ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատմական սոլիդ լիդերության խնդիրը այսօրվա հասարակության տրամադրությունները փոխելն է. դա է վաղվա նորմալ Հայաստանի նախապայմանը. Հովհաննիսյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Երբ պետությունը կանգնած է քաղաքական լրջագույն որոշումների նախաշեմին, իսկ հասարակությունը հպարտանում է, որ ինքը քաղաքականությամբ չի զբաղվում, սա է լինում, գրել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը:

«Եվրոպայում սկիզբ առած շարժումը, որը նոր սերնդի ընդվզումն է ընդդեմ տնտեսական հարստահարման ժամանակակից մոդելի, բոլորովին նոր փուլ է բերելու։ Փոփոխությունները ստանալու են պահանջների և օրակարգերի տեսք և ձեռք են բերելու դրանք սպասարկող միավորներ՝ Եվրոպայում և այլուր։

Հայաստանում բոլոր կարևոր պրոցեսներն իրարից անկախ են գնում։ Մի տեղ ՏԻՄ ընտրություններ են, մի ուրիշ տեղ ԹՐԻՓՓ են քննարկում, այլ տեղ՝ ԵԱՏՄ-ից են դուրս գալիս, ուրիշ տեղ՝ ԵՄ են մտնում, մի տեղ մարդիկ են կալանավորվում, ուրիշ տեղ՝ COP-17 են անցկացնում, մի տեղ՝ եկեղեցի են պաշտպանում, ուրիշ տեղ՝ սահմանադրություն փոխում։ Մեր երկրի կյանքը, մեր պետությունը կորցնում է ընդհանուր տրամաբանությունը։

Հանրային կյանքի որևէ 2-3 թեմա ամբողջության մեջ չի ընկալվում։ Երբ պետությունը կանգնած է քաղաքական լրջագույն որոշումների նախաշեմին, իսկ հասարակությունը հպարտանում է, որ ինքը քաղաքականությամբ չի զբաղվում, սա է լինում։ Բայց սա էլ անցումային վիճակ է։ Մարդիկ, հանրության ամբողջական շերտեր, սոցիալական խավեր չեն տեսնում իրադարձությունների և պրոցեսների միջև եղած կապերը։ Նման պետություններ այս պահին էլի կան, մենք միակը չենք։ Բայց դա ոչ մի լավատեսություն չի ներշնչում, քանի որ դրանք լավ օրինակներ չեն։ Քաղաքականությամբ չենք զբաղվում, քաղաքացիական կարծիք չունենք։ Բա ի՞նչ ունենք։

Ունենք հանրային ներքին մեծ, ահռելի ագրեսիա։ Ունենք անտարբերության և ատոմիզացիայի մեծ միտում։ Ունենք հասարակության կորստի իրական վտանգ, և ունենք այսպես կոչված «ազգի հայրերի»՝ հեղինակավոր խոսքի, համերաշխության և միասնականության գաղափարների կրող ծանրակշիռ անհատների ակնհայտ դեֆիցիտ։ Այս ամենը հանգեցնելու է հասարակության՝ սեփական պետությունից տոտալ օտարացմանը, որն իր հերթին տանելու է տարբեր աստիճանի աղետների։ Ագրեսիայի հետևանքներն ամեն օր տեսնում ենք կյանքի տարբեր շերտերում՝ կենցաղային խոշոր ռազբորկաներից մինչև ողբերգական վթարներ։ Համակեցության կանոններն անցյալում են, Հայաստանն ագրեսիվ քաոսի փուլում է, որը քողարկվում է միջոցառումների շքերթով։

Ինչ անել

Պատմական սոլիդ լիդերության խնդիրը այսօրվա հասարակության տրամադրությունները փոխելն է։ Դա է վաղվա նորմալ Հայաստանի նախապայմանը։ Նվազեցնել ագրեսիա ծնող և սնող խոսույթը, գործողությունները, քայլերը։ Նվազեցնել հանրային ատոմիզացիան՝ ընդհանուր, միասնական օրակարգերի ձևակերպմամբ, քաղաքացիական վարքով։ Ներքին կյանքի դետոքսիկացիա։ Այս պայմաններում, այս մթնոլորտում որևէ լուրջ հարց քննարկել հնարավոր չէ, որևէ ճիշտ լուծում գտնել հնարավոր չէ։ Իսկ երկրում տոքսիկ մթնոլորտից դուրս գալու առաջին, ծանրակշիռ քայլը պետք է լինի բոլոր քաղբանտարկյալների ազատ արձակումը։ Նրանք 600-700 հազար ընտրողների ներկայացուցիչներն են»,- գրել է նա:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesScholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageInternational Children’s Day with EU and “Armenian Virtuosos”Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular