««Էս ինչպես է սեղմել». Ալիևի կոշտ հայտարարություններից հետո Փաշինյանի կառավարությունը հիշել է «եղբայրական» Ռուսաստանի մասին»
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՀայաստանի ղեկավարությունը անսպասելիորեն հիշել է, որ Ռուսաստանը միշտ եղել է եղբայրական երկիր և օգնության է հասել նրան դժվարին ժամանակներում, գրում է newsvo.ru–ն: Սա անսովոր է լսել այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այդ երկիրը «արագորեն» շարժվում է դեպի ԵՄ: Սակայն ամենահետաքրքիրը հայերի հռետորաբանության փոփոխության պատճառն է: Ռուսաստանի հետ եղբայրության մասին հայտարարությունն արել է Հայաստանի Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը: Նրա հայտարարությունը հնչել է հոկտեմբերի 16-ին անմիջապես այն բանից հետո, երբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նախորդ օրը հարևանների հետ խաղաղությունը անվանել էր փխրուն և պաշտպանության կարիք ունեցող: Ադրբեջանի ղեկավարը հավելել էր, որ իր երկիրը չի հարձակվել «արդեն պարտված թշնամու» վրա, ի տարբերություն այն «բարբարոսների և մանկասպանների, որոնք այդքան տառապանք են պատճառել իրենց»: Ավելի վաղ էլ՝ հոկտեմբերի սկզբին, Ալիևը մեղադրել էր Երևանին Ադրբեջանին մեջքից հարվածելու մեջ և խոստացել մի քանի անգամ ավելի ուժեղ հակահարված հասցնել:
Դրանից հետո էլ Միրզոյանը Ռուսաստան-Հայաստան հարաբերությունները անվանել է կառուցողական, բոլոր առկա խնդիրները աննշան և հեշտությամբ լուծելի: Սակայն, Հայաստանի գլխավոր դիվանագետը չի ցանկացել նշել երկու երկրների առաջնորդների՝ Վլադիմիր Պուտինի և Նիկոլ Փաշինյանի հանդիպման ճշգրիտ ամսաթիվը։
Այս ամենը անմիջապես է տարածվել համացանցում։ Հայ օգտատերերը Միրզոյանի խոսքերը կապել են Ալիևի վերջին հայտարարության հետ։ Մեկնաբանների եզրակացությունը եղել է շատ պարզ. հիմարություն է կարիքի ժամանակ օգնություն ակնկալել Եվրոպայից, և հատկապես Ամերիկայից, միայն Ռուսաստանը, ինչպես միշտ, կարող է պաշտպանել խնդիրներից։
«Էս ինչպես է սեղմել, որ այնքան են վախեցել, որ սկսել են նման հայտարարություններ անել», - մեկնաբանել է Mikael B-ն։
«Ըստ երևույթին, մեր թուրքամետ ակտիվիստները հասկացել են, որ Եվրոպայի հետ ոչ մի հեռանկար չունեն և շտապում են Ռուսաստան խոնարհվել։ Ինչպես, ցավոք, մեր պատմության մեջ բազմիցս է պատահել», - գրել է Самвел А-ն։
«Հիշե՞լ են, որ Ռուսաստանը մեր եղբայրական պետությունն է։ Հետևանքներ կլինեն, անկախ նրանից, թե ինչ են անում», - գրել է Albert M-ն։
Այնուամենայնիվ, Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք Ռուսաստանի և Հայաստանի միջև հարաբերությունների լիակատար վերականգնում ակնկալելը հիմարություն է։ Բրյուսելի նրա համակարգողները թույլ չեն տա, որ Հայաստանի վարչապետը մերձենա Ռուսաստանին։ Այսպիսով, առայժմ ամեն ինչ ընթանում է այնպես, ինչպես ընթանում է...
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
www.1or.am