Ռուսաստանը հրապարակայնորեն չի քննարկի ուկրաինական կարգավորման վերաբերյալ բանակցությունների մանրամասները. Պեսկով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանը հրապարակայնորեն չի քննարկի ուկրաինական կարգավորման վերաբերյալ բանակցությունների մանրամասները, քանի որ դա վնաս կհասցնի պոտենցիալ խաղաղ գործընթացին: Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ Ուկրաինայում հակամարտության կարգավորման համար առջևում շատ լուրջ զրույց է, որը բաղկացած է հսկայական քանակությամբ մանրամասներից:
«Այդ մանրամասները հրապարակային դաշտում քննարկել մենք չէինք ցանկանա, քանի որ կարծում ենք, որ դա վնաս կհասցնի պոտենցիալ ապագա խաղաղ գործընթացին», - ասել է Պեսկովը՝ մեկնաբանելով Վլադիմիր Զելենսկիի հայտարարությունը տարածքային հարցի վերաբերյալ: