ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կորչեն զզվելի աղվամազերը. կոսմետոլոգը պատմեց՝ ինչու են կանանց բեղիկներն աճում, և դրանք ինչպես ճիշտ վերացնել

ՖՈՏՈ

BlogNews.am-ը գրում է.

Բացի ոչ էսթետիկ տեսքից՝ բեղիկները կարող են խոսել էնդոկրին համակարգի հիվանդությունների, անպտղության, վիժման, ուռուցքի, ձվարանների հիվանդության մասին: BlogNews-ի այս խորհուրդները կօգնեն իմանալ՝ ինչպես տնային պայմաններում վերացնել դեմքի անցանկալի մազերը և որ մեթոդին է ավելի լավ դիմել:

Անտեսում

Առավելությունները: Բեղիկները հոգնեցնող երկրպագուների դեմ պայքարի հրաշալի միջոց են: 

Թերությունները: Շատ կանայք ձևացնում են, թե չեն նկատում շրթունքի վերևի սև մազերը, բայց դա չի նշանակում, որ դրանք անտեսանելի են շրջապատողների համար: Բեղիկները մթագնում են դեմքի գեղեցկությունը:

Ածելի

Առավելությունները: Արագ է, հեշտ և առանց մեծ ծախսի:

Թերությունները: Դեմքի մազերը սափրելու գաղափարն ամենալավը չէ: Դրանից հետո նոսր մազերը կխտանան, բարակ մաշկդ կգրգռվի, կառաջանան ներաճած մազեր, ցան, չեն բացառվում ածելիով կտրվածքները: Իսկ արդյունքը երկարատև չէ՝ մի քանի օր անց նորից ստիպված կլինես կրկնել պրոցեդուրան:

Նրբունելի

Առավելությունները: Որակյալ պրոֆեսիոնալ նրբունելու միջոցով կարելի է ցանկացած երկարության մազ պոկել: Մազերը նորից կաճեն 4 շաբաթ անց: 

Թերությունները: Սա ցավոտ պրոցեդուրա է, կարող է գրգռվածություն, բորբոքում, պզուկներ առաջացնել: Դրանից հետո մազերը թեև ավելի բարակ, բայց  տարբեր ուղղություններով են աճում:

Ջրածնի պերօքսիդ

Առավելությունները: Ջրածնի պերօքսիդը բացարձակ անցավ կգունաթափի մազերը: Մազերը կդառնան բաց գույնի, նուրբ, չոր և աննկատ: 

Թերությունները: Հարմար է միայն նրանց համար, ովքեր քիչ մազեր ունեն: Մաշկն արագ ընտելանում է այդ պրոցեդուրային, և արդյունքը թուլանում է:

Մեղրամոմ

Առավելությունները: Մազահեռացան բավական անվնաս միջոց է: Ժամանակ և փող է խնայում, դեմքի մազերը վերացնում է 2 շաբաթով:

Թերությունները: Մեղրամոմը պետք է շատ զգույշ կիրառել՝ մի շարք կանոններ պահպանելով: Հնարավոր է այրվածք, եթե մեղրամոմը շատ տաք լինի: Մեղրամոմի ժապավենների պատռվելու դեպքում մաշկը վնասվում և կարմրում է:

Շուգարինգ

Առավելությունները: Այս պրոցեդուրան առաջարկում է գեղեցկության սրահների մեծ մասը, քանի որ այն դրական արդյունք է ունենում: Շուգարինգ անում են ամսական 1 անգամ: 

Թերությունները: Առաջին անգամից կարող է չստացվել: Պետք է վարժվել և սովորել շուգարինգի համար խառնուրդ պատրաստել:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular