ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դադիվանքի գմբեթավոր փոքր եկեղեցու խաչքարերն ու ադրբեջանական քացախը

ՄՇԱԿՈՒՅԹ

Monument Watch-ը ահազանգում է․

Միշտ չէ, որ մեր թիմն անդրադառնում է ադրբեջանական մտավարժանքներին: Ադրագիտպրոպը այդ երկրի հայատյաց քաղաքականության օրգանն է, նրա հիմնական գործելակերպը տարբեր մասշտաբի «փորձագետների» և պաշտոնյաների հայտարարություններն են: Պատմամշակութային փաստերը, ասպարեզի հանրահայտ և լուրջ հետազոտությունները նրանց համար առ ոչինչ են: Թվում է, թե ամեն ինչ պարզ է, որևէ կարիք չկա անընդհատ կրկնել հայտնի ճշմարտությունները: Սակայն այս անգամ ադրբեջանական ներկայացումը մեթոդաբանորեն նոր չափումներ է ստացել. միջազգային դիվանագիտական շրջանակների հարյուրավոր ներկայացուցիչներ, տարբեր հուշարձանների արդեն առանձին մանրամասների «աղվանականացման» մասին բարձրաստիճան պաշտոնյայի քամահրական ու շինծու հայտարարություններ և դրանք «գիտականորեն բացատրող» իբր պրոֆեսիոնալներ: Մենք որոշեցինք այս անգամ ուղղակիորեն անդրադառնալ այն չորս դեպքերին, ուր հայկական ժառանգությունը ներկայացվում է որպես աղվանական ժառանգության ամենավառ ու «անբեկանելի» ապացույցներ:

2026 թվականի սեպտեմբերի 11–12-ին Ադրբեջանը երկրում հավատարմագրված 58 երկրի և 9 միջազգային կազմակերպության ներկայացուցիչներից բաղկացած շուրջ 150 հոգանոց պատվիրակությանն ուղեկցեց Լեռնային Ղարաբաղ։ Այցի երկրորդ օրը՝ սեպտեմբերի 12-ին, օտարերկրյա դիվանագետները այցելեցին Գանձասարի և Դադիվանքի միջնադարյան հայկական վանական համալիրներ։ Այցը կազմակերպվել էր Ադրբեջանի իշխանությունների կողմից, իսկ պատվիրակությանը ուղեկցում էր Ադրբեջանի Հանրապետության նախագահի օգնական, Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության հարցերի վարչության ղեկավար Հիքմեթ Հաջիևը։

Այցի ընթացքում ադրբեջանական կողմը Գանձասարը և Դադիվանքը ներկայացրեց որպես «Կովկասյան Աղվանքի» քրիստոնեական ժառանգության մաս։ Այդ շոուի դրվագներից մեկում մասնավորապես, Դադիվանքի փոքր գմբեթավոր եկեղեցու պատերի մեջ ագուցված խաչքարերը Ռազմավար անունով մի կիսագրագետ միջազգային պատվիրակության անդամներին ներկայացրել է իբր Արցախի անկախության տարիներին Քարվաճառում ստեղծված ինչ-որ առասպելական արհեստանոցում քացախի մեջ հնեցված նորակերտ խաչքարեր, նաև պատճառաբանելով, որ դադիվանքյան ձմեռվա պայմաններում անհնար է, որ հին խաչքարերը նման լավ պահպանված արտաքին ունենան և նման այլ հիմարություններ (https://www.facebook.com/share/r/189d6w1wJQ/): Հիվանդագին երևակայություն պիտի ունենալ նման զառանցանքները որպես իրական փաստ ներկայացնելու համար:
Նախ նկատենք, որ եկեղեցական կառույցներում հին շինաքարերի, այդ թվում և խաչքարերի վերօգտագործումը տարածված պրակտիկա էր միջնադարի հայ ճարտարապետության մեջ: Դադիվանքի փոքր գմբեթավոր եկեղեցին կառուցվել է 13-րդ դարի վերջերին, ծանր մի ժամանակաշրջան, երբ Արցախում համատարած էր նման պրակտիկան (օրինակ՝ Հանդաբերդի վանք, Խադարի վանք, Կոշիկ անապատ և այլն): Հենց մեր քննության առարկա փոքր գմբեթավոր եկեղեցում, խաչքարերից զատ որպես շինաքար են օգտագործել նաև ջրաղացքարը (նկ. 1, https://monumentwatch.org/hy/monument/%d5%a4%d5%a1%d5%a4%d5%ab%d5%be%d5%a1%d5%b6%d6%84%d5%ab-%d6%83%d5%b8%d6%84%d6%80-%d5%a3%d5%b4%d5%a2%d5%a5%d5%a9%d5%a1%d5%be%d5%b8%d6%80-%d5%a5%d5%af%d5%a5%d5%b2%d5%a5%d6%81%d5%ab%d5%b6-%d5%a6%d5%a1/):

Երկրորդ, եկեղեցու պատերի մեջ վերօգագործված խաչքարերը, որոնցից յոթն ունեն թվակիր արձանագրություններ և վերաբերում են 1172-1190 թվականներին (տե՛ս Ս. Կարապետյան, Հայ մշակույթի հուշարձանները Խորհրդային Ադրբեջանին բռնակցված տարածքներում, Երևան, ՀՀ ԳԱԱ հրատ., 1999, էջ 115), տեսել, վավերացրել և դրանց արձանագրությունները հրատարակվել են Արցախի անկախությունից տասնյակ տարիներ առաջ: Օրինակ, այդ խաչքարերից երկուսի արձանագրությունը դեռևս 1911 թվականին ընդօրինակել և 1938 թվականին հրատարակել է Մ. Տեր-Մովսիսյանը (տե՛ս նրա Հայկական երեք մեծ վանքերի՝ Տաթևի, Հաղարծնի և Դադի եկեղեցիները և վանական շինությունները, Երուսաղեմ, 1938, էջ 83, 96, դրանցից մեկի լուսանկարը արձանագրությամբ հանդերձ տե՛ս նկ. 2, 3): Այդ խաչքարերի մի զգալի մասի արձանագրություններն էլ 1960-ական թվականներին գրառել և 1982 թվականին հրատարակել է Սեդրակ Բարխուդարյանը ( Դիվան հայ վիմագրության, պր. 5, Արցախ, Երևան, ՀՀ ԳԱԱ հրատ., էջ 211-212): Ի՞նչ իմաստ ուներ «հնացնել» արդեն իսկ հին խաչքարերը: Մոտ 50-60 հազարի հասնող հայկական խաչքարերից և ոչ մեկը որևէ հնեցման կարիք չունի և, բնականաբար, գոյություն չունի նման հիմարության թեկուզ մեկ վավերացված դեպք:

Երրորդ, փոքր եկեղեցու խնդրո առարկա խաչքարերը պատրաստված են ավելի կարծր քարատեսակից՝ բազալտից, ինչն ավելի լավ է պահպանում քանդակը: Ի՞նչ կա այստեղ զարմանալու: Օրինակ, Վերին Խաչենից շատ ավելի ցրտաշունչ Գեղարքունիքի ամենավաղ՝ 9-10-րդ դարերի խաչքարերն ունեն գերազանց պահպանվածություն, քանի որ բազալտից են: Հանրահայտ է, որ տուֆից, ֆելզիտից կամ կրաքարից պատրաստված խաչքարերի քանդակներն ավելի են վատ են պահպանվում: Ի՞նչ ասես խաչքարերի մասին տարրական գիտելիք չունեցողին:

Իմաստունի տեսքով հնարանքներն ու շաղակրատանքը, կիսագրագետ անհատներին որպես գիտական հեղինակություն ներկայացնելը, որ ընտրել ադրագիտպրոպը, հազիվ թե հատուկ նպաստ բերեն «աղվանականացման» քաղաքականությանը, որին լծվել է Ադրբեջանը:

Մեր արձագանքը

Ադրբեջանի իշխանությունների կողմից հայկական միջնադարյան եկեղեցիները, վանքերը, արձանագրությունները, ձեռագրերը և մշակութային այլ օբյեկտներ հետևողականորեն «Կովկասյան Աղվանքի» ժառանգություն ներկայացնելը հայկական ժառանգության յուրացման և դրա ինքնության ժխտման համակարգային քաղաքականություն է։

Դադիվանքի դեպքում այն օտարերկրյա դիվանագետների առջև ներկայացվում է որպես «Կովկասյան Աղվանքի» ժառանգություն, իսկ հայկական պատմական ներկայությունն ու դրա վկայությունները՝ որպես հետագա «միջամտություն» կամ «կեղծարարություն»։ Այս քաղաքականությունը պետք է դիտարկել նաև 2020–2023 թվականներին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի նկատմամբ ռազմական վերահսկողության հաստատման և հայ բնակչության բռնի տեղահանման համատեքստում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesScholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageInternational Children’s Day with EU and “Armenian Virtuosos”Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular