Իրանը կոչ է արել վերացնել տարածաշրջանում օտարերկրյա ուժերի ներկայությունը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ տարածաշրջանում օտարերկրյա զորքերի ներկայությունը պետք է զրոյի հասցվի:
«Երկարատև խաղաղության և կայունության հասնելու համար տարածաշրջանը պետք է շարժվի այնպիսի ուղղությամբ, որ օտարերկրյա ուժերի ներկայությունը զրոյի հասցվի», – ասել է նախարարը, ըստ Mehr լրատվական գործակալության։
Դիվանագետը նշել է տարածաշրջանի երկրների ջանքերը՝ համագործակցության և համաձայնագրերի միջոցով անվտանգությունն ապահովելու համար։