Քիշնևի կողմից Ռուսաստանի դեսպանատան աշխատակցին արտաքսելու որոշումը նպատակ ունի լիովին խաթարել երկկողմ հարաբերությունները․ Զախարովա
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՔիշնևի կողմից Ռուսաստանի դեսպանատան աշխատակցին արտաքսելու որոշումը նպատակ ունի լիովին խաթարել երկկողմ հարաբերությունները, հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նա նշել է, որ Քիշնևի թշնամական գործողությունները անպատասխան չեն մնա Ռուսաստանի կողմից։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մոլդովան կարտաքսի Քիշնևում Ռուսաստանի դեսպանատան աշխատակցին։ Մոլդովական կողմը որպես պատճառ նշել է անօդաչու թռչող սարքի կործանումը Մոլդովայի տարածքում։ Այս մասին հայտնել է Մոլդովայի արտաքին գործերի նախարարությունը։