ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


10 խորամանկություն, որ կօգնեն չքրտնել ու հիանալի տեսք ունենալ նույնիսկ ամռան շոգին

ՖՈՏՈ

BlogNews.am/Ամռան տապը կարող է փչացնել սանրվածքն ու դիմահարդարումը։ Այս խորամանկությունները կօգնեն Ձեզ հիանալի տեսք ունենալ նույնիսկ ամռան շոգ եղանակին։

1. Խուսափեք պսպղալուց

1 Prevent shine

Ամռան շոգին շողշողացող դեմքը իսկապես տգեղ է նայվում, բայց շատ հաճախ մեր դեմքը շոգից քրտնում է, ու դա դառնում է անխուսափելի։ Ամեն դեպքում, կան խորամանկություններ, որոնք կօգնեն խուսափել այս տհաճ երևույթից։ Պարզապես ամռանը խուսափեք յուղոտ տոնային քսուքներից, փոխեք դեմքը լվանալու ռեժիմը, մի օգտագործեք շատ դիմափոշի։

2. Օգտագործեք դիմահարդարման ջրակայուն միջոցներ

2 Go waterproof and smudgeproof

Որպեսզի խուսափեք այն տհաճ երևույթից, երբ թարթչաներկը սկսում է հոսել ու լղոզվել, ամռանն օգտագործեք ջրակայուն թարթչաներկ ու դիմահարդարման այլ միջոցներ։

3. Թեթևություն

Սա չի վերաբերում միայն հագուստին։ Ամռանը դիմահարդարումը ևս պետք է թեթև լինի։ Տոնային քսուքի հաստ շերտի փոխարեն փորձեք օգտագործել երանգավորված խոնավեցնող միջոց։ Ձեր մաշկն ավելի լավ կշնչ, այնպես որ, Դուք այդքան շատ չեք քրտնի։ Նույնը վերաբերում է շրթներկին։ Ամռանը յուղոտ մուգ շրթներկն ամենևին էլ գեղեցիկ չէ։

4. Կրեմ ստվերաներկ

4 Cream eyeshadow

Հնարավոր է՝ զարմանալի թվա, բայց կրեմ ստվերաներկն ամռանը ավելի լավ է նստում աչքին։ Փոշի ստվերաներկերը շատ շուտ են հալչում։ Շոգին մեր կոպերն ավելի շատ են յուղոտվում։ Այնպես որ, փորձեք կրեմ ստվերաներկեր, որոնք ավելի լավ են նստում կոպին, ավելի երկար են պահպանվում՝ միաժամանակ տալով հիանալի տեսք։

5. Մազերի խնամք

Black woman playing with hair

Փորձեք խուսափել ջերմությամբ հարդարող միջոցներից։ Առանց այդ էլ, մազերը վնասվում են արևից։ Ամռանն ավելի շատ դիմակներ օգտագործեք մազերի համար։

6. Կրեք գլխարկ

6 Wear a hat

Գլպարկները միշտ էլ նորաձև են ու կօգնեն պաշտպանել մազերը արևից։

7. Հավաքած մազեր

7 Updos

Եթե կարծում եք, որ Ձեզ գլխարկներ չեն սազում (ինչը իրականում ծիծաղելի է. նման բան չի կարող լինել,  դուք պարզապես պետք է գտնեք համապատասխան գլխարկ), ապա մենք ունենք մեկ այլ լուծում։ Հավաքեք մազերը։ Դա կարող է լինել նորաձև, թափթփված կոս կամ գեղեցիկ պոչիկ։ Այսպիսի սանրվածքներն ամռանը կանխում են քրտնելն ու միաժամանակ շատ գեղեցիկ են նայվում։

8. Ցանեք սփրեյ

8 Setting spray

Ամռան տապին սփրեյը Ձեր լավագույն ընկերն է։ Այն և՛ թարմացնող է, և՛ պահում է դիմահարդարումը։

9. Շրթունքների բալզամ

9 Lip balm

Մեզանից շատերը մտածում են, որ բալզամը միայն ցուրտ եղանակների համար է։ Մենք կարծում ենք, թե դրա միակ ֆունկցիան շուրթերը ճաքճքելուց պաշտպանելն է։ Սակայն դրա օգնությամբ շրթունքները պետք է պաշտպանել նաև արևի ճառագայթներից։

10. Եղունգների խնամք

Վառ ներկված եղունգներն ամռանը միշտ նորաձև են։ Խորհուրդ ենք տալիս եղունգի ներկերն ամռանը պահել սառնարանում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular