ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


9 կարևոր բան՝ գիշերը լավ քնելու համար

ՖՈՏՈ

BlogNews.am/Քունն առողջության հիմնաքարերից է։ Դուք կարող եք ունենալ առողջ ապրելակերպ՝ գնալ մարզասրահ, շատ ջուր խմել, ուտել ամենաառողջարար սնունդը, բայց առանց անհրաժեշտ հանգստի այդ ամենն ապարդյուն կլինի, ու Ձեր ինքնազգացողությունն էլ սարսափելի կվատանա։ Հոգնած լինելը բացասաբար է ազդում նաև Ձեր արդյունավետության ու աշխատանքի որակի վրա։ Մի խոսքով՝ նորմալ քնելը չափից դուրս կարևոր է։ Այդ պատճառով էլ Ձեզ ենք ներկայացնում 9 խորհուրդ, որ կօգնեն ավելի լավ քնել։

Լավ քնին պետք է սովորել

Առաջին բանը, որ պետք է իմանաք, այն է, որ իրականում պետք է սովորել լավ քնել։ Դրա համար աշխատանք ու ջանքեր են հարկավոր։

Լինել հետևողական

Պետք է ունենալ քնի կայուն ռեժիմ։ Անկանոն 12 ժամվա քունն այնքան արդյունավետ չի լինի, որքան 6 ժամվանը, որն ամեն օր նույն ժամին է լինում։ Հավատացեք, քնելու հստակ ժամ ունենալն ու հետևողականորեն դրան հետևելը կօգնի ավելի լավ քնել, իսկ օրվա ընթացքում՝ ավելի լավ զգալ։

Արթնանալու ժամ

Քնելու հստակ ժամ ունենալու հետ մեկտեղ պետք է նաև արթնանալու ժամ որոշել։ Մինչև քնելը հստակ որոշեք՝ երբ եք արթնանալու ու միշտ արթնացեք այդ ժամին։ Այդ կերպ Դուք կսովորեցնեք Ձեզ, ու արդեն կարթնանաք թարմ ու էներգիայով լի։

Արևի շողեր

Կարևոր է ամեն օր առնվազն մեկ ժամ անցկացնել արևի ճառագայթների տակ։

Ընդունեք մագնեզիում

Օրվա ընթացքում մի քանի բանան կամ ընկույզ կերեք՝ մագնեզիում ստանալու համար։ Մագնեզիումը կարևոր է առողջության ու լավ քնի համար։

Հեռու մնացեք ճարպոտ սննդից

Օրվա երկրորդ կեսին խուսափեք ճարպոտ սնունդ ուտելուց։ Դա մարմնի համար հավելյալ աշխատանք է ստեղծում։ Եթե նման սնունդ եք ընդունում քնելուց մի քանի ժամ առաջ, Ձեր ստամոքսը ծանր աշխատանք է կատարում, մինչ Դուք քնած եք։ Ձեր ուղեղին հանգիստ է հարկավոր։

Կանգնեցրեք նյութափոխանակությունը

Այնպես արեք, որ քնելուց մի քանի ժամ առաջ կանգնեցնեք Ձեր նյութափոխանակությունը. խուսափեք ուշ ժամին ուտելուց ու քնելուց առաջ շատ հեղուկ խմելուց։

Կրճատեք կապույտ լույսը

Երբևէ նկատե՞լ եք, որ մայրամուտը սովորաբար վարդագույն կամ կարմիր է, այդ պատճառով էլ մեր մարմինը դա ընդունում է որպես նշան, որ ժամանակն է քնելու։ Օրվա ուշ ժամերին կապույտ լույսը քիչ է, ինչը հազարավոր տարիներ մարդկանց համար քնելու նշան է եղել։ Սա նշանակում է, որ հեռախոսի, պլանշետների, հեռուստացույցի ու համակարգչի կապույտ լույսը Ձեզ երկար ժամանակ չի թողնի քնել։ Փորձեք պառկելուց մի ժամ առաջ մի կողմ դնել հեռախոսն ու չօգտվել դրանից։

Կարճ քուն

Եթե այս բոլոր միջոցները չօգնեն, փորձեք քնել 20-25 րոպե։ Դա կարող է հրաշքներ գործել ուղեղի հետ ու օգնել կենտրոնանալ դժվար առաջադրանքների վրա։ Բացի այդ՝ օրվա մեջ քնելը կօգնի նաև գիշերն ավելի լավ քնել։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular