ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մասնագետ. Հայաստանի տնտեսությունը չի դիմանա ռուսական գազի գների բարձրացմանը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայ տնտեսագետ Թաթուլ Մանասերյանի խոսքով ռուսական գազի գնի բարձրացման դեպքում Հայաստանի տնտեսությունը չի կարողանա բնականոն գործել, գրում է infox.ru–ն։

Նա կարծում է, որ դա անխուսափելիորեն կհանգեցնի կոմունալ ծառայությունների սակագների բարձրացման և ապրանքների թանկացման, քանի որ գազը անհրաժեշտ է էլեկտրաէներգիայի և ջեռուցման արտադրության համար։ Այդ իրավիճակը կարող է առաջացնել գնաճային պարույր, հատկապես հաշվի առնելով բնակչության գնողունակության անկումը։ «Ես լիովին վստահ եմ, որ Հայաստանի համար էներգակիրների գները անխուսափելիորեն կբարձրանան։ Ռուսաստանը վարպետորեն է օգտագործում  գազային դիվանագիտությունը միջազգային հանրության հետ հարաբերություններում։ Ես չեմ կարծում, որ Հայաստանը բացառություն կլինի», - նշել է Մանասերյանը։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 24-ին հայկական «Հրապարակ» թերթը, հղում անելով աղբյուրներին, հաղորդել է, որ Ռուսաստանը կարող է նոյեմբերի 1-ից դադարեցնել բնական գազի մատակարարումը Հայաստան։ Թերթի տվյալներով գազի գների բարձրացման փոխարեն անգամ գազի մատակարարումը կարող էն ամբողջությամբ դադարեցվել։ «Հրապարակը» պնդել է, որ Մոսկվան, իբր, մի շարք պահանջներ է ներկայացրել Երևանին նման զարգացումը կանխելու համար։ Սեպտեմբերի 15-ին ՀՀ Կենտրոնական բանկի ղեկավար Մարտին Գալստյանը ռուսական գազի գնի հնարավոր բարձրացումը անվանել է «աղետալի սցենար»։ Նա ասել է, որ դա կարող է դանդաղեցնել տնտեսական աճը և սրել գնաճը։ Հաշվի առնելով ռուսական գազի մատակարարման հնարավոր գնի բարձրացումը կամ լիակատար դադարեցումը, ՀՀ կառավարությունն արդեն սկսել է ուսումնասիրել այլընտրանքային էներգիայի աղբյուրները։ Դրանք ներառում են Իրանից գազի ներմուծումը և այնպիսի վերականգնվող էներգիայի աղբյուրների, ինչպիսիք են արևային և քամու էներգիան, զարգացումը։ Սակայն այդ միջոցառումները պահանջում են ժամանակ և զգալի ներդրումներ, որոնք կարճաժամկետ հեռանկարում լիովին չեն փոխարինի ռուսական գազին։

Մասնագետները նաև զգուշացրել են էժան էներգիայից կախված խոշոր արդյունաբերական ձեռնարկությունների համար հնարավոր խնդիրների մասին, որոնք կարող են հանգեցնել արտադրության կրճատման և գործազրկության աճի։ Եթե տնտեսական իրավիճակը վատթարանա, սոցիալական լարվածությունը կաճի, իսկ աղքատության մակարդակը կարող է զգալիորեն բարձրանալ։ Միջազգային ֆինանսական հաստատությունները կոչ են անում Հայաստանին իրականացնել կառուցվածքային բարեփոխումներ և դիվերսիֆիկացնել իր էներգետիկ ոլորտը ներմուծվող էներգիայից կախվածությունը նվազեցնելու և երկարաժամկետ տնտեսական կայունություն ապահովելու համար։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesScholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageInternational Children’s Day with EU and “Armenian Virtuosos”Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular