ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


5 սխալ ամառային կոշիկների ընտրության հարցում, որ փչացնում են ձեր կերպարը

ՖՈՏՈ

Life.Tert.am/Հաջողված կերպար ստանալու համար պետք է ճիշտ ընտրել կոշիկները։ Ամռանը կոշիկներ ընտրելն ավելի դժվար է, քանի որ դրանք պետք է սովորականից ավելի հարմարավետ լինեն։ Այս եղանակին մարդիկ ավելի շատ ու ավելի երկար են քայլում, այդ պատճառով էլ պետք է կոշիկներն անհարմարություններ չպատճառեն։

 

Adme-ն գրում է, որ շատերն ամառային կոշիկներ ընտրելիս որոշ սխալներ են անում, որոնք ոչ միայն անհարմարություններ են պատճառում, այլև փչացնում են կերպարը։ Խուսափեք այսպիսի կոշիկների ընտրությունից․

 

1.       Անհարմար տակացու ունեցող կոշիկներով անհնար է երկար քայլել։ Դրանց պատճառով ոտքի մի մասը կոշիկին չի դիպչում և ամբողջ ծանրությունը կրունկի կամ մատների հատվածի վրա է ընկնում։ Այսպիսով, ոտքերը սկսում են ցավել, իսկ քայլելն անտանելի է դառնում։

 

 

2.       Արհեստական նյութերից կարված կոշիկները բարձր ջերմաստիճանի տակ փչանում են։ Բացի այդ, վնասակար նյութերը սկսում են դիպչել ձեր ոտքերին։ Այպիսի նյութերից կարված կոշիկները խանգարում են օդի մուտքն ու ելքը, ինչի հետևանքով էլ կարող են սնկային հիվանդություններ ու տհաճ հոտ առաջանալ։

 

 

3.       Լաքապատ կոշիկների վրա ճաքեր են առաջանում, երբ ջերմաստիճանն իջնում է −10 և բարձրանում +25 C°։ Բացի այդ, այսպիսի կոշիկները վատ են ընդունում խոնավությունն ու օդի թափանցումը։

 

 

4.       Փակ կոշիկներն առանց գուլպաների հագնելու դեպքում ոտքերը շատ արագ կքրտնեն, իսկ մաշկը կկոպտանա։ Եթե գուլպաներով շոգ է, ապա դրանց փոխարեն հատուկ փակ կոշիկների համար նախատեսված գուլպաներ հագեք, որոնք կոշիկների տակից չեն երևում։

 

 

5.       Տափակ կոշիկներով հնարավոր է միայն  1-2 ժամ անվնաս քայլել, հետո մեջքի հատվածում ցավեր կսկսեն։ Այսպիսի կոշիկները կարող են հարմարավետ թվալ, սակայն իրականում մեծ վնաս են հասցնում ձեր առողջությանը։

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular