Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԱյսօր արդեն տեղեկացրել էինք, որ վաղ առավոտից ձերբակալվել են Եղեգնաձորի համայնքապետ Դավիթ Հարությունյանն ու նրա տեղակալը, ինչպես նաև ավագանու երեք անդամներ։
Համայնքապետը նաև վաղվա ՏԻՄ ընտրությունների թեկնածու է։
Քիչ առաջ Եղեգնաձորից լավատեղյակ աղբյուրները News.5tv.am-ին փոխանցեցին, որ նրան ձերբակալելու պատճառը բարեգործության արգելքի ենթադրյալ խախտումն է։
Մինչ այս պահը Հակակոռուպցիոն կոմիտեն հստակ որևէ տեղեկություն չի տվել։