ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հպարտ քաղաքացու ուղեցույցը. ինչպես տաքանալ սեփական ինքնիշխանությամբ. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ձմեռային սեզոնին ընդառաջ մեր այն հայրենակիցները, որոնց տներն արդեն իսկ գազով են ջեռուցվում, թերևս պետք է սկսեն լրջորեն մտածել այլընտրանքային լուծումների՝ փայտի կամ վառելանյութի այլ միջոցների անցնելու մասին։ Բնավ զարմանալի չէ, քանզի գազի սակագնի հերթական թանկացումն անխուսափելի է թվում, կամ էլ գուցե Մոսկվան պարզապես փակի հնարավորության ծորակը՝ հաշվի առնելով գործող վարչախմբի վարած քաղաքականությունը։ Համենայն դեպս, նման հեռանկարին նախապատրաստվելն արդեն հրամայական է դարձել, մանավանդ որ ԵԱՏՄ 70 էջանոց ծավալուն և վտանգներով հղի զեկույցից դեռ առաջ գազային կոլապսի խոսակցություններն օդում կախված էին։

Այդ նույն փաստաթուղթը պարզապես սառը ցնցուղ էր, որը եկավ հաստատելու՝ մարդիկ իզուր չեն անհանգստանում, և այլընտրանքային ջեռուցման մասին մտածելն ամենևին էլ ավելորդ չէ։ ԵԱՏՄ-ի շրջանառվող 70 էջանոց զեկույցում և ռուսական միջկառավարական խորհրդի անդամների գնահատականներով՝ Հայաստանի անդամակցության սառեցման կամ կասեցման սցենարի դեպքում բնական գազի հազար խորանարդ մետրի գինը կարող է շեշտակիորեն բարձրանալ՝ հասնելով մինչև 300 ԱՄՆ դոլարի՝ ներկայիս 177.5 դոլարի փոխարեն։ Սա նշանակում է կտրուկ՝ շուրջ 69 տոկոսանոց թանկացում գործող բազային արժեքի նկատմամբ, ընդ որում՝ սա դեռ նվազագույն շեմն է։

Մինչդեռ երկրի ղեկավարությունը նախընտրում է ոչ թե կանխարգելիչ դիվանագիտական կամ տնտեսական քայլեր ձեռնարկել, այլ սկսել է սեփական անգործությունը քողարկելու մի լայնածավալ արշավ։ Հանրությանը հմտորեն համոզում են, թե, իբր, ամեն ինչ կարգին է, անհանգստանալու կարիք չկա, դժվարությունները հեշտությամբ կհաղթահարենք։ Իհարկե, ամսական միլիոնավոր դրամների հասնող պարգևավճարներ ու ճոխ աշխատավարձեր ստացող բարձրաստիճան պաշտոնյաները, նախարարներն ու մարզպետները կարող են իրենց թույլ տալ անհոգ լինել. նրանց համար գազի ցանկացած թանկացում ընդամենը վիճակագրական թիվ է։ Նույնիսկ եթե վառելիքի գինը տասնապատկվի, նրանք իրենց փոքրիկ խմբով կշարունակեն ապրել բարեկեցության մեջ, մինչդեռ երկրի միլիոնավոր քաղաքացիներ կանգնելու են գոյապայքարի առջև։

Ուշագրավ է, որ իշխանական վերնախավում էլ բոլորը չէ, որ կուրորեն անտեսում են իրողությունները։ Կենտրոնական բանկի ղեկավարը բաց տեքստով խոսում է սպասվող համատարած գնաճի, տնտեսական անկման և խորը ճգնաժամային սցենարների մասին։ Ի պատասխան՝ երկրի ղեկավարն անզուսպ հեգնանքով հայտարարում է, թե ԿԲ նախագահը տնտեսական պրոցեսներից պարզապես գլուխ չի հանում, քանի որ տնտեսագիտության միակ ճշմարիտ ջատագովն ինքն է։ Այս տրամաբանությամբ առաջնորդվելով՝ շուտով ստիպված ենք լինելու վերադառնալ նահապետական վառելանյութերին՝ աթարին ու վառելափայտին։

Եթե այս հսկայական թանկացման ալիքն ուղղակիորեն հարվածի սպառողին, բնակչությունը հայտնվելու է անտանելի ծանր բեռի տակ։ Հարյուրհազարավոր ընտանիքներ ստիպված կլինեն կատարել ծայրահեղ ընտրություն՝ վճարել կոմունալ վարձերը, թե հաց գնել, ապահովել երեխայի կրթությունը, թե բուժման ծախսերը հոգալ։ Պետական բյուջեի միջոցով գինը արհեստականորեն զսպելու փորձերը կբերեն արտաքին պարտքերի ուռճացմանը, կարևորագույն ծրագրերի փակմանը և սոցիալական ոլորտի կրճատումներին։ Իսկ բիզնես միջավայրում այս շոկը կբերի ինքնարժեքի պայթյունավտանգ աճի, արտադրության կրճատման և զանգվածային սնանկացումների։ Հսկայական գազ սպառող ջերմոցային տնտեսությունները, շինարարական և արդյունաբերական հսկաները կկանգնեն փակման եզրին՝ իրենց հետևից գործազրկության ալիք բարձրացնելով։

Նմանատիպ էներգետիկ ցնցումները համաշխարհային պրակտիկայում արդեն իսկ աղետալի հետևանքներ են թողել։ Եվրոպայում ժամանակին գազային մատակարարումների անկումն ու գների բազմապատկումը ծնեցին վերջին տասնամյակների ամենաբարձր գնաճը, երբ հազարավոր փոքր ձեռնարկություններ փակվեցին, իսկ պետությունները ստիպված եղան հարյուր միլիարդավոր եվրոներ վատնել բնակչությանը սուբսիդավորելու համար։ Մոլդովայի օրինակը, որտեղ գազի կտրուկ թանկացումը հասցրեց երկիրը ռեկորդային՝ շուրջ 30 տոկոսանոց գնաճի և սոցիալական վիճակի ծայրահեղ վատթարացման, ցույց է տալիս այս քաղաքականության իրական գինը։ Նույնիսկ այնպիսի երկրներ, ինչպիսիք են Պակիստանն ու Շրի Լանկան, գազի համաշխարհային թանկացումների պատճառով հայտնվեցին էներգետիկ կոլապսի մեջ՝ բախվելով լույսերի զանգվածային անջատումների և արդյունաբերության կաթվածահարության հետ։

Այս ֆոնին, 70-էջանոց զեկույցում մատնանշված գազի գնի շուրջ 70 տոկոսանոց հավանական թանկացումը չի կարող աննկատ անցնել Հայաստանի նման խոցելի տնտեսության համար։ Իշխանությունների ցուցադրական անհոգությունն ու ռիսկերը թերագնահատելու միտումը ոչ թե ճկուն դիվանագիտություն է, այլ կամավոր կուրություն։ Խոսքը միայն մեկ ռեսուրսի թանկացման մասին չէ, այլ միանգամից բոլոր ոլորտները սնող կենսական համակարգի փլուզման։ Փաստացի, ԵԱՏՄ գործընկերային հարթակներում և հիշյալ զեկույցում արդեն ուղղակիորեն հայտարարում են այն սցենարների մասին, որոնք իրականություն են դառնալու մոտ ապագայում։

Եթե Հայաստանի շուրջ ստեղծված աշխարհաքաղաքական հանգույցը հանգեցնի ինտեգրացիոն գործընթացների սառեցմանը, երկիրը կբախվի մի շարք ծանրագույն հարվածների՝ գազի կտրուկ թանկացումից մինչև արտագնա աշխատանքի մեկնողների առջև դռների փակում, վիզային խոչընդոտներ և տուրիզմի հսկայական կորուստներ, քանի որ զբոսաշրջիկների առնվազն 40 տոկոսը հենց Ռուսաստանից է գալիս։ Դրամական փոխանցումների կտրումն ու տնտեսական անկումը կդառնան անխուսափելի իրականություն։ Իհարկե, պատմության ընթացքում հայ ժողովուրդը վերապրել է բազմաթիվ արհավիրքներ՝ պատերազմներ, ցեղասպանություն և երկրաշարժեր, և սա էլ գուցե վերջնական ֆիզիկական կործանում չբերի։ Սակայն հարցն այն է, թե ինչու պետք է շարունակաբար առաջնորդվել «քանի դեռ ֆիզիկապես չենք մեռել, նշանակում է՝ ամեն ինչ նորմալ է» սկզբունքով։

Գործող վարչակազմի անհաղորդ կեցվածքը թելադրված է մեկ տրամաբանությամբ. ամեն գնով առաջ տանել սեփական քաղաքական գիծը՝ անտեսելով հասարակության վրա կախված սոցիալական գիլ յոտինը։ Քաղաքացին իրավացիորեն հարց է տալիս՝ ինչո՞ւ պետք է մարդը կանգնի անհնարին ընտրության առջև՝ կա՛մ ինքնիշխանություն, կա՛մ տաք տուն ու հաց։ Ի վերջո, այս իշխանությունները տարիներ շարունակ երդվում էին, թե կարող են ապահովել և՛ անկախություն, և՛ բարեկեցություն, սակայն այսօր փաստացի ձախողել են բոլոր ուղղություններով՝ հասարակությանը թողնելով մենակ իրականության կոշտ հարվածների առաջ։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesScholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageInternational Children’s Day with EU and “Armenian Virtuosos”Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular