ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


6 արտահայտություն, որոնք ավելի ուժեղ են, քան «ես քեզ սիրում եմ»-ը

ՖՈՏՈ

168.am/«Ես քեզ սիրում եմ» արտահայտությունը բոլորն են սիրում լսել, և ամենասպասված բառերն են: Դրանք ի վիճակի են երջանկացնել, ուրախացնել, հիացնել, վստահություն առաջացնել: Մարդիկ կարծում են, որ եթե լսեն այս բառերը, ապա իրենց կյանքում ամեն ինչ կկարգավորվի, հարաբերությունները նոր մակարդակ կտեղափոխվեն, իսկ իրենց «երկրորդ կեսն» այս բառերից հետո այլևս մինչև կյանքի վերջ, հուր-հավիտյան իրենց կողքին կլինի: Այժմ, սակայն, այս արտահայտությունն այնքան է անտեղի ծամծմվել, որ ոչ ոք չի հավատում դրան: Մարդիկ այս բառերին պարզապես այլևս լուրջ չեն վերաբերվում:  Պարզվում է՝ կան այնպիսի արտահայտություններ, որոնք ավելի համոզիչ են և հուզիչ, քան սովորական «ես քեզ սիրում եմ»-ը:  Շտապեք ասել դրանք, քանի դեռ ուշ չէ:

1. «Ես քեզ ներում եմ»- Ես ներում եմ քեզ այն վատ բաների համար, ինչ դու ինձ արել ես: Այն ամենի համար, որոնք, կարող է՝ տաք գլխով ես ասել: Բոլոր սխալներդ՝ մեծ թե փոքր: Ես ներում եմ քեզ այն ժամանակ, երբ դու ամենաքիչն ես դրան արժանի, քանի որ այդ պահին դու ամենաշատը դրա կարիքն ունես: Ես քեզ ներում եմ, քանի որ ցանկանում եմ, որ դու էլ միշտ ներես ինձ, որովհետև ոչ ոք կատարյալ չի:

love (1)2. «Ես զոհաբերում եմ ինձ քեզ համար»- Ես կզոհաբերեմ իմ ժամանակը քեզ համար: Ես քեզ հետ կլինեմ այն ժամանակ, երբ կեսգիշերին չես կարողանա քնել: Ես կբռնեմ քո ձեռքը, երբ դու վախենաս: Ես կսրբեմ քո արցունքները, երբ լաց լինես:  Ես կուրախանամ քո բոլոր հաջողություններով, նույնիսկ՝ ամենափոքրիկ հաջողություններով: Եթե հանկարծ հիվանդանաս՝ ես հոգ կտանեմ քո մասին:

3. «Ես քեզ հարգում եմ»- Ես հարգում եմ քո կարծիքը, գաղափարները, սկզբունքներն ու աշխարհայացքը: Ես լավ եմ վերաբերվում նույնիսկ քո քմահաճույքներին: Ես ընդունում եմ քեզ՝ որպես անհատականություն, որն ունի սեփական մտքերը, ցանկությունները, երազանքները և հույսերը: Ես հարգանքով եմ վերաբերվում քեզ:

4. «Ես կաջակցեմ քեզ»– Ես կաջակցեմ քո նախաձեռնած բոլոր ծրագրերին: Ես ձեռք կմեկնեմ քեզ այն ժամանակ, երբ դրա կարիքն ունենաս: Միշտ կարող ես հույսդ ինձ վրա դնել: Ես քեզ կբարձրացնեմ, եթե ընկնես: Ես կողմ կլինեմ քո յուրաքանչյուր կարևոր որոշմանը:

5. «Ես կպաշտպանեմ քեզ»- Ես կպաշտպանեմ քեզ բոլոր տեսակի ձախորդություններից: Ես կպաշտպանեմ քեզ ցավից: Երբեք չեմ նվաստացնի քեզ: Ոչ մեկին թույլ չեմ տա քեզ նվաստացնել կամ վիրավորել: Ես քեզ համար կլինեմ ապաստան, որտեղ կարող ես թաքնվել բոլոր անհաջողություններից:

6. «Ես կապված եմ քեզ»- Ես քեզ չեմ լքի: Ամեն ինչ կանեմ, որ մեր հարաբերությունները շարունակվեն: Ես քեզ իմ կյանքի կարևոր մասն եմ համարում: Ես իմ ապագան տեսնում եմ միայն քեզ հետ:

Իրական սերն այս ամենը ներառում է իր մեջ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular