ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Աշխարհում տեղի ունեցող զարգացումներն իրենց աղետաբեր ու արցախակործան «իշխանության» օգտին չեն այլևս. Արտակ Զաքարյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Աշխարհում տեղի ունեցող զարգացումներն իրենց աղետաբեր ու արցախակործան «իշխանության» օգտին չեն այլևս: Այս մասին գրել է ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Արտակ Զաքարյանը։

«ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները ցույց տվեցին հետևյալը.

ա) Նիկոլի և ՔՊ իշխանությունը բացառապես հենված է իշխանության ուժային գործոնի, վարչական ռեսուրսի և քաղաքացիների մեջ վախի մթնոլորտ սերմանելու վրա՝ ինչը նորություն չէ:

բ) Ընտրութուն անցկացրած բոլոր համայքներում՝ հիմնականում առանց մրցակից, ուժային մեթոդներով աշխատող ՔՊ-ի ձայները միջինում չեն գերազանցում համայնքների ընրողների ընդհանուր թվի 32 %-ը, ինչը կարելի է համարել ՔՊ-ի առավելագույն «վարկանիշ»: Պետք է ի նկատի ունենալ, որ ընտրության են «մասնակցել» ինչպես կամավոր, այնպես էլ «ճար չունեցող և ստիպված» ընտրողները: Այս պարագայում միջինացված 32%-ը խոսում է այն մասին, որ ՔՊ հավաքածու «թիմերը», ՏԻՄ կառավարման մակարդակում չունեն հանրային բավարար հենարան:

գ) Վարչական ռեսուրսի և ՏԻՄ ընտրություններում իշխանական ազդեցության հերթական ակնառու վկայությունն այն է, որ նախնական արդյունքները հրապարակվում և որպես հաղթանակ տարածվում էին ոչ թե ՔՊ նախընտրական շտաբերի կամ ՏԸՀ-ի կողմից, այլ Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության բարձրաստիճան պաշտոնյաների կողմից (նախարար, մարզպետ): Տեղեկատվական հոսքի բովանդակությունից ու ձևից հստակ տպավորություն է, որ նրանցից յուրաքանչյուրն իր վարչապետին զեկուցում էր ստացված և կատարված հանձնարարականի մասին:)))

դ) Եթե հինական ընդդիմադիր ուժերը, համակարգված ու պատշաճ կերպով, առանց գլուխ պահելու, առանց ընդդիմադիր գործընկերոջ «գրպանը բան գցելու», առանց «պահարաններում կմաղք փնտրելու», կարողանային յուրաքանչյուր համայնքում, от души հանդես գալ մեկ միասնական թեկնածուով՝ ՔՊ-ն և Նիկոլ Փաշինյանն այլևս շանս չէին ունենա շարունակել քայքայել հայկական պետականությունը:

Հ.Գ.

Փոքրիկ օրինակ էլ բերեմ հատուկ ՔՊ-ի համար:

2017թ. ապրիլի խորհրարանական ընտրություններում ՀՀԿ-ն ստացել է 770441 ձայն: Այսինքն՝ ավելի շատ, քան ՔՊ-ն 2026թ հունիսին:

2017թ նոյեմբերին Գորիս քաղաքում մեր կուսակցության՝ այն ժամանակվա թեկնածուն հավաքել էր քվեարկածների ձայների շուրջ 99% (այն ժամանակ ավելի շատ հեղինակություն ուներ, քան հիմա): Նմանատիպ պատկեր էր նաև այլ համայնքներում:

Սակայն խորհրդարանում և ՏԻՄ-երում բացարձակ հաղթած, ՀՀ կենսական շահերով ու ազգային օրակարգով առաջնորդվող իմ կուսակցությունը. ընտրություններից կարճ ժամանակ հետո՝ 2018թ ապրիլին, ստիպված եղավ անարյուն հեռանալ իշխանությունից: Այնպես, որ ՔՊ-ին խորհուրդ եմ տալիս շատ չոգևորվել ընտրության արդյունքներով: Աշխարհում տեղի ունեցող զարգացումներն իրենց աղետաբեր ու արցախակործան «իշխանության» օգտին չեն այլևս»,- նշել է նա:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesScholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageInternational Children’s Day with EU and “Armenian Virtuosos”Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular