ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Նույնիսկ իշխանությունները չգիտեն, թե Հայաստանը ինչ է ուզում կամ որ ուղղությամբ է շարժվում». «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Տարբեր երկրներում և տարածաշրջաններում տեղի ունեցող իրադարձությունները փորձագետներին թույլ են տալիս եզրակացնել, որ գործ ունենք նոր աշխարհակարգի ձևավորման հետ։ Ըստ քաղաքագետ Արա Պողոսյանի, նոր աշխարհակարգի անհրաժեշտություն առաջանում է այն ժամանակ, երբ դեֆորմացվում են հին աշխարհակարգի հիմնական ֆունդամենտները, սյուները։ «Ինչպե՞ս է դա տեղի ունենում։ Օրինակ՝ երբ աշխարհի հիմնական պետությունների՝ ՄԱԿ Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամների որոշումներն այլևս համապարտադիր ուժ չեն ունենում և հայտնվում են նոր պետություններ կամ տերություններ, որոնք մարտահրավեր են նետում։ Նոր աշխարհակարգի ձևավորման նախաինդիկատորները պետք է տեսնել դեռևս 2006, 2007, 2008 թվականներին, երբ, օրինակ՝ Թուրքիայի նախագահն սկսեց հայտարարել, որ աշխարհը «հնգյակից» ավելին է։ Փորձում էր սրանով նաև հայտարարել, որ Թուրքիան արդեն այնպիսի տերություն է, որը պետք է հինգ մշտական անդամների կողքին տեղ ունենա, և համատեղ որոշվի աշխարհի ապագան և ճակատագիրը։ Շատ են վկայակոչում նաև ՌԴ նախագահի 2007 թվականի մյունխենյան ելույթը, որը, կարծեք թե, հենց այն մասին էր, որ հին պայմաններն այլևս չեն բավարարում։ Սրանք ինդիկատորներն էին, որոնք հուշում էին այն մասին, որ հին կարգերը սկսել են դեֆորմացվել։ Այն սկսեց միջազգային իրավունքի հիմնական սկզբունքների դեֆորմացիայով։ Կային պետություններ, որոնք ուղղակի անտեսում էին այն և մարսում էին սա, ինչն էլ իր հերթին խոսում էր այն մասին, որ միջազգային իրավունքն այլևս չի աշխատում այնպես, ինչպես նախատեսված է։ Եթե հետ գնանք, սրա անալոգն արդեն Ազգերի լիգայի վրա կտեսնենք։ Ազգերի լիգան հենց նույն նպատակով ձևավորվեց, բայց իր կարճատև գոյության վերջին փուլում տեսանք, որ այն այլևս չէր խաղում այն դերը, որը պետք է խաղար։ Տեսանք, որ Գերմանիան սկսեց նոր հավակնություններ ներկայացնել, և եվրոպական հիմնական խաղացողները կամ Ազգերի լիգայի հիմնական դերակատարներն այլևս ի վիճակի չէին զսպել Գերմանիայի ախորժակը: Նույնը վերաբերում է Ռուսաստանին կամ այն ժամանակ Խորհրդային Միությանը, որը ևս իր հավակնություններն ուներ և շարունակում էր ծավալվել։ Եթե սա պրոյեկտենք մեր ժամանակների վրա, կտեսնենք, որ գրեթե նույն իրադարձություններն են տեղի ունենում։ Ձևավորվել են նոր կամ հառնող տերություններ, որոնք այլևս չեն հաշտվում այն իրավիճակի հետ, որ աշխարհը «հինգով» է պայմանավորված՝ աշխարհակարգի գոյությունը, հիմնական սկզբունքների կիրարկումը գործնական քաղաքականության մեջ։ Նոր, հառնող տերությունները չեն հաշտվում իրենց նախկին կարգավիճակի հետ։ Այս ամենը խոսում է այն մասին, որ աշխարհն ընթանում է դեպի նոր փոփոխություններ՝ ազդեցության գոտիների վերաբաժանման։ Սառը պատերազմի ավարտը նախանշեց աշխարհի միաբևեռ կարգ, Միացյալ Նահանգներն ստանձնեց համաշխարհային ժանդարմի դերը և, որպես ժողովրդավարական արժեքների տարածող, մարդու իրավունքների հիմնական պաշտպանի դեր ստանձնող, փորձում էր միաբևեռ աշխարհի կարգերը պարտադրել աշխարհում։ Դա արտահայտվում էր նաև տնտեսական պատժամիջոցների տեսքով, փափուկ ուժի մշտական գործադրման միջոցով։ Տեսնում ենք, որ հավաքական Արևմուտքի մեջ, ինչպիսին որ այն գիտեինք Սառը պատերազմից առաջ և հետո, ճաքեր կան, մասնավորապես՝ Միացյալ Նահանգների և Եվրոպական միության միջև։ Տեսնում ենք, որ ճաքեր կան հենց Եվրոպական միության մեջ։ Դրա հիմնական դերակատարներն այլևս չեն պատկերացնում աշխարհն այնպիսին, ինչպիսին այն եղել է մինչև այս փոփոխությունները։ Դրանց էական զարգացման հիմքը դրեց ռուս-ուկրաինական հակամարտության ակտիվ փուլը, որը նաև ԵՄ-ի հիմնական դերակատարների շրջանում բերեց իրական փոփոխություններ։ Մինչ այդ Եվրոպական միությունը գիտեինք որպես տնտեսական և նաև քաղաքական միություն։ Հիմա Եվրոպական միությունը ստիպված է անցում կատարել կամ տրանսֆորմացվել դեպի այլ ձևի՝ կա՛մ դառնալ միութենական պետություն, կա՛մ ռազմաքաղաքական միություն»,-«Փաստի» հետ զրույցում նշում է Պողոսյանը։

Ընդգծում է՝ ակնհայտ է, որ Եվրոպան ի վիճակի չէ ինքն իրեն պաշտպանել, եթե չլինի ամերիկյան պաշտպանությունը, իսկ Միացյալ Նահանգները ցույց է տալիս, որ այն կարող է նաև չլինել։ «Նաև էական փոփոխություններ ենք տեսնում Հարավ-արևել յան Ասիայում, Չինաստանը հավակնում է նոր հեգեմոնի դիրքերին, Հնդկաստանը ևս փորձում է իր դիրքերը ամրապնդել, այս պահին, որպես տարածաշրջանային հեգեմոն, բայց նաև ձգտելով դեպի ավելի գլոբալ մասնակցության համաշխարհային կարգերին։ Պատահական չէ, որ վերջերս Ադրբեջանի նախագահը հայտարարում էր, որ աշխարհում կա երկու գերտերություն՝ Միացյալ Նահանգներ և Չինաստան։ Աշխարհը միաբևեռությունից շարժվում է դեպի բազմաբևեռ կարգեր։ Կարծում եմ, որ ոչ թե երկբևեռանի, այլ բազմաբևեռ աշխարհ ենք ունենալու։ Բևեռներից մեկը կարող է լինել Ռուսաստանի Դաշնությունը և նրա շուրջ ձևավորվող ալ յանսը, մյուսը, բնականաբար, Չինաստանը, որը կարող է համագործակցել նաև Ռուսաստանի հետ։ Եվրոպական միությունը գոնե այս պահին խաղից դուրս վիճակում է հավակնությունների այս մրցավազքում։ Միացյալ Նահանգները, որպես հեգեմոն, կպահպանի իր դիրքերը, սակայն ոչ որպես միանձնյա հեգեմոն կամ համաշխարհային ժանդարմ»,-նկատում է մեր զրուցակիցը։

Ստացվում է, որ նոր իրականության մեջ շատ կազմակերպություններ կարող են փոխել իրենց հիմնական տեսքն ու անելիքները։ «Բազմաբևեռ աշխարհը կարող է ամրապնդել, օրինակ՝ եթե ոչ ՄԱԿ-ն այն տեսքով, ինչպիսին որ այն կա, ապա տրանսֆորմացված նմանատիպ կառույցի՝ անկախ նրանից, թե ինչպիսին կլինի անունը։ Կարծում եմ, որ այն կշարունակի գոյատևել՝ դառնալով նոր հարթակ, որտեղ հիմնական բևեռների առաջնորդները կամ ավանգարդում կանգնած պետությունները կկարողանան որոշակի կոնսենսուսային աշխարհակարգ ձևավորել։ Ի վերջո, աշխարհակարգ չի կարող ձևավորվել մեկ առանձին հեգեմոնի որոշմամբ։ Այն ձևավորվում է կոնսենսուսով։ Եթե հաշվի առնենք, որ միջազգային հարաբերությունները անարխիկ են և ոչ թե եռարխիկ, կարծում եմ՝ տեսանելի ապագայում հնարավոր չէ, որ միջազգային հարաբերությունները փոխեն իրենց բնույթը և դառնան եռարխիկ, ապա անարխիկ միջազգային հարաբերությունների պայմաններում միշտ անհրաժեշտություն է լինելու որոշակի կոնսենսուս ձևավորել հիմնական խաղացողների միջև, որը նաև կպրոյեկտվի մնացյալ պետությունների վրա»։

Այս՝ բավականին խառը փուլում Հայաստանը ցանկություն է հայտնում մաս կազմել, օրինակ՝ ԵՄ-ին, մի կողմ ենք դնում դրա հավանականությունը, ընդ որում՝ այդ ճանապարհին մեր երկրի իշխանությունները թուլացնում են իրենց շփումները ավանդական հարևանների ու կազմակերպությունների հետ։ Քաղաքագետն ասում է, որ նախքան վերլուծելը՝ Հայաստանի Հանրապետությունը ճի՞շտ է անում, թե՞ ոչ, պետք է հասկանալ, թե մեր երկիրն ինչպիսի՞ հնարավորություններ է ձևավորել և օբյեկտիվ իրականության մեջ ինչ կարող է անել։ «Ցավոք, վերջին՝ գոնե թե տասնամյակում Հայաստանի Հանրապետությունը չի կարողացել ձևավորել այնպիսի համակարգ, որը կլիներ դիմադրունակ և անհրաժեշտ պահին ի վիճակի կլիներ նաև հավակնություններ ներկայացնել։ Քանի որ այլևս չենք խոսում Հայաստանի Հանրապետության հավակնությունների մասին, որոնք օբյեկտիվ իրականության մեջ գոնե թե այսօրվա դրությամբ քիչ հավանական և իրատեսական են, ապա պետք է հասկանալ, թե Հայաստանի Հանրապետությունը ինչպիսի ռազմավարական տեսիլք է ձևավորել, որով պայմանավորված կարելի է դատել՝ արդյոք դրա մեջ այսօրվա քայլերը օպերատիվ, մարտավարական մակարդակներում ճի՞շտ են, թե՞ սխալ։ Կարծում եմ՝ նույնիսկ իշխանությունները չգիտեն, թե Հայաստանը ինչ է ուզում կամ որ ուղղությամբ է շարժվում։ Պարբերաբար առիթ ունեցել եմ ասելու, որ ունենք ռեակցիոն արտաքին քաղաքականություն, որը լավագույն դեպքում վերաբերում է նրան, թե ինչպես արձագանքել այսօր առաջացած խնդիրներին և ոչ թե ռազմավարական տեսիլք գեներացնելուն։ Ունենք ցայտնոտային, ռեակցիոն արտաքին քաղաքականություն, որի ճիշտ կամ սխալ լինելը գնահատելը նույնիսկ անիմաստ է, որովհետև միջազգային հարաբերություններում հաջողում են այն պետությունները, որոնք հստակ ձևավորել են իրենց ռազմավարական տեսիլքը և գիտեն, թե ինչպիսի քայլերի հաջորդականությամբ դեպի ուր են շարժվում»,-եզրափակում է Արա Պողոսյանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesScholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageInternational Children’s Day with EU and “Armenian Virtuosos”Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular