Ալավերդիում հրդեհ է բռնկվել «Լադա» մակնիշի ավտոմեքենայում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրեկ՝ հոկտեմբերի 20-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 22։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ալավերդի քաղաքում ավտոմեքենա է այրվում։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, հրշեջ-փրկարարները նախ կանխել են «Լադա» մակնիշի ավտոմեքենայում առաջացած կրակի տարածումը, ապա մարել այն, սակայն ավտոմեքենան դարձել է ոչ շահագործելի։
Հրդեհի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։