ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պռոշաբերդում մեկնարկել են հնագիտական պեղումները

ՄՇԱԿՈՒՅԹ

Վայոց ձորի մարզում՝ Գլաձոր գյուղից 6-7 կմ հյուսիս է գտնվում միջնադարյան նշանավոր ամրոց Պռոշաբերդը կամ Բոլորաբերդը, որը տեղացիները հաճախ կոչում են նաև Բերդասար։

Հաշվի առնելով հուշարձանի աշխարհագրական բարդ դիրքը, դեպի ամրոց տանող դժվարանցանելի ճանապարհը, ինչպես նաև տեղանքի ընձեռած մարտահրավերները՝ ՀՀ ԿԳՄՍՆ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արմեն Հովհաննիսյանի գլխավորությամբ և մասնագիտական խմբի մասնակցությամբ Պռոշաբերդ ամրոցի տարածքում իրականացվել են տեղանքի ուսումնասիրման, զննման մի շարք այցեր, որոնց ընթացքում մանրակրկիտ գնահատվել են հուշարձանի պահպանվածության վիճակը, աշխատանքների արդյունավետ իրականացման հնարավորությունները: Այդ մասին տեղեկանում ենք ՀՀ ԿԳՄՍ նախարարության պահպանության ծառայություն ՊՈԱԿից։

Արդյունքում որոշում է կայացվել սկսել ամրոցի պեղման առաջին փուլի աշխատանքները․ Եվ ահա հնագետները տեղում են, պեղման աշխատանքները սկսվել են՝ արշավախմբի ղեկավարն է հնագետ Արտավազդ Զաքյանը։

Պեղման առաջին փուլի շրջանակներում նախատեսվում է իրականացնել հուշարձանի շուրջ 1․5 հա տարածքի բուսածածկույթից մաքրում, հատակագծի ճշգրտում, ինչպես նաև մուտքի հատվածում և տեսանելի սենյակների ու շինությունների տարածքում թափված քարերի հավաքում և տարածքի մաքրում: Միևնույն ժամանակ, նախատեսվում է մշակել ամրոցի պարսպաշարերի վերականգնման և ամրակայման նախագիծ։

Պեղումների ավարտին՝ համալիր ուսումնասիրություններից հետո «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի միջոցներով նախատեսվում է իրականացնել հուշարձանի ամրակայման, վերականգնման աշխատանքներ:

Կա ենթադրություն, որ Բոլորաբերդը կամ Պռոշաբերդը վերակառուցվել է Պռոշ իշխանի նախաձեռնությամբ։ Ամրոցի հատակագիծը՝ յոթանիստ բազմանկյուն է հիշեցնում։ Մինչև օրս պահպանվել են ամրոցի պարիսպները և բուրգերը։ Պահպանված պարսպապատերի միջին բարձրությունը արտաքինից մոտ 6-7 մետր է։

Ամրոցի բոլոր կառույցները պատրաստված են մոխրագույն բազալտից։ Պռոշաբերդի արևմտյան կողմում՝ հարթավայրի վրա նկատելի են հին բնակատեղիի հետքերը, որոնք հավանաբար կարող են լինել Բոլորաբերդ գյուղի ավերակները։

Հնագիտական պեղումները նոր բացահայտումներ են խոստանում ամրոցի հնագույն անցյալի պատմության և կառուցվածքի առանձնահատկությունների մասին, որոնք նոր լույս կսփռեն հայ միջնադարյան ամրոցաշինության վերաբերյալ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesScholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageInternational Children’s Day with EU and “Armenian Virtuosos”Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular