ (էնդոկրին, գլխուղեղգ)
  • Վիտամինային անբավարարություն
  • Ֆիզիկական և հոգեկան գերհոգնածություն

Կան դեպքեր, երբ առկա է կնոջ մոտ բնածին հոգեբանասեռական անբավարարություն, որի ժամանակ կինը չի կարող ունենալ սեռական զգացում և բավարարություն: Նրանց համար սեքսը չունի ոչ մի նշանակություն:

Այսպիսի խանգարումների դեպքում հարկավոր է կատարել սեքսոլոգիական խորհրդատվություն:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular